Իտալիա | Էջ - 4

18.01.2017

Յուվենտուսի նոր լոգոն վատը չէ: Թե՞ վատն է. Մասնագիտական կարծիք

«Յուվենտուսը», որը մոտ 120 տարի հանդես է եկել նույն էմբլեմի ներքո (այո նույն, ժամանակի ընթացքում արվող մոդերնիզացիաները, շտկումներն ու թարմացումները չի կարելի համարել ռադիկալ փոփոխություն), երեկ ներկայացրեց, ինչպես ղեկավարությունն է նշում, թիմի նոր լոգոն: Երկրպագուների շրջանակներում վատ արձագանքն իրեն երկար չսպասեցրեց: Իսկ տարատեսակ մեմերը և կատակները միայն շատացան: Փորձենք հասկանալ, թե ինչու: Եվ որտեղ է այն պրինցիպիալ սխալը, որը ըստ իս, առաջացրել է «Յուվենտուսի» հազարավոր ֆաների դժգոհությունը: Կա մի կարևոր առանձնահատկություն, որն առաջին հայացքից հեշտ է չնկատել, սակայն այդ առանձնահատկությունից է բխում հիմնական ու սկզբունքային սխալը: Չկա նոր լոգո, որովհետև հինը, եթե փորձենք ավելի ճիշտ որակավորել, լոգո չէ. ֆուտբոլային ակումբների դեպքում՝ միանշանակ: «Յուվանտուսն» ուղղակի ներկայացրեց լոգո: Իսկ հինը էմբլեմ է, գերբ: Ֆուտբոլային գերբն իր մեջ սովորաբար շատ ավելի մեծ քանակությամբ խորհրդանշական ինֆորմացիա է կրում, քան լոգոն՝ իր ժամանակակից պատկերացմամբ. խորհրդանիշներ, որոնք պատմության մասնիկ են, ավելին` իրենք են արդեն պատմություն: Հաղթանակների, պարտությունների, ընդհանուր ապրած պահերի, ուրախ ու տխուր, սև ու սպիտակ: Ու այդ ամենը մեզ առաջարկում են ջնջել ու սկսել զրոյից: Այս լոգոն իրականում վատը չի, եթե չփորձի խանգարել գերբին: Հակառակը, եթե օգնի, կարող է շատ սեգմենտներում օգտակար լինի: Հենց նույն զարդերի օրինակով, որոշ միջոցառումների ժամանակ, բոլոր այն դեպքերում, որտեղ տրենդն ավելի է պետք շեշտել, քան պատմությունը: Բայց միայն ու միայն այդ դեպքերում, միայն այդ պահերին: Որպես այլընտրանք: Ոչ ավել: Բայց եթե փորձեն իրեն հակադրել գերբին, ավելին` օգտագործել որպես գերբ, անխուսափելիորեն պարտվելու է: Ու այս քանակությամբ բացասական արձագանքները դա միայն հաստատում են: «Յուվենտուսի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը այս հոդվածը գրելու ընթացքում պրոֆիլի նկարը հետ փոխեց` տեղադրելով բոլորիս հարազատ, ակումբի պատմությանն ու նպատակներին համապատասխանող, ժամանակակից գերբը: Արարատ Մկրտչյան BetConstruct ընկերության դիզայներ
18.01.2017

Ջեյսոն Մուրիլյոյի ֆանտաստիկ գոլը օգնում է «Ինտերին» դուրս գալ Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

«Ինտերը» ձեռք է բերել Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիր: «Ներաձուրիները» 1/8 եզրափակչում լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով պարտության են մատնել «Բոլոնյային»: Միլանյան ակումբից առաջին կեսում աչքի են ընկել Մուրիլյոն և Ռոդրիգո Պալասիոն, ինչից հետո հյուրերը Բլերիմ Ջեմայլիի և Գոդֆրեդ Դոնսայի ջանքերով խաղը տեղափոխել են լրացուցիչ ժամանակ: 98-րդ րոպեին «Ինտերին» հաղթանակ է պարգևել Անտոնիո Կանդրևան:
18.01.2017

Հայ պատանիների անփառունակ ելույթները և Մեսիի շռայլ խոսքերն ուղղված Ռոնալդուին. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 17-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության:   10. Ջեյմի Կարագեր. «Մխիթարյանի «կարիճ» հարվածն անհավանական էր» Ջեյմի Կարագեր. «Մխիթարյանի «կարիճ» հարվածն անհավանական էր: Այս գոլով նա ցույց տվեց ամբողջ ԱՊԼ-ին, թե ինչի է ընդունակ: Նա ցույց տվեց, որ պատրաստ է: Մի քանի տարի հետո մենք ինքներս կասենք, որ Մխիթարյանի այս ֆանտաստիկ գոլից հետո սկսվեց նրա ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի ուղին»: http://www.vivaronews.am/jeymi-karager-karitch-harvatcic-heto-mxitharyaneh-cuyc-tvec-the-inchi-e-ehndunak
17.01.2017

Որքան է վճարել «Յուվենտուսը» թիմի նոր տարբերանշանի համար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրինի «Յուվենտուսը» ներկայացրել է թիմի նոր տարբերանշանը: Ըստ Stereo Serie A-ի ժուռնալիստ Նիմա Տավալայիի՝ թուրինյան ակումբը դիզայներներին 200 հազար եվրո է վճարել այս տարբերանշանի համար: http://www.vivaronews.am/yuventuseh-nerkayacrel-e-nor-logon-lusankar-tesanyuth
17.01.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան առաջիկա օրերին

Շաբաթվա միջնամասը նույնպես հագեցած է ֆուտբոլային հետաքրքիր իրադարձություններով: Եվրոպական առաջատար ֆուտբոլային երկրներում կկայանան գավաթային հանդիպումներ: VivaroNews-ն առանձնացրել է 5 հանդիպում, որոնք արժանի են առաձնակի ուշադրության:   «Ռեալ Մադրիդ» - «Սելտա Վիգո» Արքայական գավաթ, քառորդ եզրափակչի առաջին հանդիպում, հունվարի 18-ի կեսգիշերն անց, ժամը՝ 00:15-ին «Ռեալը» բոլոր մրցաշարերում իր վերջին 5 հանդիպումներում տոնել է 2 հաղթանակ, գրանցել մեկական ոչ-ոքի և պարտություն, ԱԱԱ-ի եզրափակչում լրացուցիչ ժամանակում հաղթել «Կաշիմա Անտլերսին 4-2 «Սելտան» բոլոր մրցաշարերում իր վերջին 5 հանդիպումներում տոնել է նույնքան հաղթանակ Կողմերի վերջին 5 դիմակայություններում բոլոր դեպքերում հաղթել է «Ռեալը»
17.01.2017

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Յուվենտուսի» մարզաշապիկը հաջորդ մրցաշրջանում

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» երեկ ներկայացրել է իր նոր լոգոն, որը լինելու է մարզաշապիկների վրա հաջորդ մրցաշրջանից: Այն շատ է տարբերվում ավանդական ակումբային լոգոներից և մեծ քննարկումների առիթ է դարձել համացանցում ու երկրպագուների շրջանում: Ահա այսպիսի տեսք կարող է ստանալ «Յուվենտուսի» մարզաշապիկը առաջիկա մրցաշրջանի ընթացքում ՝ http://www.vivaronews.am/yuventuseh-nerkayacrel-e-nor-logon-lusankar-tesanyuth  
17.01.2017

Նա խաղացել է և՛ Մեսիի, և՛ Ռոնալդուի հետ. Հիգուայինը համեմատել է 2 «հրեշներին»

«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Հիգուայինը համեմատականներ է անցկացրել Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» աստղեր՝ համապատասխանաբար Կրիշտիանու Ռոնալդուի ու Լիոնել Մեսիի միջև: Արգենտինացի հարձակվողն առաջինի հետ հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», իսկ երկրորդի հետ այժմ էլ պաշտպանում է երկրի ազգային հավաքականի պատիվը: «Մեսի՞, թե՞ Ռոնալդու. նույն տրամաբանությամբ դժվար է համեմատել նաև Իկեր Կասիլյասին և Ջիանլուիջի Բուֆոնին: Այս թեմայով խոսելը բարդ է: Ես բախտ եմ ունեցել խաղալու այդ 2 «հրեշների» հետ, սովորել նրանցից և առաջադիմել որպես ֆուտբոլիստ: Երբ դու խաղում ես լավագույնների կողքին, ապա ինքդ էլ կատարելագործվում ես»,- ասել է Հիգուայինը:
17.01.2017

«Յուվենտուսը» ներկայացրել է նոր լոգոն (լուսանկար, տեսանյութ)

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» երեկ ներկայացրել է իր նոր լոգոն, որը լինելու է մարզաշապիկների վրա հաջորդ մրցաշրջանից: Այն շատ է տարբերվում ավանդական ակումբային լոգոներից և մեծ քննարկումների առիթ է դարձել համացանցում ու երկրպագուների շրջանում: «Մենք այսօր ներկայացնում ենք այն, ինչ պետք է լինի «Յուվենտուսի» ապագան առաջիկա տարիներին: Այս լոգոն ցույց է տալիս պատկանելության զգացում և ունի ոճ, որը թույլ է տալիս տարածել մեր կենսակերպը»,-ասել է ակումբի նախագահ Անդրեա Անյելին: Life is a matter of Black and White. #2beJUVENTUS pic.twitter.com/qQgiPf0nKV — JuventusFC (@juventusfcen) January 16, 2017
17.01.2017

Նեյմարի գերթանկարժեք տրանսֆերային գինը և անդրդվելի Անտոնիո Կոնտեն. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 16-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության:   10. Ո՞րն է միակ անպարտելի թիմը թոփ-5 առաջնություններում  Ինչպես հայտնի է, Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 18-րդ տուրում 1-2 հաշվով պարտություն է կրել «Սևիլյայից»: Այդպիսով, վերջ է դրվել «Արքայական» ակումբի՝ 40-խաղյա անընդմեջ անպարտելի շարքին: Այժմ եվրոպական թոփ-5 առաջնությունների շրջանակում միայն գերմանական «Հոֆենհայմն» է, որը 2016/17թթ. մրցաշրջանում դեռևս պարտություն չի կրել: Բունդեսլիգայում անցկացրած 16 հանդիպումներում Մանհեյմի թիմը տոնել է 6 հաղթանակ և գրանցել 10 ոչ-ոքի:
17.01.2017

Գոլառատ խաղում «Տորինոն» ու «Միլանը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր «Տորինո» 2-2 «Միլան» Գոլերը՝ 1-0՝ Բելոտի 21՛, 2-0՝ Բենասի 26՛, 1-2՝ Բերտոլաչի 55՛, 2-2՝ Բակա 60՛(11-մետրանոց) Հեռացում՝ Ռոմանյոլի 89՛(«Միլան») Չիրացված 11-մետրանոց՝ Լյաիչ 32՛(«Տորինո») «Օլիմպիկո» մարզադաշտ, Թուրին
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: