Իտալիա | Էջ - 8

03.03.2017

«Յուվենտուսը» պաշտոնական առաջարկ է արել «Արսենալին»

«Յուվենտուսը» շարունակում է հետաքրքրվել «Արսենալի» վինգեր Ալեքսիս Սանչեսի ծառայություններով, որի պայմանագիրը լոնդոնցիների հետ ավարտվում է 2018թ.: Ինչպես հաղորդում է  Corriere dello Sport-ը, թուրինյան գրանդը պաշտոնական առաջարկ է արել «Արսենալին» և պատրաստ է 28-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 30 մլն եվրո: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Չիլիի ազգային հավաքականի աստղի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ատլետիկոն», «Միլանը», «Ինտերը», «Չելսին» և ՊՍԺ-ն:
02.03.2017

Կանավարոն նշել է այն միակ ֆուտբոլիստին, ումից վախեցել է որպես պաշտպան

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան, աշխարհի չեմպիոն, իսկ այժմ՝ մարզիչ Ֆաբիո Կանավարոն SkySports-ին տված հարցազրույցում պատմել է, որ միայն մեկ ֆուտբոլիստից է նա վախ ապրել որպես պաշտպան: «Ավելի շատ բոլոր նրանցից, ում հանդիպել եմ մինչև նա, ու նրանից հետո, Ռոնալդոն է եղել այն միակ ֆուտբոլիստը, ով իմ մեջ վախ է ներշնչել: Նա մեր սերնդի ֆուտբոլիստ է: Ֆենոմեն: Ռոնալդոն: Առաջին անգամ նրա դեմ խաղացել եմ Բրազիլիա - Իտալիա ընկերական խաղի ժամանակ՝ 1998թ. աշխարհի առաջնությունից առաջ: Նույնիսկ նրա հետ նույն խաղադաշտում կանգնելը ինձ սարսափեցնում էր: Այդ խաղը ոչ-ոքի ավարտվեց: Խաղից հետո մարզիչ Չեզարե Մալդինին ասաց ինձ. «Ֆաբիո, բոլորը խոսում են, թե ինչ անհավանական ֆուտբոլիստ է Ռոնալդոն: Բայց միայն երբ նա խաղաց քո դեմ, ես համոզվեցի, որ իրոք, Ռոնալդոն շատ լավն է»: Բրազիլիան ուներ նաև Ռոմարիո, Կառլոս, Ռոնալդինյոն: Բայց Ռոնալդոն միշտ ուրիշ էր: Նրա միջոցով ես սովորեցի, թե ինչպես հաղթահարել վախը խաղադաշտում»,-պատմել է Կանավարոն:
02.03.2017

Լուիս Էնրիկեն հեռանում է, Ռոնալդուն՝ փրկում «խորտակվող նավը». Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews.am-ն առանձնացրել է մարտի 1-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: Ուեյն Ռունին ամռանը դիտարկելու է «Էվերտոն» վերադառնալու հնարավորությունը: Ըստ Daily Mail-ի՝ լիվերպուլյան ակումբը հունվարին փորձել է վարձակալել անգլիացուն, բայց «Մանչեսթեր Յունայթեդից» մերժում է ստացել: Միակ խոչընդոտը ֆինանսական հարցն է, քանի որ Ռունին ՄՅՈՒ»-ում շաբաթական վաստակում է 230 հազար ֆունտ: Լա Լիգայի 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3-ական գնդակ է փոխանակել «Լաս-Պալմասի» հետ: «Արքայական» ակումբը 47-րդ րոպեից գործում էր 10 հոգով, քանի որ հեռացվել էր Գարեթ Բեյլը: 1-3 հաշվով պարտվելու ժամանակ դուբլ է ձևակերպել Կրիշտիանու Ռոնալդուն: «Բարսելոնան» սեփական հարկի տակ 6-1 հաշվով ջախջախել է Խիխոնի «Սպորտինգին»: Կատալոնական թիմից աչքի են ընկել Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսը, Պակո Ալկասերը, Նեյմարը, Իվան Ռակիտիչը, ինքնագոլի հեղինակ է դարձել Ռոդրիգեսը: «Վիլյառեալը» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է «Օսասունային»: Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Բավարիան» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Շալկե-04»-ի դարպասը և դուրս եկել կիսաեզրափակիչ: Դուբլի հեղինակ է դարձել Ռոբերտ Լևանդովսկին, մեկ գոլ է հեղինակել Տիագո Ալկանտարան: Գելզենկիրխենյան թիմից 77-րդ րոպեին հեռացվել է Հոլգեր Բադշտուբերը: Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել «Մանչեսթեր Սիթին»՝ վերախաղարկման արդյունքում 5-1 հաշվով ջախջախելով «Հադերսֆիլդ Թաունին»: Երկու գոլ է հեղինակել Սերխիո Ագուերոն, մեկական անգամ մրցակցի դարպասը գրավել են Լերոյ Սանեն, Պաբլո Սաբալետան և Կելեչի Իհեանաչոն: Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում հռոմեական դերբիում մրցել են «Ռոման» և «Լացիոն»: «Արծիվները» հաղթել են 2-0 հաշվով: Սիմոնե Ինձագիի թիմին հաղթանակ են պարգևել Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի և Չիրո Իմոբիլեի գոլերը: Պատասխան խաղը կկայանա նույն՝ «Օլիմպիկո» մարզադաշտում, ապրիլի 5-ին: Լուիս Էնրիկեն «Սպորտինգի» հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից: Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մարսելը» և «Մոնակոն» հիմնական ժամանակում 2-ական գնդակ են փոխանակել, իսկ լրացուցիչ ժամանակում հաջողությունն ուղեկցել է Լեոնարդո Ժարդիմի թիմին, որը հաղթել է 4-3 հաշվով: «ՊՍԺ»-ն, իր հերթին, 2-0 հաշվով պարտության է մատնել «Նյորին» և նույնպես հաջորդ փուլում է:
02.03.2017

Հռոմի դերբիում հաղթում է «Լացիոն» (տեսանյութ)

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ «Լացիո» 2-0 «Ռոմա» Գոլերը՝ 1-0՝ Միլինկովիչ-Սավիչ 29՛, 2-0՝ Իմոբիլե 78՛
01.03.2017

Հիգուաինի մարզաշապիկով տղան զբոսնում էր Նեապոլի փողոցներով և հանկարծ… (տեսանյութ, հայերեն թարգմանությամբ)

Նեապոլում այսպես են ընդունում «Յուվենտուսի» մարզաշապիկով ցանկացած երկրպագուի, ում թիկունքին գրված է «Հիգուաին»: Հ.Գ. Վանկարկումներն ու երկխոսությունները թարգմանված են գրեթե բառացի:
01.03.2017

«Միլանը» պատրաստ է «Ռեալի» 2 ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել 150 մլն եվրո

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Ալվարո Մորատան և Իսկոն կարող են կարիերան շարունակել «Միլանում»: Ինչպես հայտնում է AS-ը, իտալական գրանդը, որը առաջիկա օրերի ընթացքում կարող է նոր սեփականատերեր ունենալ, պատրաստվում է ամռանը մեծ տրանսֆերներ իրականացնել: Իսպանական ԶԼՄ-ն պնդում է, որ Իսկոն և Մորատան լինելու են գլխավոր թիրախները, որոնց համար «ռոսոնսերիները» պատրաստ են վճարել 150 մլն եվրո: Ավելացնենք, որ իսպանացիները «Ռեալի» կազմում գրեթե խաղային պրակտիկա չեն ստանում:
01.03.2017

Calciomercato. Մաքս Ալեգրին հայտնել է իր ընկերներին, թե որտեղ է պատրաստվում շարունակել մարզչական կարիերան

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է գլխավորել «Արսենալը»: Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, 49-ամյա իտալացին արդեն հայտնել է իր ընկերներին, որ մտադիր է մարզչական կարիերան շարունակել լոնդոնյան գրանդում: Իր հերթին, «Յուվենտուսի» ղեկավարությունը արդեն փոխարինող է գտել Ալեգրիին: Նշվում է, որ թուրինյան գրանդը մտադիր է թիմ հրավիրել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիին: .
01.03.2017

«Յուվենտուսը» հաղթեց «Նապոլիին», Հիգուայինը չտոնեց նախկին թիմի դարպասը խփած գնդակը (տեսանյութ)

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակի, 1-ին հանդիպում «Յուվենտուս» 3-1 «Նապոլի» Գոլերը՝ 0-1՝ Կալյեխոն 36՛, 1-1՝ Դիբալա 47՛(11մ), 2-1՝ Հիգուային 64՛, 3-1՝ Դիբալա 69՛(11մ) «Յուվենտուս» մարզադաշտ, Թուրին
28.02.2017

«Յուվենտուս» – «Նապոլի». Մեկնարկային կազմեր

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, 1-ին հանդիպում «Յուվենտուս» - «Նապոլի» Մեկնարկը՝ 23:45 «Յուվենտուս» մարզադաշտ, Թուրին «Յուվենտուսի» մեկնարկային կազմը՝ Նետո, Բարձալի, Բոնուչի, Կյելինի, Լիխտշտայներ, Պյանիչ, Խեդիրա, Ասամոա, Դիբալա, Հիգուային, Մանջուկիչ «Նապոլիի» մեկնարկային կազմը՝ Ռեյնա, Մաջիո, Ալբիոլ, Կուլիբալի, Ստրինիչ, Ռոգ, Դիավարա, Համշիկ, Կալյեխոն, Միլիկ, Ինսինյե
28.02.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան շաբաթվա միջնամասում

Շաբաթվա միջնամասը նույնպես հագեցած կլինի ֆուտբոլային հետաքրքիր իրադարձություններով: Եվրոպական առաջատար ֆուտբոլային երկրներում կկայանան ազգային առաջնությունների և գավաթի խաղարկությունների հանդիպումներ: VivaroNews.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ամենաուշագրավ 5 մրցավեճերը: «Յուվենտուս» - «Նապոլի» Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ փուլ, 28-ը փետրվարի, մեկնարկը՝ 23:45-ին «Յուվենտուսը» բոլոր մրցաշարերում իր վերջին 5 հանդիպումներում տոնել է նույնքան հաղթանակ «Նապոլին» բոլոր մրցաշարերում իր վերջին 5 հանդիպումներում տոնել է 3 հաղթանակ, կրել 2 պարտություն Կողմերի վերջին 5 դիմակայություններում «Յուվենտուսը» տոնել է 4 հաղթանակ, կրել մեկ պարտություն
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: