Գաել Անդոնյանը բացակայում է «Դիժոնի» հայտացուցակից

Հայաստանի ազգային հավաքականի ու ֆրանսիական «Դիժոնի» ֆուտբոլիստ Գաել Անդոնյանը չի հայտավորվել «Նանսիի» դեմ խաղին: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից:

Թե ինչու չի հայտավորվել Անդոնյանը, հայտնի չէ:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Դիժոնում» է հանդես գալիս վարձակալական հիմունքներով: Մրցաշրջանի ավարտից հետո Անդոնյանը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Մարսել», որին պատկանում է ֆուտբոլիստի տրանսֆերը:

Հավելենք, որ «Դիժոն» – «Նանսի» հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 2-ին՝ Երևանի ժամանակով 16:00-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ