Գամեյրո. «Անչելոտին չկատարեց խոստումը»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Քևին Գամեյրոն խոսել է ՊՍԺ-ից հեռանալու պատճառի մասին:

«Երբ 2011 թվականին տեղափոխվեցի ՊՍԺ, ինձ ոչ միայն մեկնարկային կազմում չէին ընդգրկում, այլև հազվադեպ էի փոխարինման դուրս գալիս: Հայտնեցի, որ ցանկանում եմ հեռանալ թիմից, սակայն Անչելոտին կանգնեցրեց ինձ ու խոստացավ, որ խաղաժամանակ կստանամ, սակայն չպահեց խոստումը:

Օրինակ՝ 2013 թվականի մարտին, երբ Իբրահիմովիչը որակազրկված էր, ինձ խաղադաշտ դուրս չբերեցին: Հաջորդ օրը ես բացատրություն պահանջեցի: Անչելոտին լսեց ինձ, բայց ոչինչ չփոխվեց»,- As-ը փոխանցում է Գամեյրոյի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ