Գաբուզյանը լրացուցիչ գործակիցներով հաղթողի տիտղոսը զիջեց Չատալբաշևին

Բեռլինի շախմատի միջազգային մրցաշարի ավարտական՝  9-րդ տուրում հաղթելով բուլղարացի Վենչեսլավ Ինկևին, Հովհաննես Գաբուզյանը վաստակեց 7,5 միավոր և հավասարվեց Բորիս Չատալբաշևին: Վերջինս հաշտություն կնքեց Հանս Ստեֆանսոնի հետ:

Հաղթողին որոշելու համար հարկ եղավ դիմելու լրացուցիչ գործակիցներին, որոնցով բուլղարացի գրոսմայստերը գերազանցեց Գաբուզյանին՝ զբաղեցնելով առաջին տեղը: Գաբուզյանն ու Չատալբաշևը 900-ական եվրո պարգևավճար ստացան: Մրցաշարի 175 մասնակիցների մեջ ամենաբարձր անհատական վարկանիշն (2592) ունեցող հայ շախմատիստը տոնեց 7 հաղթանակ, մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի և միակ պարտությունը կրեց Ալեքսանդր Կարպաչովից 4-րդ տուրում:

3-րդ տեղը 7 միավորով զբաղեցրեց Հանս Ստեֆանսոնը, ով լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած Հենրիկ Տեսկեին, Անդրեյ Կովալյովին, Վոլֆրամ Հեյնիգին և Իբրահիմ Ահմադինիային:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ