Իտալիա | Էջ - 2

17.02.2017

Իտալացի 11 ֆուտբոլիստ, որոնց հաջողվել է գոլ խփել «Ռեալի» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում

Երեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն գրավեց «Ռեալի» դարպասը: Ինսինյեն դարձավ իտալացի 11-րդ ֆուտբոլիստը, ում հաջողվեց եվրոագավաթների ժամանակ գոլ «Սանտիագո Բերնաբեոյում»: Ջովանի Լոդետի («Միլան») «Ռեալ» 4-1 «Միլան» Չեմպիոնների գավաթ ¼ եզրափակիչ. 1963-64
17.02.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Շաբաթ և կիրակի օրերը կրկին հագեցած են լինելու ֆուտբոլային հետաքրքիր իրադարձություններով: Եվրոպական առաջատար առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները, իսկ Անգլիայում կմեկնարկի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլը: VivaroNews.am-ն առանձնացրել է 5 հանդիպում, որոնք արժանի են առաձնակի ուշադրության: «Հերտա» - «Բավարիա» Բունդեսլիգա, 21-րդ տուր, 18-ը հունվարի, մեկնարկը՝ 18:30-ին Կողմերի դիրքը մրցաշարային աղյուսակում. «Հերտա»՝ 6-րդ հորիզոնական (33 միավոր), «Բավարիա»՝ 1-ին հորիզոնական (49 միավոր) Կորուստները. «Հերտա»՝ Նիլս Կորբեր, Սինան Կուրտ, Միչել Վայզեր (վնասվածքներ), հարցականի տակ է Նիկլաս Շտարկի մասնակցությունը (վնասվածք) «Բավարիա»՝ Ֆրանկ Ռիբերի, Ժերոմ Բոատենգ (վնասվածքներ) Կողմերի վերջին 5 դիմակայություններում՝ «Բավարիան» հաղթել է բոլոր դեպքերում
17.02.2017

Թոփ 10. Ամենախոշոր հրաժարագինը ունեցող ֆուտբոլիստները

Ֆուտբոլային աշխարհ զարմացնում է իր խոշոր եկատումտներով, թանկարժեք տրասֆերներով ու որոշ ֆուտբոլիստների պայմանագրերում աստղաբաշխական թվերի հասնող հրաժարագինների չափերով: The Sun-ը ներկայացրել է ամենախոշոր հրաժարգինն ունեցող ֆուտբոլիստների տասնյակը: 10. Յանիկ Կարասկո «Ատլետիկո Մադրիդ» 90 մլն. եվրո
17.02.2017

Ալեսանդրո Ֆլորենցին չհասցնելով ապաքինվել ծանր վնասվածքից, նորից պատռել է ծնկի խաչաձև կապանները

«Ռոմայի» կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին, ով դեռ չէր հասցրել ապաքինվել հոկտեմբերին ստացած ծնկի խաչաձև կապանների վնասվածքից, նորից հայտնվել է ակումբի հոսպիտալում: Փետրվարի 14-ին մարզման ժամանակ իտալացի ֆուտբոլիստը նորից վնասել է ծունկը: Բուժզննման արդյունքում հայտնի է դարձել, որ վերջինիս մոտ նորից պատռվել են ձախ ծնկի խաչաձև կապանները: Ֆլորենցին նորից կվիրահատվի, իսկ ապաքինման համար կպահանջվի 6-8 ամիս, հայտնում է Football Italia-ն: http://www.vivaronews.am/alesandro-florencin-tcanr-vnasvatckh-e-stacel-tesanyuth
17.02.2017

Զլատանը թագադրվեց «Օլդ Թրաֆորդում», «Ռոման»՝ կործանեց «դեղին սուզանավը». Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews.am-ն առանձնացրել է փետրվարի 16-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի ամբողջ պատմության մեջ ամենից շատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստն է (31): Նրան նախորդում են Ռայան Գիգզը (30), Լիոնել Մեսին (24), Մեսութ Օզիլը և Զլատան Իբրահիմովիչը (22-ական): «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտա. «Ակումբի ներկայիս ղեկավարությունը պետք է հրաժարական տա: Ինձ զարմացնում է, որ Բարտոմեուն մինչ օրս չի արել դա: Նրանք պարզապես քանդում են թիմը: Այդ մարդիկ օգտվում են այն ժառանգությունից, որ մենք ենք թողել նրանց: Վտանգավոր է ակումբը թողնել Բարտոմեուի և մյուս ղեկավարների ձեռքերում»: Մեկնարկել են Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին հանդիպումները: «Մանչեսթեր Յունայթեդը» 3-0 հաշվով պարտության է մատնել «Սենտ-Էտյենին»: Զլատան Իբրահիմովիչը դարձել է հեթ-տրիկի հեղինակ: «Ռոման» հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Վիլյառեալի» դարպասը: Սերխիո Ասենխոյի պաշտպանած դարպասը 3 գնդակ է ուղարկել Էդին Ջեկոն, ևս մեկ անգամ աչքի է ընկել Էմերսոնը: Իտալական ակումբներից մյուսը՝ «Ֆիորենտինան», Ֆեդերիկո Բերնարդեսկիի միակ գոլի շնորհիվ Մյունխենգլադբախում հաղթել է տեղի «Բորուսիային»: «Տոտենհեմը» Բելգիայում նվազագույն հաշվով պարտվել է «Գենտին», Վիգոյի «Սելտան»՝ Դոնեցկի «Շախտյորին», իսկ «Լիոնը» Հոլանդիայում 4-1 հաշվով առավելության է հասել «ԱԶ Ալկմարի» նկատմամբ: Ալեքանդր Լակազետեն դարձել է դուբլի հեղինակ: Սերխիո Ռամոսը, ով փոխարինվել էր «Նապոլիի» դեմ խաղի 71-րդ րոպեին, բուժզննում է անցել: Նրա մոտ հայտնաբերվել է աջ ազդրի վնասվածք: Իսպանացին դրա պատճառով կարող է բաց թողնել փետրվարի 18-ին կայանալիք Լա Լիգայի հանդիպումն ընդդեմ «Էսպանյոլի»: «Բավարիայից» 1-5 հաշվով կրած պարտությունը չի ազդել «Արսենալի» ղեկավարների՝ Արսեն Վենգերին նոր պայմանագիր առաջարկելու որոշման վրա: Ըստ BBC Sport-ի՝ նրան համաձայնագրի մասին տեղեկացվել է դեռևս մրցաշրջանի մեկնարկից առաջ, իսկ 67-ամյա մասնագետը որոշում կկայացնի ամռանը: Արյեն Ռոբեն. «Հպարտ եմ, որ արդեն քանի տարի է՝ խաղում եմ Ֆիլիպ Լամի հետ կողք կողքի: Մենք իրար պարզապես հիանալի ենք հասկանում: Շատ դեպքերում ինձ անհրաժեշտ չէ նույնիսկ հայացք նետել՝ հասկանալու համար, թե որտեղ է նա: Երբ գնդակով եմ, ներքուստ զգում եմ, թե որտեղ կլինի Ֆիլիպը»:
17.02.2017

«Յունայթեդն» ու «Ռոման» հաղթանակներ տարան, այլ արդյունքներ (տեսանյութ)

Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, 1-ին հանդիպում «Մանչեսթեր Յունայթեդ» 3-0 «Սենտ Էթյեն» Գոլերը՝ Իբրահիմովիչ 15՛, 75՛, 88՛(11-մետրանոց) «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, Մանչեսթեր Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, 1-ին հանդիպում «Վիլյառեալ» 0-4 «Ռոմա» Գոլերը՝ Էմերսոն 32՛, Ջեկո 65՛, 79՛, 86՛ «Կերամիկա» մարզադաշտ, Վիլյառեալ Մյուս խաղերի արդյունքները՝ «Անդերլեխտ» 2-0 «Զենիթ» Գոլերը՝ Աչեամպոնգ 5՛, 31՛ «Ատլետիկ» 3-2 ԱՊՕԵԼ Գոլերը՝ 0-1՝ Եֆրեմ 36՛, 1-1՝ Եֆրեմ 38՛(ինքնագոլ), 2-1՝ Ադուրիս 61՛, 3-1՝ Ուիլյամս 72՛, 3-2՝ Գիանիոտաս 89՛ ՊԱՕԿ 0-3 «Շալկե» Գոլերը՝ Բուրգշտալեր 27՛, Մայեր 82՛, Հունտելար 90՛ «Հապոել Բեեր-Շևա» 1-3 «Բեշիքտաշ» Գոլերը՝ 0-1՝ Ուիլյամ 42՛(ինքնագոլ), 1-1՝ Բարդա 44՛, 1-2՝ Թոսուն 60՛, 1-3՝ Հատչինսոն 90+4՛ «Լեգիա» 0-0 «Այաքս» Հեռացում՝ Տետե 84՛(«Այաքս»)
16.02.2017

Իբրահիմովիչը՝ «Նապոլիո՞ւմ»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան խոսել է շվեդ հարձակվողի՝ Ա Սերիա հնարավոր վերադարձի մասին: «Զլատանը մի օր ինձ զանգեց ու ասաց, որ ցանկանում է կարիերան ավարտել «Նապոլիում»: Բանն այն է, որ Նեապոլն ու Իբրահիմովիչը նման են մտածելակերպով: Այս պահին, սակայն, ոչ մի բանակցություն չի եղել»,- Goal.com-ը փոխանցում է Ռայոլայի խոսքը:
16.02.2017

«Ռեալի» տղամարդկային հաղթանակը և ահեղ «Բավարիան». Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews.am-ն առանձնացրել է փետրվարի 15-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: Լուիշ Ֆիգու. «Ըստ իս՝ Մարիո Գյոտցեն գերմանացի ուժեղագույն ֆուտբոլիստն է: Նա անհավանական տաղանդ ունի և գնդակի հետ կարող է վարվել այնպես, ինչպես ցանկանում է: Կարծում եմ՝ նա շատ օժտված ֆուտբոլիստ է, ով ինձ դուր է գալիս»: Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում կայացել են ևս 2 հանդիպումներ: «Բավարիան» 5-1 հաշվով ջախջախել է «Արսենալին»: Դուբլ է ձևակերպել Տիագո Ալկանտարան, ևս մեկական անգամ աչքի են ընկել Արյեն Ռոբենը, Ռոբերտ Լևանդովսկին և Թոմաս Մյուլերը: Լոնդոնցիներից մեկ գոլով պատասխանել է Ալեքսիս Սանչեսը: Մադրիդի «Ռեալը» 3-1 հաշվով կամային հաղթանակ է տոնել «Նապոլիի» նկատմամբ: Ինսինյեի գոլին հաջորդել են Կարիմ Բենզեմայի, Տոնի Կրոսի և Կասեմիրոյի դիպուկ հարվածները: Կարիմ Բենզեման, գրավելով իտալական թիմի դարպասը, իր 51-րդ գոլն է հեղինակել Չեմպիոնների լիգայում՝ դառնալով լավագույն ռմբարկու ֆրանսիացի ֆուտբոլիստների շրջանում: 29-ամյա ֆուտբոլիստն իր հետևում է թողել Տիերի Անրիին, ով աչքի է ընկել 50 անգամ: Ժոզե Մոուրինյո. «Ամենաբարդն այժմ Պոգբաների մոր խնդիրն է: Նրա որդիները խաղալու են միմյանց դեմ: Խոսել եմ Պոլի հետ, և նա ինձ ասաց, որ իր մայրը ցանկանում է ոչ-ոքի տեսնել, բայց արդեն հաջորդ շաբաթ որդիներից մեկը կտոնի հաջորդ փուլ դուրս գալը, իսկ մյուսը՝ կտխրի»: «Գալաթասարայը» պաշտոնապես հաստատել է, որ «Յուվենտուսի» և Խորվաթիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 38-ամյա Իգոր Տուդորը գլխավորել է թիմը: Նրա պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2017/18թթ. մրցաշրջանի ավարտը: Նեյմար. ««Բարսելոնայի»՝ ՉԼ քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները գնահատվում են 1%, իսկ հավատը կազմում է 99%»: Մարտի 25-ին «Էնֆիլդ» մարզադաշտում տեղի կունենա բարեգործական հանդիպում «Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» վետերանների թիմերի միջև: Այդ խաղին կմասնակցի նաև 36-ամյա Սթիվեն Ջերարդը, ով վերջերս է ավարտել մարզական կարիերան:
16.02.2017

Կամային հատկանիշներով «Ռեալն» ու անհյուրընկալ «Բավարիան» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, 1-ին հանդիպում «Ռեալ Մադրիդ» 3-1 «Նապոլի» Գոլերը՝ 0-1՝ Ինսինյե 8՛, 1-1՝ Բենզեմա 19՛, 2-1՝ Կրոս 49՛, 3-1՝ Կազեմիրո 54՛ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ, Մադրիդ Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, 1-ին հանդիպում «Բավարիա» 5-1 «Արսենալ» Գոլերը՝ 1-0՝ Ռոբեն 11՛, 1-1՝ Սանչես 30՛, 2-1՝ Լևանդովսկի 53՛, 3-1՝ Ալկանտարա 56՛, 4-1՝ Ալկանտարա 63՛, 5-1՝ Մյուլեր 88՛ Չիրացված 11-մետրանոց՝ Սանչես 30՛(«Արսենալ») «Ալյանց Արենա» մարզադաշտ, Մյունխեն
16.02.2017

«Ռեալ» – «Նապոլի». Կազեմիրոյի սուպերգոլը (տեսանյութ)

«Ռեալ» - «Նապոլի» խաղի 53-րդ րոպեին Կազեմիրոն հիասքանչ գոլով հաշիվը դարձրել է 3-1:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - info@vivaronews.am

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: