Ֆյուրի. «Ես աշխարհի լավագույն ծանրքաշայինն եմ, իսկ մյուս չեմպիոններն ինքնակոչներ են»

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ ինքն աշխարհում միակ բռնցքամարտիկն է, ով կարող է հաղթել ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյին:

«Ես աշխարհի լավագույն ծանրքաշայինն եմ, իսկ մյուս չեմպիոններն ինքնակոչներ են: Ես կզբաղվեմ նրանցով Կլիչկոյի հետ հարցերս լուծելուց հետո: Միակ մարդը, ով կարող է հաղթել Վլադիմիր Կլիչկոյին, ես եմ:

Ես ունեմ այն, ինչը ձեռքբերովի չէ: Դու կա՛մ ունես դա, կա՛մ չունես: Ռոբոտներին կարելի է հաղթել միայն անսովոր կերպով»,- boxingnews.com.ua-ն փոխանցում է Ֆյուրիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ