Ֆորչուն.«Մխիթարյանը դեռ կարող է դառնալ «ՄՅՈՒ»-ի հայտնությունն այս մրցաշրջանում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Քուինթոն Ֆորչունը գտնում է, որ չնայած Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը շատ տարօրինակ է, բայց դեռ վաղ է նրան ուշադրությունից դուրս թողնել:

«Շատ լավ է, որ մենք ունենք Մխիթարյան, նա դեռ կարող է օգնել թիմին: Մի քիչ տարօրինակ է, որ նա չի խաղում, որովհետև Գերմանիայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն էր և ունակ է լավ խաղ ցույց տալ: Ես փորձում եմ հասկանալ, թե ինչու նա չի ընդգրկվում կազմում:

Մենք չենք օգտագործում մեր տեմպը, մենք ռիթմ չունենք առջևի գծում: Եթե չլիներ Պոգբայի ֆանտաստիկ գոլը, մենք դժվարություններ էինք ունենալու վերջին խաղում: Մենք ունենում ենք պահեր, բայց չունենք սուր ճեղքումներ: Մարկուս Ռեշֆորդը, Ջեսի Լինգարդը, Ուեյն Ռունին սովորաբար անում էին դա, որովհետև ունեն արագություն: Մխիթարյանն ինձ համար այն ֆուտբոլիստն է, ով պետք է ավելի շատ խաղա, և մենք կտեսնենք նրա որակները»,-ասել է Ֆորչունը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ