Ֆորմուլա 1

11.01.2017

Laureus մրցանակի հավակնորդները

Հայտնի են դարձել Laureus World Sports Awards-ի հավակնորդների անունները: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու փետրվարի 14-ին Մոնտե Կառլոյում: Տարվա լավագույն մարզիկ Ուսեյն Բոլտ(թեթև աթլետիկա) Ստեֆեն Կարի(բասկետբոլ) Մոհամեդ Ֆարա(թեթև աթլետիկա) Լեբրոն Ջեյմս(բասկետբոլ) Էնդի Մարեյ(թենիս) Կրիշտիանու Ռոնալդու(ֆուտբոլ) Տարվա լավագույն մարզուհի Սիմոնե Բայլզ(մարմնամարզություն) Էլիսոն Ֆելիքս(թեթև աթլետիկա) Անժելիկ Կերբեր(թենիս) Քեթլին Լեդեկի(լող) Էլեյն Թոմփսոն(թեթև աթլետիկա) Լորա Տրոտ(հեծանվասպորտ) Տարվա վերադարձ Ռուտ Բեյտիա(թեթև աթլետիկա) Մայքլ Ֆելպս(լող) Խուան Մարտին դել Պոտրո(թենիս) Ֆաբիեն Սենտ-Լուիս(եռամարտ) Նիկ Սկելտոն(ձիասպորտ) Ակսել Սվինդալ(դահուկային սպորտ) Տարվա հայտնություն Ալմազ Այանա(թեթև աթլետիկա) Ֆիջիի հավաքական(ռեգբի) Իսլանդիայի հավաքական(ֆուտբոլ) «Լեսթեր»(ֆուտբոլ) Նիկո Ռոսբերգ(Ֆորմուլա 1) Ուեյդ վան Նիկերկ(թեթև աթլետիկա) Տարվա թիմ Բրազիլիայի հավաքական(ֆուտբոլ) «Քլիվլենդ»(բասկետբոլ) «Քաբս»(բեյսբոլ) «Մերսեդես»(Ֆորմուլա 1) Պորտուգալիայի հավաքական(ֆուտբոլ) «Ռեալ Մադրիդ»(ֆուտբոլ)
02.01.2017

Աքաղաղի տարում ծնված 17 հայտնի մարզիկները

2017-ը Աքաղաղի տարի է: 2016-ը Կարմիր կամ Կրակե Կապիկի տարի էր: Կապիկը հետաքրքիր կենդանի է, որն ինչ-որ առումով նման է մարդկանց: Նա խելացի է, հնարամիտ և միևնույն ժամանակ՝ անկանխատեսելի: Կրակե Կապիկի տարուն հաջորդում է Կարմիր հրե Աքաղաղի տարին: Այն լինելու է անհանգիստ և անսպասելի, այնպես որ միշտ պետք է լինել զգոն: Այդ տարվա ծնվածները կունենան հաջողություն իրենց սիրելի ոլորտում, այդ թվում՝ մարզական: Ներկայացնում ենք այն հայտնի մարզիկներին, ովքեր ծնվել են Աքաղաղի տարում (սկսած 1945 թվականից): ՅԱՆԱ ԵԳՈՐՅԱՆ Սպորտաձև՝ սուսերամարտ Կենդանակերպի նշան` աղեղնավոր Գիտե՞ք, որ Օլիմպիական չեմպիոնուհին շատ է սիրում կատուներին: Յանան, ի դեպ, այժմ պահում է 4 կատու: ՊՈԼ ՊՈԳԲԱ Սպորտաձև՝ ֆուտբոլ Կենդանակերպի նշան` ձկներ Գիտե՞ք, որ երբ Պոգբան սկսել է խաղալ "Գավրայում", նրա մականուն PogBoom էր: ԱՆԴՐԵՅ ԱՐՇԱՎԻՆ Սպորտաձև՝ ֆուտբոլ Կենդանակերպի նշան` երկվորյակ Գիտե՞ք, որ դպրոցում շատ վատ է սովորել և, ուսուցիչները միշտ բողոքել են նրա վարքագծից: ԱՆՆԱ ԿՈՒՐՆԻԿՈՎԱ Սպորտաձև՝ թենիս Կենդանակերպի նշան` երկվորյակ Գիտե՞ք, որ Կուրնիկովան արդեն 15 տարի հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասի հետ է հանդիպում: Սակայն ամուսնանալը չի մտնում նրանց ծրագրերի մեջ: ՍԵՐԵՆԱ ՈՒԻԼՅԱՄՍ Սպորտաձև՝ թենիս Կենդանակերպի նշան` կշեռք Գիտե՞ք, որ ամերիկացի թենեսիստուհին ձայնագրվել է Ավատար մուլտֆիլմում: ՏԻԱԳՈ ՍԻԼՎԱ Սպորտաձև՝ ֆուտբոլ Կենդանակերպի նշան` կույս Գիտե՞ք, որ Սիլվայի կինը՝ Իզաբելն էր դեմ, որ ֆուտբոլիստը համալրի «Ռեալի» շարքերը, այդ պատճառով բրազիլիացին չտեղափոխվեց մադրիդյան ակումբ:
01.01.2017

2016-ի 16 ակնթարթերը

2016 թվականը սպորտային առումով հագեցած տարի էր: Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք հավերժ կհիշվեն ու կգրվեն պատմության էջերում: VMag ամսագրի տարեվերջյան համարում մենք առանձնացրել ենք այդ իրադարձություններից 16 ամենահիշարժանները:  1. Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական չեմպիոն Գյումրեցի ըմբիշը 20 տարվա ընդմիջումից հետո Օլիմպիական ոսկին բերեց Հայաստան, իսկ նրա պատվին Հայաստանի դրոշը ծածանվեց Ռիոյի երկնակամարում: Հունահռոմեական ոճում ըմբիշը հիանալի ելույթ ունեցավ 98 կգ քաշային կարգում: Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ Արմեն Նազարյանից հետո, որը նույն հունահռոմեական ոճի ըմբշամարտից ոսկե մեդալ էր նվաճել 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում: 2. Մայքլ Ֆելփսը՝ Օլիմպիական խաղերի 23-ակի չեմպիոն Սպորտի պատմությունը դեռ երկար է սպասելու երկրորդ Մայքլ Ֆելփսին: Ամերիկացի լողորդը գերազանցեց բոլոր հնարավոր ու անհավանական թվացող ռեկորդները, իսկ Ռիոյում կարողացավ իր օլիմպիական ոսկիների քանակը հասցնել 23-ի: Ընդհանուր առմամբ նա նվաճել է 28 օլիմպիական մեդալ: Համեմատության համար նշենք, որ պատմության մեջ երկրորդ ամենաշատ ոսկիներ նվաճած մարզիկը եղել է Լարիսա Լատինինան՝ ԽՍՀՄ-ից, ով 9 ոսկե մեդալի է արժանացել մարմնամարզությունում: 3. Հուսեյն Բոլտը կրկին ամենաարագն է Ճամայկացի արագավազորդ Հուսեյն Բոլտը կրկին ապացուցեց, որ ամենաարագն է աշխարհում: Պեկինի ու Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոնը ժամանել էր Ռիո իր՝ ամենաարագ լինելը վերահաստատելու: Եվ նրան հաջողվեց երեք ոսկի նվաճել Բրազիլիայում՝ հաղթող ճանաչվելով 100 մ, 200 մ ու 4x100 մ մրցատարածություններում: 4. Պորտուգալիայի հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն Պատմության մեջ առաջին անգամ Պորտուգալիայի ազգային հավաքականը կարողացավ նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Կրիշտիանու Ռոնալդուն ու թիմակիցները անպարտելի մնացին մրցաշարի ողջ ընթացքում, իսկ եզրափակիչ խաղում Էդերի միակ գոլի շնորհիվ Ֆերնանդու Սանտուշի թիմը հաղթեց մրցաշարը հյուրընկալող Ֆրանսիայի ընտրանուն:
03.12.2016

Հայկական սպորտն աղքատանում է, աշխարհն՝ ապրում Էլ Կլասիկոյի սպասումով. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը: ՀԱՅԱՍՏԱՆ «Ուրարտու» բասկետբոլային ակումբը դադարեցրել է ելույթները Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի առաջնությունում: Պատճառն ակումբի ֆինանսական ծանր կացությունն է: http://www.vivaronews.am/vo%D6%82rartun-dadarecnum-e-eluythnereh Ժոզե Մոուրինյո. «Հուսով եմ, որ Հենրիխ Մխիթարյանը և Անտոնի Մարսիալն առաջիկա մրցավեճում նույնպիսի տպավորիչ ելույթ կունենան, ինչպես որ եղավ «Վեսթ Հեմի» դեմ խաղում»: http://www.vivaronews.am/mourinyo-husov-em%D5%9D-mxitharyann-ir-tpavorich-eluytheh-kcucadri-naev-everthoni-dem-xaghum Հենրիխ Մխիթարյան. «Կարիերայիս ընթացքում ունեցել եմ դժվարություններ, բայց երբեք չեմ հանձնվել: Մտադիր եմ անընդհատ աշխատել, որպեսզի ապացուցեմ, որ կարող եմ օգտակար լինել թիմին: Շատ գոհ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդում» եմ: Միշտ երազել եմ խաղալ նման մեծագույն ակումբի կազմում»:
02.12.2016

Նիկո Ռոսբերգն ավարտեց կարիերան «Ֆորմուլա-1»-ում

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը հայտարարել է «Ֆորմուլա-1»-ում կարիերան ավարտելու մասին: Նա այդ մասին հայտնել է կարիերայում առաջին անգամ «Ֆորմուլա-1»-ի չեմպիոնական կոչմանն արժանանալու կապակցությամբ կազմակերպված երեկույթի ժամանակ: «Սա ինձ համար առանձնահատուկ օր է, և ես ուրախ եմ երեկոյի գլխավոր մրցանակը ստանալու կապակցությամբ: Ինձ համար այն առանձնահատուկ է այլ պատճառով ևս. ես ցանկանում եմ օգտվել հարմար առիթից և ավարտել կարիերաս «Ֆորմուլա-1»-ում»: «Ֆորմուլա-1»-ի հաղթող դառնալն ինձ համար երազանք էր, որն իրականություն դարձավ: Միշտ կհիշեմ այս մասին»,- հայտարարել է Ռոսբերգը:
27.11.2016

Նիկո Ռոսբերգը՝ աշխարհի չեմպիոն

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը դարձավ Ֆորմուլա 1-ի չեմպիոն: Աբու Դաբիի Մեծ մրցանակը Ռոսբերգն ավարտեց երկրորդ հորիզոնականում՝ պահպանելով ընդհանուր հաշվարկում առաջատարի դիրքը, Լյուիս Հեմիլթոնը նվաճեց Մեծ մրցանակը, սակայն մնաց երկրորդը: Վերջնահաշվարկող Նիկո Ռոսբերգը 5 միավորով գերազանցում է թիմակից Լյուիս Հեմիլթոնին: Այս մրցանակը Ռոսբերգի մարզական կարիերայում առաջինն էր: Գերմանացին «Մերսեդեսի» կազմում է 2014 թվականից:
09.10.2016

Ռոսբերգը՝ Ճապոնիայի Մեծ մրցանակի հաղթող, «Մերսեդեսը»՝ թիմային գավաթակիր

Ավարտվեց Ֆորմուլա 1-ի՝ Ճապոնիայի Մեծ մրցանակը: «Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը նվաճեց հաղթողի կոչումը, երկրորդը «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենն էր, իսկ երրորդը՝ «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը: Նշենք, որ «Մերսեդեսը» երրորդ տարին անընդմեջ դարձավ Նախագծողների գավաթի հաղթող: Դեռևս 4 մրցարշավ առջևում կա, սակայն «Մերսեդեսն» արդեն ապահովել է թիմային գավաթը, իսկ հաղթողի տիտղոսի համար կպայքարեն միայն Նիկո Ռոսբերգն ու Լյուիս Հեմիլթոնը. մյուսները կորցրել են անգամ տեսական հնարավորությունը: Ֆորմուլա 1, Ճապոնիայի Մեծ մրցանակ, մրցարշավ 1. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») — 53 շրջան 2. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +4,978 3. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +5,776 4. Սեբաստյան Ֆետել («Ֆերարի») +20,269 5. Քիմի Ռայկոնեն («Ֆերարի») +28,370 6. Դանիել Ռիկարդո («Ռեդ Բուլ») +33,941 7. Սերխիո Պերես («Ֆորս-Ինդիա») +57,495 8. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս-Ինդիա») +59,177 9. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») +1.37,763 10. Վալտերի Բոտաս («Ուիլյամս») +1.38,323 11. Ռոմեն Գրոժան («Հաս») +1.39,254 12. Ջոլիոն Պալմեր («Ռենո») +1 շրջան 13. Դանիել Կվյատ («Տորո Ռոսո») +1 շրջան 14. Քևին Մագնուսեն («Ռենո») +1 շրջան 15. Մարկուս Էրիկսոն («Զաուբեր») +1 շրջան 16. Ֆերնանդո Ալոնսո («Մաքլարեն») +1 շրջան 17. Կառլոս Սայնս-կրտսեր («Տորո Ռոսո») +1 շրջան 18. Ջենսոն Բատոն («Մաքլարեն») +1 շրջան 19. Ֆելիպե Նասր («Զաուբեր») +1 շրջան 20. Էստեբան Գուտյերես («Հաս») +1 շրջան 21. Էստեբան Օկոն («Մանոր») +1 շրջան 22. Պասկալ Վերլյայն («Մանոր») +1 շրջան
02.10.2016

Դանիել Ռիկարդոն՝ Մալայզիայի Մեծ մրցանակի հաղթող

Ավարտվեց Ֆորմուլա 1-ի՝ Մալայզիայի Մեծ մրցանակը: «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Դանիել Ռիկարդոն գրավեց 1-ին հորիզոնականը, 2-րդը Ռիկարդոյի թիմակից Մաքս Ֆերստապենն էր, իսկ երրորդը՝ «Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը: Ֆորմուլա 1, Մալայզիայի Մեծ մրցանակ Մրցարշավ, 02.10.2016 1. Դանիել Ռիկարդո («Ռեդ Բուլ») - 1:37.12,776 2. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +2,443 3. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») +25,516 4. Քիմի Ռայկոնեն («Ֆերարի») +28,785 5. Վալտերի Բոտաս («Ուիլյամս») +61,582 6. Սերխիո Պերես («Ֆորս-Ինդիա») +1.03,794 7. Ֆերնանդո Ալոնսո («Մաքլարեն») +1.05,205 8. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս-Ինդիա») +1.14,062 9. Ջենսոն Բատոն («Մաքլարեն») +1.21,816 10. Ջոլիոն Պալմեր («Ռենո») +1.35,466 11. Կառլոս Սայնս-կրտսեր («Տորո Ռոսո») +1.38,878 12. Մարկուս Էրիկսոն («Զաուբեր») +1 շրջան 13. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») +1 շրջան 14. Դանիել Կվյատ («Տորո Ռոսո») +1 շրջան 15. Պասկալ Վերլյայն («Մանոր») +1 շրջան 16. Էստեբան Օկոն («Մանոր») +1 շրջան Պայքարից դուրս մնացին՝ Ֆելիպե Նասր («Զաուբեր») Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») Էստեբան Գուտյերես («Հաս») Քևին Մագնուսեն («Ռենո») Ռոմեն Գրոժան («Հաս») Սեբաստյան Ֆետել («Ֆերարի»)
28.09.2016

Լյուիս Հեմիլթոնի նոր ընկերուհին՝ «Վագերաձի» մականունով (ֆոտոշարք)

Ֆորմուլա 1-ի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին մի քանի անգամ նկատել են 22-ամյա կանադացի սուպերմոդել Վինի Հարլոուի հետ: Աղջիկը տառապում է վիտիլիգո հիվանդությամբ, որի համար էլ ստացել է «Վագերաձի»(զեբր-խմբ.) մականունը: Նշենք, որ վիտիլիգոն մաշկի դեպիգմենտացիան է, որն արտահայտվում է սպիտակ բծերով: Համարվում է, որ այս հիվանդությունը կյանքի համար վտանգ չի սպառնում:
19.09.2016

Շումախերը այլևս չի կարողանա քայլել

Ֆորմուլա 1-ի մեծագույն և լեգենդար վարորդ Միխայիլ Շումախերը դատի է տվել գերմանական Bunte պարբերականին, որը ապատեղեկատվություն է տարածել վերջինիս առողջական վիճակի բարելավման մասին: Սակայն մարզիկի փաստաբան Ֆելիքս Դամը հայտարարել է, որ Շումախերը այլևս երբեք չի կարողանա ինքնուրույն քայլել, նա նույնիսկ դժավարանում է ոտքերի վրա կանգնել առանց բժիշկների օգնության: Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերին Միխայլիը գանգուղեղի վնասվածք էր ստացել և լրջորեն վնասել ուղեղի 2 կիսագունդը: «Մեծագույն վարորդը»  երկար ժամանակ կոմայի մեջ է անցկացրել, իսկ սեպտեմբերից ի վեր վերականգնվում է շվեյցարական հանգստյան տներից մեկում:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: