Գաբիգոլը ցանկանում է տեղափոխվել Իսպանիա

Բրազիլիայի օլիմպիական հավաքականի հարձակվող Գաբրիել Բարբոսան, ով օրեր առաջ իր թիմի հետ նվաճեց է Ռիո 2016-ի ոսկե մեդալ, հայտարարել է, որ ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում: Ավելի վաղ, ԶԼՄ-ները հայտնել էին, որ 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը»,«Չելսին», «Յուվենտուսը»:

«Դեռևս ժամանակ չեմ ունեցել մտածելու այդ մասին, թե որտեղ կշարունակեմ կարիերաս: Այժմ ցանկանում եմ նշել իմ նվաճումը ընտանիքիս հետ, որից հետո կվերադառնամ «Սանթոս»: Օրինակ շատ կցանկանայի Նեյմարի հետ միասին հանդես գալ «Բարսելոնայում»,- ասել է Գաբիգոլը:

Ավելացնենք, որ Բարբոսան Օլիմպիադայում անցակցրեց 6 հանդիպում և խփեց 2 գոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ