Ֆուտբոլային հսկաների արձագանքը Ջերարդի կարիերան ավարտելու նորությանը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Լիվերպուլի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը 36 տարեկան հասակում ավարտեց ֆուտբոլիստի կարիերան:

Ահա թե ինչպես արձագանքեցին ֆուտբոլային հսկաները այս նորությանը:

Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Քարագերը գրեց. «Տեսեք, հիմա նա ինչպես է կմիանա ինձ MNF հեռուստաալիքում»:

BBC-ի հանրաճանաչ սպորտային լրագրող Ջեյմս Փիրս. «Մեծ պատիվ էր հետևել Սթիվեն Ջերարդի կարիերային: Նա իր ետևում թողնում է այնպիսի հիշողություններ, որոնք երբեք չեն վերանա: Նրա լեգենդը միայն կաճի»:

Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուեն. «Մենք միասին սկսեցինք «Լիվերպուլում» 11 տարեկան հասակում: «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ: Շնորհավորում եմ, Սթիվ»:

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ և լոնդոնյան ակումբի մարզչական շտաբի անդամ Ջոդի Մորիս: «Մեծ առտոնություն էր խաղալ նման ֆուտբոլային «գազանի» հետ և դեմ: Ոչ միայն «Լիվերպուլի» լեգենդ, այլ նաև Պրեմիեր լիգայի»:

https://twitter.com/morriskid/status/801763747987619840

«Նապոլիի» իսպանացի ֆուտբոլիստ Պեպե Ռեյնան. «Մեծ պատիվ էր խաղալ քո կողքին, ընկեր: Միշտ օրինակ բոլորի համար և՛ խաղադաշտում, և՛ դրանից դուրս: Շնորհակալություն, ամեն ինչի համար, լեգենդ»:

Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրեր.«Հաջողություն, ապագայում: Դու միշտ կհիշվես որպես ցանկացած խաղի մեծ մասնիկ»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ