Գաել Անդոնյան. «Միգուցե Արզումանյանը մի օր նորից վերադառնա հավաքական»

Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը Vivaro News-ի թղթակցին տված հարցազրույցում խոսել է հավաքականի ու իր մարզավիճակի մասին։

— Ինչպիսի՞ մարզավիճակով ես մոտենում խաղին։ Գիտենք, որ «Դիժոնում» վերջին շրջանում խաղաժամանակ չես ստանում։ 
— Այո, խաղաժամանակ քիչ եմ ստացել, բայց շատ եմ մարզվել։ Բացի նրանից, որ առավոտյան մարզվում եմ ընդհանուր խմբի հետ, կեսօրին գնում եմ մարզադաշտ ու առանձին մարզվում եմ մարզասրահում, վազքային վարժություններ եմ կատարում, այնպես որ լավ մարզավիճակում եմ ու պատրաստ եմ օգնել թիմին։

— Գիտենք, որ հավաքականում շատ են նոր ֆուտբոլիստները։ Այս փոփոխություններից հետո ի՞նչ կարող ենք ասել հավաքականի մասին, ինչպիսի հեռանկարներ ունի այս թիմը։
— Կարծում եմ՝ հեռանկարները լավն են, քանի որ շատ երիտասարդ ֆուտբոլիստները, ու ես կարծում եմ, որ շատ լավ է այն փաստը, որ մենք երիտասարդ տարիքից գալիս ենք հավաքական ու սկսում ենք խաղալ իրար հետ, քանի որ ապագայում՝ 2-3 տարուց, իրար արդեն անթերի կճանաչենք, ու դա շատ լավ կլինի հավաքականի համար։

— Նաև փոխվել է գլխավոր մարզիչը։ Արդյո՞ք արդեն հասկանալի է, թե ինչ է պահանջում նա ֆուտբոլիստներից։
— Մարզիչը մեզ ասաց, որ առաջին հերթին թիմում ցանկանում է տեսնել միասնականություն, պայքարող ոգի։ Կարծում եմ, որ նա իրավացի է, քանի որ դա կօգնին մեզ հաղթել խաղերում։

— Եվ վերջին հարցը. Ռոբերտ Արզումանյանը որոշեց հեռանալ ազգային հավաքականից։ Ի՞նչ կփոխի դա թիմում, ու ո՞վ կարող է փոխարինել նրան։
— Չգիտեմ՝ ով է խաղալու այդ դիրքում, բայց Ռոբերտը շատ լավ ֆուտբոլիստ էր։ Նա որոշեց ավարտել ելույթները ազգաիյն հավաքականում, բայց ո՞վ գիտի, միգուցե նա մի օր նորից վերադառնա ազգային հավաքական։ Նրան ամենայն բարիք եմ մաղթում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ