Ֆրանսիա – Ալբանիա. Առաջին խաղակեսից հետո

  • Եվրո 2016, A խումբ, 2-րդ տուր, Առաջին խաղակես
  • Ֆրանսիա 0-0 Ալբանիա
  • «Վելոդրոմ» մարզադաշտ, Մարսել

Ավարտվեց Եվրո 2016-ի A խմբի 2-րդ տուրի Ֆրանսիա – Ալբանիա հանդիպման առաջին խաղակեսը: Ընդհանուր առմամբ խաղակեսն ընթացավ հավասար պայքարում: Ֆրանսիայի ընտրանին ուներ տարածքային մեծ առավելություն, բայց խաղային՝ ոչ: Առաջին խաղակեսի ամենալավ բնութագիրը դարպասին կատարված հարվածների թիվն է՝ 0: Ընդհանուր՝ թիմերը 4-ական հարված են կատարել դարպասի ուղղությամբ, սակայն այդ հարվածներն անարդյունավետ էին:

Հետաքրքիր է, որ Ֆրանսիայի հավաքականն առաջին խաղակեսում իրացրեց միայն 1 անկյունային հարված, իսկ ալբանացիները՝ 3: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների փոխանցումների 79 տոկոսը ճշգրիտ է, իսկ Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստների փոխանցումների՝ 68 տոկոսը: Ֆրանսիացիներն առաջին խաղակեսում կատարել են 304 փոխանցում, ալբանացիները՝ 178(241/121 ճշգրիտ փոխանցում):

Այս պահին ընդմիջում է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ