«Գաբիգոլը» տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»

«Սանթոսի»  և Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գաբրիել Բարբոսան, ում իր երկրում անվանում են «Գաբիգոլ», կշարունակի իր կարիերան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Կարմիր սատանաները» 19-ամյա տաղանդավոր հարձակվողի համար կվճարեն 30 մլն եվրո: Ներկայումս «Գաբիգոլը» Բրազիլիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցում է Ռիո 2016-ի խաղերին:

Ավելացնենք, որ Բարբոսայի ծառայություններով հետաքրքրված էին «Չելսին», «Լեսթերը» և «Յուվենտուսը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ