Գամեյրոն՝ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ

«Սևիլիայի» հարձակվող Կևին Գամեյրոն տեղափոխվեց «Ատլետիկո», այդ մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:

29-ամյա ֆրանսիացին 4 տարվա պայմանագիր է կնքել «Հնդկացիների» հետ: Օրվա 2-րդ կեսին ֆուտբոլիստը կժամանի Մադրիդ՝ բուժզզնում անցնելու համար:

Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, տրանսֆերի արժեքը կկազմի 32 մլն. եվրո, սակայն ակումբը կվճարի 5 մլն. եվրոյի չափ բոնուսներ, ինչպես նաև կծախսի ևս 4մլն. եվրո Լուսիանո Վիետոյի վարձակալությունը վերջանականպես ձևակերպելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ