Ֆրանչեսկո Տոտին՝ իր լավագույն թիմակցի մասին

«Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտին խոսել է այն մասին, թե ում է համարում իր լավագույն թիմակիցը:

«Տեխնիկական առումով Կասանոն է: Ես կարծում եմ, որ Կասանոն է, քանի որ մենք շատ լավ էինք հասկանում միմյանց խաղադաշտում, յուրաքանչյուր պահի կարողանում էինք գտնել միմյանց: Մենք լավ էինք հասկանում միմյանց նաև խաղադաշտից դուրս. կարճ ասած՝ մեզ մոտ ամեն ինչ ներդաշնակ էր:

Մենք, ի դեպ, խոսում ենք ոչ թե Իտալիայի լավագույն, այլ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի մասին: Նա յուրահատուկ տաղանդ ուներ:

Խաղացել եմ նաև Գաբրիել Բատիստուտայի, Վինչենցո Մոնտելայի հետ: Այս ֆուտբոլիստները պատմություն են կերտել: Նրանց մոռանալ չեմ կարող»,- ասել է Տոտին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ