Իտալիա | Էջ - 5

15.02.2017

«ՊՍԺ»-ի ապտակը «Բարսելոնային» և Օբամեյանգի վճռորոշ վրիպումը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews-ն առանձնացրել է փետրվարի 14-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: Անտուան Գրիզման. «Այս պահին ցանկություն չունեմ հեռանալու «Ատլետիկոյից»: Դեռ չգիտենք, թե ինչպիսին կավարտվի այս մրցաշրջանը մեզ համար: Եթե ամեն ինչ չլինի այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, ապա ևս մեկ անգամ կխոսենք այս թեմայի շուրջ»: Մանուել Նոյեր. ««Մանչեսթեր Սիթիից» ինձ հետ ոչ ոք կապ չի հաստատել: Երջանիկ եմ Մյունխենում և վերջերս եմ նոր պայմանագիր կնքել ակումբի հետ: Պեպ Գվարդիոլան ունի իմ հեռախոսահամարը, բայց նա ինձ դեռ չի զանգել, ուստի ամեն ինչ կարգին է»: Զինեդին Զիդան. ««Ռեալը» միշտ էլ Չեմպիոնների լիգայի հաղթողի ֆավորիտների թվում է, բայց ակումբի խորհրդանիշը դեռ ոչինչ չի երաշխավորում: Ցանկանում ենք առաջ շարժվել խաղ առ խաղ և փորձել հաղթել մրցաշարում: «Նապոլիի» հետ մեզ հետաքրքիր հանդիպում է սպասվում»: Զլատան Իբրահիմովիչ. «Անտոնիո Մարսիալն այն տղաներից չէ, ովքեր շատ են խոսում. նա շատ լռակյաց և պրոֆեսիոնալ անձնավորություն է: Նա քրտնաջան է մարզվում և միշտ ցանկանում է իրեն լավագույնս դրսևորել: «Ուոտֆորդի» դարպասը խփած գոլը նրան վստահություն կհաղորդի»: Արսեն Վենգեր. «Սպասում ենք, որ «Բավարիան» մեզ հետ խաղում փորձելու է գերիշխել դաշտում: Նրանք կվերահսկեն գնդակը և արագ տեղաշարժերով կանցնեն հարձակման: Մենք պատասխան խաղն անցկացնելու ենք Լոնդոնում, ուստի շատ կարևոր է առաջին մրցավեճում դրական արդյունք ստանալը»: «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է, որ հարձակվող Գաբրիել Ժեզուշը գարշապարի ոսկորի վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել 2-3 ամսով: Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ «Ռոման» շարունակում է փնտրել ներդրողների: Ակումբը բանակցում է չինացի գործարարների հետ, ովքեր, բացի նոր մարզադաշտի կառուցման համար ներդրումներից, պատրաստ են գնելու նաև ակումբի բաժնետոմսերի 10%-ը, որը նրանց կարժենա 100 մլն եվրո: Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլը: «ՊՍԺ»-ն անսպասելիորեն 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Բարսելոնայի» դարպասը: Դուբլ է ձևակերպել Անխել դի Մարիան, ևս մեկական անգամ աչքի են ընկել Յուլիան Դրաքսլերը և Էդինսոն Կավանին:
14.02.2017

«Ռեալի» հայտացուցակը «Նապոլիի» դեմ խաղի համար

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացրել է այն ֆուտբոլիստների անվանացուցակը, որոնք կարող են մասնակցել «Նապոլիի» դեմ առաջիկա հանդիպմանը: Հայտացուցակից բացակայում են Գարեթ Բեյլն ու Դանիլոն: «Ռեալի» հայտացուցակը «Նապոլիի» դեմ խաղի համար. Նավաս, Կասիլյա, Յանյես, Կարվախալ, Պեպե, Ռամոս, Վարան, Նաչո, Մարսելո, Կրոս, Խամես, Կազեմիրո, Կովաչիչ, Մոդրիչ, Իսկո, Ռոնալդու, Բենզեմա, Լուկաս Վասկես, Մորատա:
14.02.2017

«Նապոլիի» «համալրումը» «Ռեալի» հետ խաղից առաջ. Դիեգո Մարադոնան Մադրիդում է

Արգենտինայի հավաքականի և «Նապոլիի» նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան ժամանել է Մադրիդ, որպեսզի աջակցի իր թիմին Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Ռեալի» հետ մրցավեճում: «Նա հանգրվանել է այն նույն հյուրանոցում, որտեղ նեապոլիտանական թիմն է: Նաև տեղեկացվում է, որ արգենտինացին կարող է ներկա գտնվել ակումբների նախագահների միջև ավանդական ճաշին: Երբ Մարադոնային հարցրել են առաջիկա խաղի վերաբերյալ իր կանխատեսման մասին. նա պատասխանել է. «Եթե ես կարողանայի կանխագուշակել ապագան, ապա չէի լինի ֆուտբոլիստ»: «Ռեալ» - «Նապոլի» հանդիպումը կայանալու է փետրվարի 15-ին և մեկնարկելու է 23:45-ին: http://www.vivaronews.am/kapelo-yethe-realeh-sharunaki-sxalner-thuyl-tal-apa-napolin-karogh-e-paykharic-thoghnel-nran
14.02.2017

Իսպանիայի գավաթի մադրիդյան եզրափակիչը և ՉԼ-ի վճռորոշ փուլի մեկնարկը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews.am-ն առանձնացրել է փետրվարի 13-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության եզրափակչի՝ «Բարսելոնա» - «Ալավես» հանդիպումը կընդունի Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտը: Խաղը տեղի կունենա մայիսի 27-ին: Տիագո Սիլվան չի կարողանա օգնել «ՊՍԺ»-ին ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ առաջին հանդիպմանը: Բրազիլացին չի մասնակցել ֆրանսիական թիմի վերջին մարզմանը և չի ընդգրկվել Ունայ Էմերիի կազմած հայտացուցակում: Սիլվան բաց էր թողել նաև Ֆրանսիայի առաջնությունում «Բորդոյի» հետ նախորդ խաղը (3-0): Խաբի Ալոնսոն աջ ծնկի վնասվածք է ստացել «Բավարիայի» մարզման ժամանակ և ստիպված է եղել վաղաժամ ընդհատել մարզումային գործընթացը: Իսպանացու՝ «Արսենալի» հետ ՉԼ 1/8 եզրափակչի առաջիկա հանդիպմանը մասնակցությունը հարցականի տակ է: Ժոզե Մոուրինյո. «Ցանկանում ենք վայելել Եվրոպայի լիգայում խաղալը: Նույնը վերաբերում է նաև Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչին: Մտադիր ենք չեմպիոնության համար պայքարել այդ մրցաշարերում: Խաղացանկը բարդ է, բայց մենք պետք է հաճույք ստանանք և պատրաստվենք կարևոր խաղերին»: «Բարսելոնան» կարող է պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Մարտին Կասերեսի հետ, քանի որ թիմի աջ պաշտպան Ալեյշ Վիդալը բացակայելու է 5 ամսով: 29-ամյա ուրուգվայցին 2008-2009թթ. մրցաշրջանում արդեն հանդես է եկել կատալոնական թիմում: Սերխիո Ռամոս. «Այնպես է ստացվել, որ կարիերայիս կարևորագույն գոլերը խփել եմ խաղերի վերջին րոպեներին: Կարո՞ղ եմ 4 համարի մարզաշապիկս փոխարինել 93-ով. չեմ բացառում, թեև 4 համարն ինձ միշտ հաջողություն է բերել»: Ռոբերտ Լևանդովսկի. «Այն, ինչ խաղադաշտում ցուցադրում էր Տիերի Անրին, հրաշալի էր: Ինձ պատանեկան տարիքում գրավում էր նրա տեխնիկան և դրիբլինգը: Ես դա ցանկանում էի կրկնօրինակել: Նա կատարյալ հարձակվող էր, թեև լավագույն կերպով հանդես չէր գալիս օդային պայքարում»: Պեպե Ռեյնա. «Ես չեմ կարող պարտվել «Ռեալին»: «Նապոլին» պետք է խաղա առանց բարդույթների: Մեր թիմը կարող է դրական արդյունքի հասնել ցանկացած մրցակցի դեմ մրցավեճում: Մենք պետք է հավատանք մեր ուժերին և հաղթանակին: Եթե պարտվենք, ապա չենք մոռանա, որ խոսքը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի մասին է»:
14.02.2017

«Միլանը» խաղավերջում ոչ-ոքի կորզեց «Լացիոյից» (տեսանյութ)

Իտալիայի Ա սերիա, 24-րդ տուր «Ստադիո Օլիմպիկո», Հռոմ «Լացիո» 1-1 «Միլան» Գոլերը՝ 1-0՝ Լուկաս Բիլիա 45+1՛ 11մ, 1-1՝ Սուսո 85՛
13.02.2017

Իտալական գրանդը 45 մլն ֆունտ է առաջարկելու Ալեքսիս Սանչեսի համար

ԶԼՄ-ները որոշել են ուրախացնել «Միլանի» երկրպագուներին: Այսօր առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ միլանյան գրանդը կարող է ձեռք բերել «Էվերտոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուին և թիմ վերադարձնել «Բորուսիայի» ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգին: Եվ դա էլ բավական չէր, այժմ Express.co.uk-ը գրում է, որ իտալական գրանդը պատրաստ է նաև գնել «Արսենալի» վինգեր Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը: Եթե «Միլանը» վաճառվի չինացի ներդրողներին, ապա վերջիններս պատրաստ կլինեն 45 մլն ֆունտ առաջարկել Սանչեսի համար: Վերջին շրջանում ԶԼՄ-ները շատ էին խոսում Սանչեսի ներկայիս կարգավիճակի մասին: Վինգերը ցանկանում էր նոր պայմանագիր, ավելի բարձր աշխատավարձով, սակայն Ալեքսիսը այդպես էլ պատասխան չստացավ «Արսենալի» ղեկավարներից: http://www.vivaronews.am/romelu-lukakun-ev-pier-emerik-obameyangeh-%D5%9D-italakan-grandi-transferayin-npatakner
13.02.2017

Ինչու ժամանակին չի կայացել Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս»

Ջիանի դի Մարցիոն պատմել է, թե ինչպես է 2002թ. փորձել ձեռք բերել Կրիշտիանու Ռոնալդուին «Յուվենտուսի» համար, և թե ինչու է գործարքը ձախողվել: Իտալացի գործակալը գնացել էր Լիսաբոն՝ հետևելու Ռիկարդու Կուարեժմայի խաղին, բայց վերջինս դաշտ դուրս չէր եկել, փոխարենը դի Մարցիոն նկատել էր Ռոնալդուին: «Նա 18 տարեկան էր, երբ ես աշխատում էի «Յուվենտուսում»: Ես իմ ակումբին ասեցի, որ գտել եմ մեկին, ով կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, իհարկե, Մարադոնայից հետո: Ես բանակցություններ վարեցի ու պայմանավորվեցի նրան Թուրին բերել 2002թ.՝ փոխանակելով Մարսելո Սալասի հետ: Բայց չիլիացին չհամաձայնեց տեղափոխությանը: Ընդամենը մի քանի միլիոն եվրոյի պատճառով «Յուվենտուսը» կորցրեց Կրիշտիանու Ռոնալդուին»,-պատմել է դի Մարցիոն:
13.02.2017

«Բարսելոնան» կարող է Դելոֆեուին հետ գնել «Էվերթոնից»

Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է իր սան Ժերար Դելոֆեուին «Էվերթոնից» հետ գնելու տարբերակը, հայտնում է Mundo Deportivo-ն: 22-ամյա ֆուտբոլիստն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Միլանում»: Կատալոնացիներն ունեն հետգնման իրավունք 8,5 մլն եվրոյի դիմաց: Դելոֆեուն «Էվերթոն» էր տեղափոխվել 2 տարի առաջ 6 մլն եվրոյի դիմաց: Դելոֆեուն «Միլանի» կազմում անցկացրած 3 խաղերում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:
13.02.2017

Ռոմելու Լուկակուն և Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ՝ իտալական գրանդի տրանսֆերային նպատակներ

«Միլանը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով: Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, իտալական գրանդը կկարողանա իրականացնել գաբոնցու տրանսֆերը միայն մեկ դեպքում, այն էլ եթե չինացի ներդրողները գնեն «Միլանը»: Բացի այդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, միլանյան ակումբը մտադիր է ձեռք բերել «Էվերտոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուին: Նշվում է, որ իտալացիները պատրաստ են վճարել բելգիացու հրաժարագինը, որը կազմում է 75մլն ֆունտ:  
13.02.2017

«Պերուջայի» ֆուտբոլիստը դարձել է ֆանտաստիկ գոլի հեղինակ. ԶԼՄ-ները նրան արդեն համեմատում են Զլատան Իբրահիմովիչի հետ (տեսանյութ)

Իտալական Սերիա Բ-ի 25-րդ տուրի «Տերնանա» - «Պերուջա» հանդիպման ժամանակ գրանցվել է էֆեկտիվ և անչափ գեղեցիկ գոլ: Նրա հեղինակն է «Պերուջայի» հարձակվող Ֆրանչեսկո Նիկաստրոն: Աջ եզրից փոխանցում ստանալուց  հետո Նիկաստրոն կրնկի հարվածով դարձել է գոլի հեղինակ: Իտալական ԶԼՄ-ները 25-ամյա Նիկաստրոյին արդեն համեմատում են Իբրահիմովիչի հետ, ով հայտնի է իր ակրոբատիկ գոլերով:  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: