Գալիանի. «Բալոտելին ուզում է մնալ «Միլանում», բայց դեռ չի արժանացել դրան»

Իտալական «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ թիմի հարձակվող Մարիո Բալոտելին դեռևս արժանի չէ կարիերան շարունակել «Միլանում»:

«Հիմա Մարիոն լավ է խաղում: Նա շատ է ցանկանում մնալ «Միլանում», և ես հուսով եմ, որ դա կապացուցի խաղադաշտում:

Նրան արդեն ասել եմ, որ ներկա պահին իր խաղով արժանի չէ այստեղ մնալուն: Բալոտելին խոստացավ մեզ անել ամեն ինչ, որպեսզի մտափոխվենք»,- Football Italia-ն փոխանցում է Գալիանիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ