Ֆրանչեսկո Տոտին կարող է կարիերան շարունակել Անգլիայում

«Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտին կարող է կարիերան շարունակել «Լեսթերում»:

Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, հռոմեական ակումբը այլևս չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը Տոտիի հետ, սակայն մտադիր է նրան աշխատանք առաջարկել ակումբի համակարգում:

Տոտին չի պատրաստվում ավարտել կարիերան, այդ իսկ պատճառով հնարավոր է փոխի իր ակումբային գրանցումը: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին, ով կարծում է, որ Տոտիի փորձը կօգնի անգլիական ակումբին հաջորդ տարի Չեմպիոնների լիգայում: Նշվում է, որ Տոտին և Ռանիերին արդեն բանակցություններ են վարել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ