Football365. Մխիթարյանը գլխավորել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր սխալ ակումբում են հանդես գալիս

Football365.com կայքը նշել է այն 5 ֆուտբոլիստներին, ովքեր ներկա պահին գտնվում են սխալ ակումբներում:

Այդ ցուցակում է հայտնվել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 104 րոպե է անցկացրել խաղադաշտում:

Մխիթարյանի վիճակագրությունը ՝

mik

Բրիտանական կայքը գրում է, որ պատմությունը կրկնվում է: 2015թ. սեպտեմբերին Անդրե Շյուրլեն, ով այդ ժամանակ համարվում էր  «Չելսիի» ֆուտբոլիստ, հայտարարել էր ՝ «Չգիտեմ, թե ինչու Մոուրինյոն ինձ չի վստահում: Այդպես էլ ոչ մի բացատրություն չստացա: Ես բավականին լավ էի մարզվում, սակայն չէի հայտնվում թիմի հիմնական կազմում: Շատ տարօրինակ էր»:

Հիշեցնենք, որ Շյուրլեն 2 տարի անցկացրեց լոնդոնյան գրանդում, վերադառնալով Բունդեսլիգա:

12

Ավելացնենք, որ մնացած 4 ֆուտբոլիստներն են ՝ Դանիել Սթարիջը, Սերխիո Ագուերոն, Աարոն Լենոնը, Սեսկ Ֆաբրեգասը

Ժոզե Մոուրինյո. «Ժամանակն է, որ Մխիթարյանը ցույց տա, թե ինչի է ընդունակ»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ