Ֆրանչեսկո Տոտին հերթական ռեկորդը սահմանեց (տեսանյութ)

«Ռոմայի» ֆուտբոլիստ և լեգենդ Ֆրանչեսկո Տոտին հերթական ռեկորդն է սահմանել:

39-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայի վերջին տուրի «Սամպդորիայի» հետ խաղի ժամանակ դարձավ հաղթական գոլի հեղինակ:

Այսպիսով, Տոտին 23-րդ մրցաշրջանն անընդմեջ Սերիա Ա-ում դառնում է գոլի հեղինակ: Նա միակ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է այսպիսի ռեկորդի հասնել:

Տոտին Իտալիայի առաջնությունում իր գոլերի թիվը հասցրեց 249-ի: Վերջին անգամ նա գոլ չէր խփել Սերիա Ա-ում 1993/94 մրցաշրջանի ժամանակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ