Ֆորդե-2016. Հայաստանի հավաքականն առաջինն է թիմային հաշվարկում

Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավեց առաջին հորիզոնականը: Թիմային հաշվարկում երկրորդը Թուրքիան է, երրորդը` Ուկրաինան:

Հայ ծանրորդները հավաքականի համար նվաճեցին 16 մեդալ: Եվրոպայի չեմպիոններ հռչակված Անդրանիկ Կարապետյանը, Նազիկ Ավդալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեցին ընդհանուր առմամբ 8 ոսկե մեդալ: Մեր ծանրորդները ապահովեցին ևս 5 արծաթե և 3 բրոնզե մեդալ:

Նշենք, որ տղամարդկանց Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երկրորդն էր 503 միավորով` առաջ թողնելով Ռուսաստանին, իսկ մեր կանանց թիմը 449 միավորով Եվրոպայում առաջինն էր:

Եվրոպայի այս առաջնությունում աշխարհամասի չեմպիոն դարձավ Անդրանիկ Կարապետյանը: Փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Տիգրան Մարտիրոսյանը: Վանիկ Ավետիսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Գոռ Մինասյանը՝ երկու արծաթե մեդալ, իսկ Սիմոն Մարտիրոսյանը բրոնզե մեդալ:

Կանանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձան Հռիփսիմե Խուրշուդյանը և Նազիկ Ավդալյանը: Սոնա Պողոսյանը 4-րդ տեղում է, Արփինե Դալալյանը՝ 6-րդ, Աննա Գովելյանը՝ 9-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 10-րդ, և Քրիստինե Պետրոսյանը՝ 5-րդ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ