Իտալիա | Էջ - 9

09.01.2017

Գոնսալո Հիգուայինի դուբլը վստահ հաղթանակ է պարգևում «Յուվենտուսին» (տեսանյութ)

Ա Սերիա, 19-րդ տուր «Յուվենտուս» 3-0 Բոլոնյա» Գոլերը՝ 1-0 Հիգուային 7՛, 2-0 Դիբալա 41՛, 11մ, 3-0 Հիգուային 55՛ «Յուվենտուս Սթեդիում», Թուրին 
08.01.2017

Պաշտոնական. Ֆելիպե Մելոն կարիերան կշարունակի «Պալմեյրասում»

«Ինտերի» կիսապաշտպան Ֆելիպե Մելոն մարզական կարիերան կշարունակի Բրազիլիայում: Բրազիլացի ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր է կնքել «Պալմեյրասի» հետ՝ հայտնում է թիմի պաշտոնական կայքը:
08.01.2017

Տիեզերական «Ռեալը» պատմություն է կերտում, «Յունայթեդն»՝ անորսալի դառնում մրցակիցների համար. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 7-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության:   10. Ռոնալդո. «Կրիշտիանուն արդեն պայքարում է 5-րդ «Ոսկե գնդակի» համար»  «Ֆենոմեն» Ռոնալդո. ««Ռեալը» պետք է պայքարի բոլոր տիտղոսների համար: Զիդանը հաջող է աշխատում թիմի հետ: Նրա բոլոր ֆուտբոլիստները մեծ շարժառիթ ունեն: Հուսով եմ՝ նրանք կնվաճեն բոլոր 3 տիտղոսները: «Ոսկե գնդակը» Կրիշտիանու Ռոնալդուին հանձնելը պատիվ է ինձ համար: Դա առանձնահատուկ պահ է, և Կրիշտիանուն, հաշվի առնելով նրա ձգտումները, արդեն պայքարում է մրցանակը 5-րդ անգամ ստանալու համար»:
07.01.2017

Բուֆոնը բաց կթողնի «Բոլոնիայի» դեմ խաղը

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հիվանդության պատճառով բաց կթողնի «Բոլոնիայի» դեմ խաղը: Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին: Բուֆոնին կփոխարինի Նետոն: Նշենք, որ «Յուվենտուս» - «Բոլոնիա» խաղը տեղի է ունենալու հունվարի 8-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:
07.01.2017

«Յուվենտուսը» մեգա-պայմանագիր կառաջարկի Դոնարումային

«Յուվենտուսը» չի դադարում «Միլանի» 17-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային ձեռք բերելու փորձերը: Թուրինյան ակումբը պատրաստ է 80 մլն եվրո ծախսել ֆուտբոլիստի տրանսֆերի և աշխատավարձի վրա: «Ծեր սինյորայի» ղեկավարությունը 40 մլն. եվրո կառաջակի «դևերին» ֆուտբոլիստի դիմաց, իսկ դարպասապահին 4-ամյա գործարք՝ 10 մլն. եվրո տարեկան աշխատավարձով: Նշենք, որ Դոնարուման չի կարող պայմանագիր կնքել «Միլանի» հետ, քանի դեռ չի լրացել նրա 18 տարին փետրվարին:
06.01.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Ամանորի և Սուրբ Ծննդի տոներից հետո վերսկսվում են եվրոպական ազգային մի շարք առաջնություններ: Թոփ-5 առաջնություններից կվերսկսվեն Իտալիայի Ա Սերիան և Իսպանիայի Լա Լիգան, իսկ Անգլիայում և Ֆրանսիայում կկայանան գավաթային հանդիպումներ: VivaroNews-ն առանձնացրել է 5 խաղ, որոնք սպասվում են առանձնակի հետաքրքրությամբ:   «Ռեալ Մադրիդ» - «Գրանադա» Լա Լիգա, 17-րդ տուր, 7-ը հունվարի, մեկնարկը՝ 16:00-ին Կողմերի դիրքը մրցաշարային աղյուսակում. «Ռեալ Մադրիդ»՝ 1-ին հորիզոնական (37 միավոր), «Գրանադա»՝ 19-րդ հորիզոնական (9 միավոր) Կորուստները. «Ռեալ Մադրիդ»՝ Գարեթ Բեյլ, Մատեո Կովաչիչ, Լուկաս Վասկես, Պեպե (վնասվածքներ), Սերխիո Ռամոս (որակազրկում) «Գրանադա»՝ Մեհդի Կարսելա-Գոնսալես (միացել է Մարոկոյի հավաքականին), Իսաակ Կուենկա, Լուիս Մարտինս, Մետյու Սենիր, Տիտո (վնասվածքներ), հարցականի տակ է Դիմիտրի Ֆոլկերի մասնակցությունը (վնասվածք) Կողմերի վերջին 5 դիմակայություններում հաղթել է «Ռեալը»
06.01.2017

«Ինտերի» հարձակվողը մոտ է «Սևիլիա» տեղափոխությանը

Միլանի «Ինտերի» հարձակվող Ստեֆան Յովետիչը մոտ է «Սևիլիա» տեղափոխությանը՝ հայտնում է As-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը համաձայն է իսպանական ակումբ տեղափոխվելուն: Ամենայն հավանականությամբ, Յովետիչը վարձակալական հիմունքներով կտեղափոխվի իսպանական ակումբ: Չի նշվում՝ պայմանագրում տրանսֆերային իրավունքների գնման կետ լինելո՞ւ է, թե՞ ոչ: Ավելացնենք, որ Յովետիչն առաջարկ է ստացել նաև Չինաստանից, սակայն մերժել է այն, որպեսզի տեղափոխվի Իսպանիա:
06.01.2017

«ՄՅՈՒ»-ն առաջարկ է արել «Ռոմային»

Բրիտանական The Sun-ը հաղորդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 32.5 մլն ֆունտի պաշտոնական առաջարկ է արել «Ռոմային» թիմի հույն պաշտպան Կոստաս Մանոլասին ձեռք բերելու համար: «Մանչեսթեր Յունայթեդը» երկար ժամանակ դիտարկում էր մի քանի ֆուտբոլիստների` թիմի պաշտպանությունը ուժեղացնելու համար: Թեկնածուների թվում էին «Սաուտհեմփթոնի» ավագ Ժոզե Ֆոնտեն և «Բենֆիկայի» երիտասարդ պաշտպան Վիկտոր Լանդելոֆը, սակայն երկու տրանսֆերների գծով էլ մանկունիացիները դժվարությունների են հանդիպել: 25-ամյա Կոստաս Մանոլասը 15 հանդիպում է անցկացրել Ա սերիայի այս մրցաշրջանում և դարձել 1 գոլի հեղինակ:
05.01.2017

Պատրիս Էվրա. «Միայն կապիկս գիտի, թե որտեղ ես կհայտնվեմ» (ՖՈՏՈ)

«Յուվենտուսի» պաշտպան Պատրիս Էվրան մեկնաբանել է իր մասին վերջին տեղեկությունները, որի համաձայն վերջինս մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալուն: «Միայն կապիկս գիտի, թե որտեղ ես կհայտնվեմ: Սիրում եմ այս խաղը»,- իր ինստագրամի էջում գրել է 35-ամյա ֆրանսիացին: A photo posted by Patrice Evra (@patrice.evra) on Jan 3, 2017 at 7:01am PST
04.01.2017

«Յունայթեդը» ցանկանում է վերադարձնել իր նախկին պաշտպանին

«Յուվենտուսի» պաշտպան Պատրիս Էվրան կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: The Mirror-ը հայտնում է, որ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ձեռք բերել 35-ամյա ֆրանսիացու տրանսֆերը: Հիշեցնենք, որ Էվրան ինը մրցաշրջան անցկացրել է մանչեսթերյան ակումբում: Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, թե Էվրան ցանկանում է ձմռանը լքել թուրինյան ակումբը, որը համալրել է 2014 թվականին:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: