Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը սրտի կանգի պատճառով հոսպիտալացվել է

Ֆրանսիայի ազգային հավաքականի, «Տոտենհեմի» ու «Պարի Սեն Ժերմենի» նախկին կիսապաշտպան Դավիդ Ժինոլան սրտի կանգի պատճառով հոսպիտալացվել է՝ գրում է Nice Matin-ը:

49-ամյա ֆրանսիացու սրտի կանգը տեղի է ունեցել գոլֆ խաղալիս: Խաղադաշտից նրան հոսպիտալացրել են ուղղաթիռով:

Դեպքը տեղի է ունեցել մոտ կես ժամ առաջ: Ժինոլան անգիտակից վիճակով գտնվում է Մոնակոյի սրտաբանական կենտրոնում: Վիճակը կայուն է:

Հիշեցնենք, որ Ժինոլան իր թեկնածությունն էր առաջադրել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ