Իտալիա | Էջ - 6

14.02.2017

«Միլանը» խաղավերջում ոչ-ոքի կորզեց «Լացիոյից» (տեսանյութ)

Իտալիայի Ա սերիա, 24-րդ տուր «Ստադիո Օլիմպիկո», Հռոմ «Լացիո» 1-1 «Միլան» Գոլերը՝ 1-0՝ Լուկաս Բիլիա 45+1՛ 11մ, 1-1՝ Սուսո 85՛
13.02.2017

Իտալական գրանդը 45 մլն ֆունտ է առաջարկելու Ալեքսիս Սանչեսի համար

ԶԼՄ-ները որոշել են ուրախացնել «Միլանի» երկրպագուներին: Այսօր առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ միլանյան գրանդը կարող է ձեռք բերել «Էվերտոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուին և թիմ վերադարձնել «Բորուսիայի» ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգին: Եվ դա էլ բավական չէր, այժմ Express.co.uk-ը գրում է, որ իտալական գրանդը պատրաստ է նաև գնել «Արսենալի» վինգեր Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը: Եթե «Միլանը» վաճառվի չինացի ներդրողներին, ապա վերջիններս պատրաստ կլինեն 45 մլն ֆունտ առաջարկել Սանչեսի համար: Վերջին շրջանում ԶԼՄ-ները շատ էին խոսում Սանչեսի ներկայիս կարգավիճակի մասին: Վինգերը ցանկանում էր նոր պայմանագիր, ավելի բարձր աշխատավարձով, սակայն Ալեքսիսը այդպես էլ պատասխան չստացավ «Արսենալի» ղեկավարներից: http://www.vivaronews.am/romelu-lukakun-ev-pier-emerik-obameyangeh-%D5%9D-italakan-grandi-transferayin-npatakner
13.02.2017

Ինչու ժամանակին չի կայացել Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս»

Ջիանի դի Մարցիոն պատմել է, թե ինչպես է 2002թ. փորձել ձեռք բերել Կրիշտիանու Ռոնալդուին «Յուվենտուսի» համար, և թե ինչու է գործարքը ձախողվել: Իտալացի գործակալը գնացել էր Լիսաբոն՝ հետևելու Ռիկարդու Կուարեժմայի խաղին, բայց վերջինս դաշտ դուրս չէր եկել, փոխարենը դի Մարցիոն նկատել էր Ռոնալդուին: «Նա 18 տարեկան էր, երբ ես աշխատում էի «Յուվենտուսում»: Ես իմ ակումբին ասեցի, որ գտել եմ մեկին, ով կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, իհարկե, Մարադոնայից հետո: Ես բանակցություններ վարեցի ու պայմանավորվեցի նրան Թուրին բերել 2002թ.՝ փոխանակելով Մարսելո Սալասի հետ: Բայց չիլիացին չհամաձայնեց տեղափոխությանը: Ընդամենը մի քանի միլիոն եվրոյի պատճառով «Յուվենտուսը» կորցրեց Կրիշտիանու Ռոնալդուին»,-պատմել է դի Մարցիոն:
13.02.2017

«Բարսելոնան» կարող է Դելոֆեուին հետ գնել «Էվերթոնից»

Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է իր սան Ժերար Դելոֆեուին «Էվերթոնից» հետ գնելու տարբերակը, հայտնում է Mundo Deportivo-ն: 22-ամյա ֆուտբոլիստն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Միլանում»: Կատալոնացիներն ունեն հետգնման իրավունք 8,5 մլն եվրոյի դիմաց: Դելոֆեուն «Էվերթոն» էր տեղափոխվել 2 տարի առաջ 6 մլն եվրոյի դիմաց: Դելոֆեուն «Միլանի» կազմում անցկացրած 3 խաղերում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:
13.02.2017

Ռոմելու Լուկակուն և Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ՝ իտալական գրանդի տրանսֆերային նպատակներ

«Միլանը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով: Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, իտալական գրանդը կկարողանա իրականացնել գաբոնցու տրանսֆերը միայն մեկ դեպքում, այն էլ եթե չինացի ներդրողները գնեն «Միլանը»: Բացի այդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, միլանյան ակումբը մտադիր է ձեռք բերել «Էվերտոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուին: Նշվում է, որ իտալացիները պատրաստ են վճարել բելգիացու հրաժարագինը, որը կազմում է 75մլն ֆունտ:  
13.02.2017

«Պերուջայի» ֆուտբոլիստը դարձել է ֆանտաստիկ գոլի հեղինակ. ԶԼՄ-ները նրան արդեն համեմատում են Զլատան Իբրահիմովիչի հետ (տեսանյութ)

Իտալական Սերիա Բ-ի 25-րդ տուրի «Տերնանա» - «Պերուջա» հանդիպման ժամանակ գրանցվել է էֆեկտիվ և անչափ գեղեցիկ գոլ: Նրա հեղինակն է «Պերուջայի» հարձակվող Ֆրանչեսկո Նիկաստրոն: Աջ եզրից փոխանցում ստանալուց  հետո Նիկաստրոն կրնկի հարվածով դարձել է գոլի հեղինակ: Իտալական ԶԼՄ-ները 25-ամյա Նիկաստրոյին արդեն համեմատում են Իբրահիմովիչի հետ, ով հայտնի է իր ակրոբատիկ գոլերով:  
13.02.2017

Ի՞նչ իրադարձություններով է առանձնացել փետրվարի 12-ը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews-ն առանձնացրել է փետրվարի 12-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտա. «Պաոլո Դիբալայի գործակալներն, ովքեր այժմ Արգենտինայում են, ամսվա վերջին կժամանեն Իտալիա, և մենք նոր պայմանագիր կստորագրենք: Անհանգստանալու և շտապելու ոչ մի տեղ չունենք»: «Սենտ-Էտյենի» պաշտպան Ֆլորենտին Պոգբա. «Եթե «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ընթացքում հարկի լինի պայքարելու եղբորս՝ Պոլի դեմ, ես, իհարկե, չեմ փորձի նոկաուտի ենթարկել նրան, բայց եթե անհրաժեշտ լինի, որ ես խախտեմ կանոնները նրա նկատմամբ, ես կանեմ դա»: Խոսե Կալյեխոն. «Երբ 2011 թվականին հանդես էի գալիս «Էսպանոյոլում», «Ռեալի» հետ խաղից հետո Ժոզե Մոուրինյոն մոտեցավ ինձ և հարցրեց, թե ցանկանում եմ արդյոք վերադառնալ Մադրիդ: Մտածեցի՝ կատակում է, ուստի ծիծաղեցի: Սակայն դրանից մի քանի ամիս անց ինձ զանգահարեցին «Ռեալից», ու ես իրականություն դարձրի երազանքս»: Ալվարո Մորատա. «Երջանիկ եմ «Ռեալում», ցանկանում եմ թիմակիցներիս հետ հաջողությունների հասնել, բայց ինձ խաղային ավելի շատ պրակտիկա է պետք: Հուսով եմ՝ մարզիչներն ինձ ավելի շատ կվստահեն խաղադաշտում»: Գարեթ Բեյլը սկսել է մարզվել Մադրիդի «Ռեալի» ընդհանուր խմբի հետ: Զինեդին Զիդանը հայտնել է, որ ուելսցին չի մասնակցի ՉԼ-ի շրջանակներում «Նապոլիի» հետ փետրվարի 15-ին կայանալիք խաղին: Բեյլը կոճի վնասվածք էր ստացել նոյեմբերի վերջին: «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապե. «Ճիշտ է, արդեն 7 գոլ եմ խփել Ֆրանսիայի այս առաջնությունում, բայց դեռ շատ հեռու եմ Մեսիի, Ռոնալդուի և Նեյմարի խաղամակարդակից: Նրանք ֆենոմենալ ֆուտբոլիստներ են: «Մեցի» հետ խաղում իմ հեթ-տրիկի համար շնորհակալ եմ «Մոնակոյի» բոլոր խաղացողներին»: Ջիորջիո Կյելինին վնասվածք է ստացել «Կալյարիի» հետ հանդիպման 18-րդ րոպեին և փոխարինվել: Իտալացի պաշտպանը շուտով բուժզննում կանցնի և հայտնի կդառնա ոտքի վնասվածքի լրջության աստիճանը: Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Վոլֆսբուրգը» 2-1 հաշվով առավելության է հասել «Հոֆենհայմի» նկատմամբ: Ստեվեն Զուբերը հյուրերին առաջ է մղել հաշվի մեջ, սակայն Մաքսիմիլիան Արնոլդի և Դանիել Դիդավիի գոլերը հաղթանակ են պարգևել «գայլերին»:
13.02.2017

Հիգուայինի դուբլը հաղթանակ պարգևեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Ա Սերիա, 24-րդ տուր «Կալյարի» 0-2 «Յուվենտուս» Գոլերը՝ 0-1, 0-2 Հիգուային 37՛, 47՛ «Ստադիո Սանտ՛Էլիա», Կալյարի 
12.02.2017

Կալյեխոն. «Ծիծաղեցի, երբ Մոուրինյոն հարցրեց ինձ՝ ցանկանո՞ւմ եմ «Ռեալ» վերադառնալ»

«Նապոլիի» կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում իր նախկին թիմի՝ Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայությունից առաջ պատմել է, թե 2011 թվականին ինչ հանգամանքներում է վերադարձել «Արքայական» ակումբ, երբ հանդես էր գալիս «Էսպանյոլում»: «Ես լքեցի «Ռեալի» ակադեմիան, երբ 21 տարեկան էի՝ ընդունելով «Էսպանյոլի» առաջարկը: Բարեբախտաբար, կատալոնական ակումբում հավատացին ինձ և խաղալու հնարավորություն տվեցին: «Ռեալի» հետ տնային հանդիպումից հետո (0-1) Մոուրինյոն մոտեցավ ինձ և հարցրեց, թե կցանկանայի արդյոք վերադառնալ Մադրիդ: Կարծեցի՝ նա կատակում է, ուստի ծիծաղեցի: Ես չէի կարողանում հավատալ: Բայց մի քանի ամիս անց ինձ զանգահարեցին «Ռեալից», և Մոուրինյոյի շնորհիվ վերադարձա այդտեղ: Դա ինձ թույլ տվեց ի կատար ածելու երազանքս, ինչի համար երախտապարտ եմ Ժոզեին: Ինձ համար դժվար էր ամրապնդվել «Ռեալում» այն ժամանակ, երբ իմ դիրքում հանդես էին գալիս ֆանտաստիկ ֆուտբոլիստներ: Այդուհանդերձ, Մադրիդում անցկացրած ժամանակաշրջանը տպավորիչ էր: Դա այն էր, ինչի մասին մանկուց երազել էի»,- ասել է Կալյեխոնը AS-ին տված հարցազրույցում: http://www.vivaronews.am/morata-vorpes-naxkin-byankonerii%D5%9D-yurahatuk-hatchuykh-klini-haghthel-napoliin
12.02.2017

Էդերի ու Կանդրևայի գոլերը հաղթանակ պարգևեցին «Ինտերին» (տեսանյութ)

Ա Սերիա, 24-րդ տուր «Ինտեր» 2-0 «Էմպոլի» Գոլերը՝ Էդեր 14՛, Կանդրևա 54՛ «Ջուզեպե Մեացա» մարզադաշտ, Միլան
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: