Ֆյուրի. «Կլիչկոյին ավելի լավ կծեծեմ, քան առաջին անգամ»

Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին վստահ է, որ Վլադիմիր Կլիչկոյի հետ ռևանշ-մենամարտն անցնելու է իր բացարձակ առավելությամբ:

«Ես ոչինչ չզգացի, երբ IBF-ն ինձ զրկեց չեմպիոնական գոտուց, ուղղակի հասկացա, որ մարդ չկա, որ այն կարողանար խլել ինձանից, և հենց դրա համար IBF-ը գնաց այդ քայլին:

Այժմ ես առաջ եմ նայում: Եթե անկեղծ, ապա ինձ լավ եմ զգում: Ես ծեծեցի Կլիչկոյին առաջին մենամարտում ու կծեծեմ ավելի ուժեղ ռևանշ-մենամարտի ժամանակ:

Կան շատ այլ բռնցքամարտիկներ իմ քաշային կարգում, որոնց հետ կարելի է մենամարտել, սակայն հիմա բացի Կլիչկոյից ինձ ոչ ոք չի հետաքրքրում»,- BoxingScene-ը փոխանցում է Ֆյուրիի խոսքը:

Նշենք, որ Թայսոն Ֆյուրիի ու Վլադիմիր Կլիչկոյի ռևանշ-մենամարտը նախատեսված է աշնանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ