Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ակումբների նոր ցանկը

Հեղինակավոր Forbes պարբերականը հրապարակել է ամենահարուստ մարզական ակումբների հերթական ցանկը, որի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» շարունակում է մնալ ամենահարուստը ֆուտբոլային ակումբների ցանկում:

Մադրիդի «Ռեալը» 12% աճ է արձանագրել՝ հասցնելով իր արժեքը 3,6 մլրդ դոլարի: Նման ցուցանիշով «Արքայական ակումբը» զիջում է միայն ամերիկյան ֆուտբոլի հայտնի ակումբներից մեկին՝ Դալլաս Քոուբոյսին», որի արժեքը 4 մլրդ դոլար է:

«Բարսելոնան» երկրորդն է ֆուտբոլային ակումբների ցանկում 3,5 մլրդ դոլար արժեքով, երրորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է (3,3 մլրդ դոլար), հնգյակում են նաև «Բավարիան» (2,7 մլրդ) և «Արսենալը» (2 մլրդ):

20 ամենահարուստ ֆուտբոլային ակումբների միջին արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 24%-ով և կազմում է մոտ 1,44 մլրդ դոլար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ