Forbes. Ռոնալդուն՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երրորդ տարին անընդմեջ, Forbes-ի վարկածի համաձայն, ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ:

2015 թվականին պորտուգալացու եկամուտը կազմել է 82 միլիոն դոլար, որից 53 միլիոնը՝ «Ռեալից», իսկ 29 միլիոնը՝ հովանավորչական պայմանագրերից: 2014 թվականի համեմատ՝ Ռոնալդուի եկամուտն աճել է 3 միլիոն դոլարով:

Երկրորդ տեղն է զբաղեցրել Լիոնել Մեսին, որի եկամուտը կազմել է 77 միլիոն դոլար: Երրորդը Զլատան Իբրահիմովիչն է 37 միլիոն դոլար եկամուտով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ