Գաել Անդոնյան.«Հպարտ եմ Հայաստանի հավաքականում խաղալու համար»

Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը հարցազրույց է տվել http://www.footballclubdemarseille.fr/-ին, որում անդրադարձել է Հայաստանի հավաքականն ընտրելու որոշմանը և իր ակումբային կարիերային:

«Ամեն ինչ շատ պարզ է»,-ասել է Անդոնյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու է ընտրել Հայաստանի հավաքականը: «Նախ շատ լավ հարաբերություններ ստեղծվեցին ՀՖՖ-ի հետ: Բացի այդ, շատ մեծ ցանկություն զգացի, դա իմ սրտին թելադրանքն էր: Անձնապես, ես ունեմ հայկական արմատներ: Ուղղակի մինչ այդ երբեք հնարավորություն չէր ստեղծվել: Երբ առաջարկը եղավ երկար չմտածեցի: Սա նույնիսկ մարզական ընտրություն չէ, այլապես ես կսպասեի մի փոքր, որպեսզի տեսնեի` ինչպես են զարգանում իրադարձությունները: Սա սրտի ցանկություն էր, հպարտություն` խաղալու Հայաստանի համար: Ու հաշվի առնելով այնտեղ ինձ ցույց տրված ընդունելությունը` ընդհանրապես չեմ զղջում ընտրությանս համար»:

Անդոնյանը նշել է, որ իր մտադիր է վերադառնալ Մարսելի «Օլիմպիկ» և կարիերան շարունակել այնտեղ, թեև այդ ամենը դեռ հստակեցված չէ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ