Ֆորչուն. «Մխիթարյանը պետք է լինի մեկնարկային կազմում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Քուինթոն Ֆորչունը կոչ է արել մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Վեսթ Հեմի» դեմ գավաթային հանդիպմանը խաղադաշտ դուրս բերել հենց մեկնարկից:

Հարավաֆրիկացի նախկին ֆուտբոլիստը, որ հանդես է եկել նաև Մադրիդի «Ատլետիկոյում», հավատացած է, որ Մոուրինյոն հնարավորություն է տալու Մխիթարյանին, քանի որ միայն այդ դեպքում 27-ամյա հայ կիսապաշտպանը կկարողանա ցուցադրել իր ստեղծագործական կարողությունները:

«Ես կարծում եմ՝ Մխիթարյանը պիտի մեկնարկային կազմում լինի: Նա խաղալու կարիք ունի ու մեծ ուժ կտա «Յունայթեդին»: Կարծում եմ նաև, որ մեկնարկային կազմում պետք է լինեն Մարկուս Ռեշֆորդն ու Անտոնի Մարսիալը: Առաջինը՝ աջ եզրում, մյուսը՝ ձախ»,- MUTV-ի հետ զրույցում ասել է Ֆորչունը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ