Ֆրանկ դե Բուրը հեռանում է «Այաքսից»

Հոլանդական «Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը թիմի ֆուտբոլիստներին հայտնել է իր հեռանալու մասին, հաղորդում է De Telegraaf-ը: Դա տեղի է ունեցել չորեքշաբթի օրը կայացած մարզման ժամանակ:

Ֆրանկ դե Բուրի պայմանագիրը «Այաքսի» հետ նախատեսված էր մինչև 2017թ. ամառ, սակայն վերջին անհաջողություններից հետո կողմերը որոշել են դադարեցնել համագործակցությունը: Նշենք, որ այս մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսը «Այաքսը» վերջին տուրում զիջեց ՊՍՎ-ին:

Ֆրանկ դե Բուրը գլխավորել է «Այաքսը» 2010թ. և թիմի հետ չորս չեմպիոնական տիտղոս նվաճել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ