Գաել Անդոնյանի թիմը նոր մարզիչ ունի

Ֆրանսիացի մասնագետ Ռուդի Գարսիան գլխավորեց Օլիմիպիկի «Մարսելը»:

Վերջինս 3 տարվա պայմանագիր է կնքել «Օլիմպիականների» ղեկավարության հետ: Մարզիչը կսկսի իր աշխատանքը ուրբաթ օրվանից և նախապատրաստի թիմին ՊՍԺ-ի դեմ կայանալիք խաղին:

Մարզչական շտաբում փոփոխությունները կապված են ակումբի նոր սեփականատեր Ֆրենկ Մակորտայի վարած քաղաքականության հետ:

Նշենք, որ ֆրանսիական թիմի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը, որը խաղաժամանակ չէր ստանում նախկինի մարզիչ Ֆրանկ Պասիի ղեկավարության ներքո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ