Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի Տրանսֆերների համադրման համակարգի սեմինար

Այսօր Ֆուտբոլի ակադեմիայում ՖԻՖԱ-ի Տրանսֆերների համադրման համակարգի (ՏՀՀ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար-պարապմունք, հայտնում ՀՖՖ պաշտոնական կայքը:

Սեմինարին  ներկա էին Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի ակումբների ՏՀՀ պատասխանատուները: Սեմինարը կազմակերպվել էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից և նվիրված էր ՏՀՀ համակարգում տեղ գտած փոփոխությունների ու նորամուծությունների ներկայացմանը, ինչպես նաև միջազգային տրանսֆերների իրականացման գործընթացի ուսումնասիրությանը:

Սեմինարը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի մասնագետ, ՀՖՖ ՏՀՀ մենեջեր Նաիրա Աբրամյանը: Սեմինարի ընթացքում Ն. Աբրամյանը և «Արարատ» ակումբի ՏՀՀ պատասխանատու Սամվել Սուքիասյանը ներկայացրեցին 2016 թ. մայիսի 18-ին Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ ՏՀՀ սեմինարի մանրամասները և ՏՀՀ համակարգի գործառույթներին նվիրված հատուկ ուղեցույցները: Սեմինարի տեսական մասին հաջորդեց գործնական պարապմունքը, որի ընթացքում ակումբների ՏՀՀ պատասխանատուները փորձարկեցին ՏՀՀ թեստային համակարգում տրանսֆերների տարբեր տեսակների մուտքագրումը: ՏՀՀ սեմինարը հնարավորություն ընձեռեց ակումբների պատասխանատուներին լավագույնս ծանոթանալու ՏՀՀ համակարգի հետ կապված առանձնահատկություններին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ