Իտալիա | Էջ - 11

03.02.2017

Ֆրանչեսկո Տոտի. «Եթե մի օր իմ որդին ինձ ասի, որ երկրպագում է «Լացիոյին, ապա նա այլևս տուն չի գա»

«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտին ևս մեկ անգամ ապացուցել է, թե որքան մեծ նշանակություն ունի հռոմեական ակումը իր համար: «Եթե մի օր իմ որդին ինձ ասի, որ երկրպագում է «Լացիոյին», ապա նա այլևս տունի չի գա»,- ասել է Տոտին: Ֆուտբոլային աշխարհում բոլորը գիտեն, որ «Լացիոն» համարվում է «Ռոմայի» ոխերիմ թշնամին: Ավելացնենք, որ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչում «Ռոման» մրցելու է հենց «Լացիոյի» դեմ: Երկրպագուները ընթացիկ մրցաշրջանում դեռ 3 անգամ կկարողանան վայելել Մայրաքաղաքային դերբին` Դերբի դելլա Կապիտալեն:
03.02.2017

Ի՞նչ իրադարձություններով է առանձնացել փետրվարի 2-ը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews-ն առանձնացրել է փետրվարի 2-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: Բրազիլացի լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն դարձել է «Բարսելոնայի» դեսպանը: Նա առաջիկա տարիներին ակումբը կներկայացնի աշխարհի տարբեր անկյուններում կայանալիք արարողությունների ժամանակ: Ռոնալդինյոն պայմանագիրը կստորագրի ուրբաթ օրը, «Կամպ Նոու» մարզադաշտում: Իտալիայի և Ուրուգվայի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն այս տարվա հունիսի 7-ին: Խաղը կկայանա Նիցցայի «Ալյանց Ռիվյերա» մարզադաշտում: Ընտրանիները վերջին անգամ հանդիպել են «Մունդիալ-2014»-ի խմբային փուլում, և ուրուգվայցիները հաղթել են 1-0 հաշվով: «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մերժել է չինական ակումբներից մեկի առաջարկը, որը նրան պատրաստ էր վճարել տարեկան 25 մլն եվրո աշխատավարձ: Եթե իտալացին ընդուներ այդ առաջարկը, ապա կդառնար ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիչը: «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բակարի Սանյան Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից տուգանվել է 40 հազար ֆունտով՝ «Ինստագրամում» գրառման համար: Ֆրանսիացին Պրեմիեր լիգայում «Բառնլիի» հետ հանդիպումից հետո (2-1) սուր քննադատության էր ենթարկել խաղի գլխավոր մրցավար Լի Մեյսոնին, ով կարմիր քարտ էր ցույց տվել Ֆերնանդինյոյին: «Բայերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն ՖԻՖԱ-ի կողմից որակազրկվել է 4 ամսով: Թուրք ֆուտբոլիստը 2011 թվականին, հանդիսանալով «Կարլսռուեի» ֆուտբոլիստ, համաձայնության է եկել «Տրաբզոնսպորի» հետ: Սակայն, նա երկարաձգել է գերմանական թիմի հետ պայմանագիրը և ավելի ուշ միացել «Համբուրգին»՝ թույլ տալով տրանսֆերային կանոնների խախտում թուրքական ակումբի նկատմամբ:
03.02.2017

«Ինտերը» համաձայնության է եկել «Վոլֆսբուրգի» պաշտպանի տրանսֆերի հարցով

«Վոլֆսբուրգի» պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը մոտ է «Ինտեր» տեղափոխությանը: Calciomercato-ն պնդում է, որ «ներաձուրիները» համաձայնության են եկել տրանսֆերի վերաբերյալ, և Ռոդրիգեսը թիմը կհամալրի ամռանը: Ակնկալվում է, որ կողմերը կկնքեն 5 տարվա պայմանագիր, իսկ ֆուտբոլիստը տարեկան կվաստակի 5 միլիոն եվրո:
02.02.2017

«Ինտերի» պաշտոնական ֆան-ակումբը Հայաստանում

«Ինտեր» ֆուտբոլային ակումբը շարունակում է հաստատություններ հիմնել արտերկրում՝ այս անգամ առաջին պաշտոնական ֆան-ակումբը բացելով Հայաստանում՝ գրում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը: «Մեզանից շատերը մի քանի տարի առաջ հնարավորություն են ունեցել հետևելու թիմի հանդիպմանն Արաբական Միացյալ Էմիրություններում: Մենք ծնվել ու դաստիարակվել ենք որպես «Ինտերի» երկրպագուներ, մեծացել՝ Ձանետիի, Զամորանոյի, Ռեկոբայի, Ջորկաեֆի ու Միլիտոյի պես լեգենդներին հետևելով: Մեզ համար երազանք էր ներկայացնել «ներաձուրիներին» մեր հայրենիքում, և հիմա դա իրականություն դարձավ»,- հայաստանյան ֆան-ակումբի նախագահ Էդգար Պետրոսյանի խոսքն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:
02.02.2017

8 ֆուտբոլիստ, որոնց ամռանը կփորձի գնել «Միլանը» և ակումբի «նոր» ղեկավարությունը

«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին դեռ անցյալ տարի հաստատել էր, որ վաճառելու է ակումբը չինացի ներդնողներին: Գործարքը պետք է տեղի ունենար 2016թ. դեկտեմբերին, սակայն թղթաբանական հարցերի պատճառով այն ևս մեկ անգամ հետաձգվեց մինչև այս տարվա մարտ: Եվ ահա La Gazzetta Dello Sport-ը հաղորդում է, որ եթե գործարքը կայանա, ապա նոր սեփականատերերը ակումբի տրանսֆերների համար կտրամադրեն 150 մլն եվրո: Հարձակման գիծը ուժեղացնելու համար «Միլանը» փորձելու է ձեռք բերել Բերնարդեսկիին և Բերարդին, բացի այդ միլանյան ակումբը մեծ հետաքրքրություն ունի «Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեյի նկատմամբ, սակայն, ամենայն հավանականությամբ, վերջինս կերկարաձգի պայմանագիրը նեապոլիտանցիների հետ: «Ռոսեներիները» ավելի շատ իրենց ուշադրությունը կենտրոնացնելու են կիսապաշտպանությունում: Թեկնածուները ՝ Վերատի, Լուիս Գուստավո, Տոլիսո, Կեյտա, Միլան Բադել: Իսկ ահա պաշտպանությունը կարող է ուժեղացնել Մատեո Մուսակիոն, որին «Միլանը» ցանկանում էր ձեռք բերել 2016 ամռանը:
02.02.2017

Տոտիի գոլը «Ռոմային» դուրս է բերում Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ «Ռոմա» 2-1 «Չեզենա» Գոլեր՝ 1-0՝ Ջեկո 68՛, 1-1՝ Գարիտանո 73՛, 2-1՝ Տոտի 90՛ 11մ
01.02.2017

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է Իբրահիմովիչի վերջին մեծ ակումբը չլինել

Զլատան Իբրահիմովիչը կարող է «Մանչեսթեր Յունայթեդում» ելույթներն ավարտելուց հետո ևս մեկ անգամ վերադառնալ Ա սերիա։ Նրա գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ շվեդը շատ է հավանում Նեապոլ քաղաքը և «Նապոլին»։ «Իբրահիմովիչը միշտ սիրել է Նեապոլ քաղաքը և նեապոլցիներին։ Ես միշտ ասել եմ այդ մասին, քանի որ նա մեծացել է մի ընտանիքում, որում ապրում են նեապոլցիների նման։ Նա գիտի, թե ինչ է նշանակում նեապոլցիների սերը, և դա նրան միշտ գրավել է։ Ես գիտեմ, որ [«Նապոլիի» սեփականատեր Աուրելիո] դե Լաուրենտիսը ճանաչում է նրան, իսկ ինչ վերաբերում է Զլատանին, երբեք չես կարող ասել, թե ինչ կլինի նրա հետ»,-ասել է Ռայոլան։ Նշենք, որ Իբրահիմովիչի պայմանագիրը կավարտվի այս տարվա հունիսին, բայց ակնկալվում է, որ ՄՅՈՒ-ն ևս մեկ տարով կերկարաձգի այն։
01.02.2017

2017թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենաթանկարժեք տեղափոխությունները

Ամփոփում ենք հունվար ամսվա տրանսֆերային պատուհանը: Այժմ Ձեզ կներկայացնենք ձեմռային տրանսֆերային պատուհանի ամենաթանկարժեք տեղափոխությունները: Մեմֆիս Դեպայ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիոն», 16 մլն եվրո
01.02.2017

10 իրադարձություններ, որոնք առանձնացել են հունվարի 31-ի լրահոսից

VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 31-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության: 10. Ռոնալդինյո. «Նախընտրում եմ իմ, Մեսիի և Էտո՛Օ-ի եռյակը»  Ռոնալդինյո. «Ե՛վ իմ, Մեսիի ու Էտո՛Օ-ի եռյակն է մտել «Բարսելոնայի» պատմության մեջ, և՛ Լեոյի, Սուարեսի և Նեյմարի տրիոն: Բոլոր ֆուտբոլիստներն էլ հիանալի են հանդես եկել կատալոնական թիմում: Բայց ես նախընտրում եմ իմ եռյակը, որում հանդես էինք գալիս ես, Մեսին ու Էտո՛Օ-ն»: http://www.vivaronews.am/ronaldinyo-naxehntrum-em-im-zhamanakneri-thimi-eryakeh%D5%9D-mesi-suares-neymar-trioyi-phoxaren
01.02.2017

«Ինտերը» պարտվեց «Լացիոյին» ու դուրս մնաց Իտալիայի գավաթից (տեսանյութ)

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ «Ինտեր» 1–2 «Լացիո» Գոլերը՝ 0-1՝ Անդերսոն 20՛, 0-2՝ Բիլյա 56՛(11-մետրանոց), 1-2՝ Բրոզովիչ 84՛ Հեռացում՝ Միրանդա 54՛(«Ինտեր»), Ռադու 76՛(«Լացիո») «Ջուզեպե Մեացա» մարզադաշտ, Միլան
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: