Գամեյրոն ասել է, թե ինչու չի ցանկացել տեղափոխվել «Բարսելոնա»

«Սեվիլյայի» նախկին հարձակվող Կեվին Գամեյրոն, ով այս ամռանը տեղափոխվեց «Ատլետիկո», ասել է, թե ինչու չի ցանկացել տեղափոխվել «Բարսելոնա»:

«Երբ որ թիմում կան Նեյմարի, Սուարեսի և Մեսիի պես ֆուտբոլիստներ, դու հասկանում եմ, որ նրանք ուզում են միշտ 90 րոպե անցկացնել խաղադաշտում: «Բարսայում» ինձ շատ դժվար կլիներ խաղալ: Կարծում եմ «Ատլետիկոն» ինձ ավելի է համապատասխանում»,- ասել է Գամեյրոն:

Գամեյրոն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 6 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ