Իտալիա | Էջ - 3

21.03.2017

Ինսինյեի գործակալն ակնարկում է

«Նապոլիի» ֆուտբոլիստ Լորենցո Ինսինյեի գործակալ Չիրո Վեներատոն խոսել է ֆուտբոլիստի ու նեապոլյան ակումբի՝ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին: «Ինսինյեն հոգնել է սպասելուց: Չորս ակումբ նրան 4,5 միլիոն եվրոյով պայմանագիր է առաջարկել: Միջազգային ընկերություններից մեկն էլ հովանավորչական պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 2.5 միլիոն եվրոյով: Ինսինյեն պատրաստ է քիչ վաստակել, բայց մնալ «Նապոլիում», սակայն նա 4 միլիոն եվրո աշխատավարձ է ցանկանում: «Նապոլին» 3.5 միլիոն եվրո է առաջարկում, ընդ որում՝ դա «մաքուր» չէ: Մայիսին պարզ կլինի: «Միլանն» ու «Ատլետիկոն» պատրաստ են քայլեր ձեռնարկել, իսկ «Յուվենտուսն» ու «Ռոման» մտածում են»,- ասել է գործակալը:
20.03.2017

Ո՞ր գոլն է Իկարդին համարում ամենագեղեցիկն իր մարզական կարիերայում (տեսանյութ)

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին «Բոլոնիայի» դարպասն ուղարկած գնդակը համարում է լավագույնն իր մարզական կարիերայում: «Ամենագեղեցիկ գոլս խփել եմ «Բոլոնիայի» դեմ խաղում, իսկ կարևորագույնը՝ «Յուվենտուսի» դեմ խաղերում խփած բոլոր գնդակները»,- ասել է Իկարդին:
20.03.2017

«Բարսելոնան» առաջարկ է կատարել Ալեգրիին

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամռանը կարող է ստանձնել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը: Premium Sport-ի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը պատրաստ է տարեկան 8,5 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Ալեգրիին: Աղբյուրը պնդում է, որ կողմերն ակտիվ բանակցություններ են վարում:
20.03.2017

Դոնարուման՝ իր ապագայի մասին

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հայտարարել է, որ ցանկանում է մարզական կարիերան շարունակել «ռոսոներիների» կազմում: «Ցանկանում եմ մնալ «Միլանում», քանի որ միլանիստ եմ: Պայմանագրիս երկարաձգման գործընթացով գործակալս է զբաղվում»,- ասել է Դոնարուման: Նշենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 29 խաղերից 10-ում Դոնարուման գնդակ բաց չի թողել:
20.03.2017

Ընթացիկ մրցաշրջանի թոփ-5 ամենահարձակողական թիմերը

«Մոնակո»   87 խփած գոլ (2.9 յուրաքանչյուր խաղում) Լավագույն ֆուտբոլիստ. Ռադամել Ֆալկաո (24+8) Լավագույն հարձակվող. Ռադամել Ֆալկաո (24) Լավագույն ասիստենտ. Բեռնարդու Սիլվա (10) «Մոնակոն» եվրոպական մրցաշրջանի հայտնություններից է, ու իր այդ կոչումը վերջնականապես ամրագրեց՝ «Մանչեսթեր Սիթիին» Չեմպիոնների լիգայից դուրս թողնելով: Ու թող Ռադամել Ֆալկաոյի կրկնվող անունը չշփոթեցնի Ձեզ: Թե՛ կոլումբիացու մարզավիճակի վերադարձը, թե՛ Ֆրանսիայի առաջնությունում առաջին տեղը թիմային աշխատանքի արդյունք է: Ժարդիմի թիմում փայլում են երիտասարդ աստղեր, որոնց համար մեծ որս է սկսվելու այս ամառ: Իսկ մինչ ամառ ուղղակի պետք է վայելել այս հիասքանչ թիմի ֆուտբոլը, որը յուրաքանչյուր խաղում 3 գոլ է խփում:
19.03.2017

Դիբալան վնասվածք է ստացել և կարող է բաց թողել «Բարսելոնայի» դեմ խաղը

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 29-րդ տուրի «Սամպդորիայի» (0-1) դեմ հանդիպման ժամանակ և ստիպված է եղել լքել խաղադաշտը հանդիպման 27-րդ րոպեին: Ինչպես տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները, արգենտինացին մկանային վնասվածք է ստացել, սակայն Դիբալան խաղընկերներին հայտնել է, որ իր վնասվածքը այդքան լուրջ չէ: Ֆուտբոլիստի մասնակցությունը Արգենտինայի հավաքականի առաջիկա խաղերին Չիլիի և Բոլիվիայի դեմ հարցականի տակ է: Մտավախություն կա նաև, որ հարձակվողը կարող է բաց թողել Չեմպիոնների լիգայի 1/4  եզրափակչի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը, որը կկայանա ապրիլի 11-ին Թուրինում: Վաղը Դիբալան բուժզննում կանցնի, որից հետո պարզ կդառնա վնասվածքի լրջությունը:
19.03.2017

«Յուվենտուսն» ու «Ֆիորենտինան» հաղթեցին, «Լացիոն» սայթաքեց (տեսանյութ)

Ա Սերիա, 29-րդ տուր «Սամպդորիա» 0-1 «Յուվենտուս» Գոլը՝ Կուադրադո 7՛ «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտ, Ջենոա «Կալյարի» 0-0 «Լացիո» «Կրոտոնե» 0-1 «Ֆիորենտինա» Գոլը՝ Կալինիչ 90՛
19.03.2017

«Նապոլին» հաղթեց գոլառատ խաղում (տեսանյութ)

Ա Սերիա, 29-րդ տուր «Էմպոլի» 2-3 «Նապոլի» Գոլերը՝ 0-1՝ Ինսինյե 19՛, 0-2՝ Մերտենս 24՛, 0-3՝ Ինսինյե 38՛(11մ), 1-3՝ Էլ Կադուրի 70՛, 2-3՝ Մակարոնե 82՛(11մ) Չիրացված 11-մետրանոց՝ Մերտենս 7՛(«Նապոլի») «Կառլո Կաստելանի» մարզադաշտ, Էմպոլի
19.03.2017

Մատիաս Ֆերնանդեսի գոլը հաղթական էր «Միլանի» համար (տեսանյութ)

Ա Սերիա, 29-րդ տուր «Միլան» 1-0 «Ջենոա» Գոլը՝ Մատիաս Ֆերնանդես 33՛ «Սան Սիրո» մարզադաշտ, Միլան
19.03.2017

«Ինտերն» ավելի շահավետ առաջարկ կանի Կոնտեին

«Ինտերի» ղեկավարությունը պատրաստ է բավական շահավետ առաջարկ կատարել «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին՝ գրում է The Sun-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է իտալացի մասնագետին տարեկան 13 միլիոն ֆունտ աշխատավարձ վճարել: Նշենք, որ այդ պարագայում Կոնտեն կրկնակի շատ կվաստակի, քան այժմ: Ավելի վաղ տեղեկություններ կային, թե «Ինտերը» հետաքրքրված է նաև Պեպ Գվարդիոլայի ծառայություններով:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: