Իտալիա | Էջ - 7

04.01.2017

«Յունայթեդը» ցանկանում է վերադարձնել իր նախկին պաշտպանին

«Յուվենտուսի» պաշտպան Պատրիս Էվրան կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: The Mirror-ը հայտնում է, որ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ձեռք բերել 35-ամյա ֆրանսիացու տրանսֆերը: Հիշեցնենք, որ Էվրան ինը մրցաշրջան անցկացրել է մանչեսթերյան ակումբում: Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, թե Էվրան ցանկանում է ձմռանը լքել թուրինյան ակումբը, որը համալրել է 2014 թվականին:
04.01.2017

«Արսենալը» շարժվում է գերֆանտաստիկ ֆիլմի սցենարով, «Ռեալը»՝ լուրջ կորուստներով մոտենում 2017-ի առաջին խաղին. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 3-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության:   10. Անտուան Գրիզման. «Ռոնալդուին, Մեսիին կամ Բեյլին չեն հարցնում, թե...»   Անտուան Գրիզման. «Ես շատ երջանիկ եմ «Ատլետիկոյում», հպարտ եմ խաղալ այս ակումբի երկրպագուների առջև: Ցանկանում եմ ելույթներովս վարձահատույց լինել նրանց վստահության համար: Ինձ այլևս մի հարցրեք ապագայիս մասին. դա ինձ դուր չի գալիս: Այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Ռոնալդուն, Մեսին կամ Բեյլը, չեն հարցնում, թե նրանք որտեղ են պատրաստվում խաղալ հաջորդ տարի: Հենց այդ պատճառով էլ ինձ դուր չեն գալիս նման հարցերը: Հաճույք եմ ստանում «Ատլետիկոյում» ելույթներից»:
03.01.2017

Զինեդին Զիդան. «Չեմ կարծում՝ Մորատան որոշել է վերադառնալ «Յուվենտուս»»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է այն լուրերը, թե թիմի հարձակվող Ալվարո Մորատան կարող է վերադառնալ «Յուվենտուս», քանի որ «Արքայական» ակումբում չի ստանում բավարար խաղաժամանակ: «Մորատան իրեն հարմարավետ է զգում Մադրիդում, քանի որ սա հարազատ վայր է նրա համար: Չեմ կարծում, թե Մորատան որոշել է վերադառնալ «Յուվենտուս». նման լուրերը հավաստի չեն: Նա իրեն լավ է դրսևորում մարզումների ժամանակ: Ալվարոն կարևոր դեր ունի թիմում»,- ասել է Զիդանը: Մորատան Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ:
03.01.2017

Վիտցելը պաշտոնապես տեղափոխվել է Չինաստան՝ մերժելով «Յուվենտուսին»

«Զենիթը» և «Տյանցզին Ցյուանցզանը» համաձայնության են եկել ռուսական ակումբի կիսապաշտպան Ակսել Վիտցելի՝ Չինաստան տեղափոխության շուրջ, հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բելգիացին այնտեղ, ընդհանուր առմամբ, կարող է աշխատել 80 մլն դոլլար: Վիտցելը «Զենիթում» էր հանդես գալիս 2012 թվականից և Սանկտ-Պետերբուրգում անցկացրած 5 մրցաշրջաններում մասնակցել է 180 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը «Զենիթի» կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն, գավաթակիր և Սուպերգավաթակիր: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիտցելի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Յուվենտուսը», բայց Վիտցելը նախընտրել է չինական ակումբ տեղափոխվելու տարբերակը:  
03.01.2017

«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարեց իր առաջին ձեռբերման մասին

«Յուվենտուսը» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Ջենոայի» արդեն նախկին կիսապաշտպան Թոմաս Ռինկոնի տեղափոխության մասին: Թուրինյան ակումբը ձեռք է բերել 28-ամյա ֆուտբոլիստին 8 մլն եվրոյի դիմաց + 1 մլն եվրո բոնուս, եթե վերջինս հաջողությունների հասնի «Ծեր սինյորայի» կազմում: Ռինկոնը պայմանագիր է ստորագրել «Յուվեի» հետ մինչև 2020թ. հունիսի 30-ը: OFFICIAL: @TomasRincon5 signs for Juventus: https://t.co/VWvYAszSnA #BienvenidoTomas pic.twitter.com/fh1jieaUCe— JuventusFC (@juventusfcen) January 3, 2017
03.01.2017

Մոուրինյոյի անխափան «մեքենան» սլանում է առաջ, «Սիթիում»՝ հայտնվում «նոր Բալոտելի». Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 2-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության:   10. Դիեգո Կոստա. «Ամռանը մտածում էի «Չելսիից» հեռանալու մասին» Դիեգո Կոստա. «Այո, ամռանը մտածում էի «Չելսիից» հեռանալու մասին, բայց ուրախ եմ, որ մնացել եմ այստեղ: Ես հնարավորություն ունեի վերադառնալու «Ատլետիկո»: Ցանկանում էի հեռանալ անձնական պատճառներով, ավելի կոնկրետ՝ ընտանեկան, բայց խնդիրն ակումբի հետ կապված չէր: Երկրպագուներն այստեղ ինձ շատ են սիրում, և դա ինձ դուր է գալիս: Շատ կարևոր էր նաև այն, որ նոր մարզչի հետ առաջին իսկ հանդիպմանը նա ասաց, որ ինձ հետ հույսեր է կապում»:
01.01.2017

Դիբալան կանգնած է ընտրության առջև՝ «Ռեա՞լ», թե՞ «Բարսելոնա»

«Յուվենտուսի» հարձակվող Պաոլո Դիբալան կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հաղորդում է Mundo Deportivo-ն: Ըստ պարբերականի՝ արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ոչ միայն Մադրիդի «Ռեալը», այլև կատալոնական ակումբը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դիբալան դադարեցրել է նոր պայմանագրի շուրջ բանակցությունները «Յուվենտուսի» հետ՝ կապված մադրիդյան ակումբի՝ իր նկատմամբ հետաքրքրության հետ: Ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը, բայց դա նրան չի խանգարի ամռանը տեղափոխվել իսպանական գրանդերից մեկը: Դիբալան այժմ պետք է ընտրություն կատարի «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև: Արգենտինացի խաղացողն Ա Սերիայի և Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկություններում մասնակցել է 14 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:  
30.12.2016

L’Equipe. Մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը (լուսանկար)

Ֆրանսիական հեղինակավոր L'Equipe պարբերականը կազմել է մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Ցուցակը կազմվել է երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքներով: «Հիմնական կազմի» 11 ֆուտբոլիստների ցուցակում չեն ընդգրկվել «Չելսիին» պատկանող 2 ֆուտբոլիստներ՝ Անդրես Կրիստենսենը և Նաթան Ակեն: Առաջինը վարձավճարով հանդես է գալիս Մյունխենգլադբախի «Բորուսիայում», երկրորդը՝ «Բորնմուտում»: Ցուցակից դուրս են մնացել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» 2 ներկայացուցիչներ՝ Անտոնի Մարսիալը և Մարկուս Ռեշֆորդը: Խորհրդանշական հավաքական. Ջիանլուիջի Դոնարումա («Միլան»), Խոսե Լուիս Գայա («Վալենսիա»), Ջոնաթան Տահ («Բայեր Լևերկուզեն»), Ալեսիո Ռոմանյոլի («Միլան»), Էկտոր Բելյերին («Արսենալ»), Ջոշուա Կիմիխ («Բավարիա»), Ռենատո Սանշես («Բավարիա»), Ադրիեն Ռաբիո («ՊՍԺ»), Դելե Ալի («Տոտենհեմ»), Ուսման Դեմբելե («Բորուսիա Դորտմունդ»), Գաբրիել Ժեզուշ («Մանչեսթեր Սիթի»):
29.12.2016

Մի քանի գրանդ ակումբներ հետաքրքրված են Խեսեի ծառայություններով

ՊՍԺ-ի հարձակվող Խեսեի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայում և Իտալիայում: As-ի տեղեկություններով՝ «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը կարող է մարզական կարիերան շարունակել «Լիվերպուլում», «Միլանում» կամ «Ռոմայում»: Նշենք, որ դեկտեմբերի սկզբին տեղեկություններ եղան, որ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը դժգոհ է Խեսեի խաղից:
29.12.2016

Ֆրանսեսկ Ֆաբրեգասը և Իսկոն ՝ իտալական գրանդի գլխավոր տրանսֆերային թիրախներ

Չինական Sino Europe կոնսորցիումը մտադիր է «Միլանի» տրանսֆերների համար ներդնել 350 մլն եվրո: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իտալական գրանդը դժվար նոր ֆուտբոլիստներ գնի, քանի որ չինական կողմը և իտալական գրանդի ղեկավարությունը դեռ համաձայնության չեն հասել: Նշվում է, որ ամռանը «Միլանի» գլխավոր տրանսֆերային թիրախները լինելու են «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, «Ռեալի» ֆուտբոլիստներ Իսկոն և Մատեո Կովաչիչը:  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: