Գաբրիելե Մարկոտի. «Մխիթարյանը վնասվածքով էր խաղադաշտ դուրս եկել»

ESPN-ի իտալացի լրագրող Գաբրիելե Մարկոտին իր թվիթերյան էջում գրել է, որ շաբաթ օրը կայացած Մանչեսթերյան դերբիի ժամանակ տանտերերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը պատրաստ չի եղել, քանի որ վերջինս լիովին չէր ապաքինվել ստացած վնասվածքից հետո:

«Ասում էի, որ Մխիթարյանը լիովին պատրաստ չէր: Նա վնասվածքր էր ստացել հավաքականի կազմում: Նրան ՄՌՏ է սպասվում: Ահա ինչն էր պատճառը, որ վերջինս անհաջող հանդես եկավ այդ խաղում»,- գրել է Մարկոտին:

 

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 1-2 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթիին», իսկ ահա Մխիթարյանը 1-ին խաղակեսից հետո փոխարինվեց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ