Ֆրանսիա – Իսլանդիա խաղը մի շարք ռեկորդներ է գրանցել

ԵՎՐՈ-2016-ի Ֆրանսիա – Իսլանդիա (5-2) հանդիպումը մի շարք ռեկորդներ է գրանցել:

Նախ, հանդիպումը դարձել է ամենագոլառատը ԵՎՐՈ-2016-ում: Մինչ այս ամենաշատ գոլեր խփվել էին Հունգարիա – Պորտուգալիա խաղում (3-3), սակայն այս խաղում խփվեց 7 գնդակ: Իսկ ահա Անտուան Գրիզմանը դարձավ ԵՎՐՈ-2016-ի 100-րդ գոլի հեղինակը:

Ֆրանսիան այս խաղում երկու ռեկորդ գրանցեց: Նախ, Դեշամի թիմը դարձավ առաջինը Եվրոպայի առաջնություններում, որ մի խաղակեսի ընթացքում 4 գնդակ խփեց: Ապա, Ֆրանսիան դարձավ առաջին թիմը, որ Եվրոպայի առաջնությունների երկու խաղերում 5 գոլ է խփում: Ավելի վաղ նրանք 5 գոլ էին խփել Բելգիային ԵՎՐՈ-1984-ում:

Բացի այդ, «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած խաղը հաճախելիության նոր ռեկորդ գրանցեց ԵՎՐՈ-2016-ում: Խաղին ներկա էին 76833 հանդիսական՝ մարզադաշտում առկա տեղերի 96%-ը: Մինչ այս ամենահաճախելին Իտալիա – Իսպանիա (2-0) խաղն էր՝ 76165 հանդիսական:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ