Իտալիա | Էջ - 103

02.08.2016

Transfermarkt. Հուլիսի ամսվա թոփ 11 թանկարժեք տրանսֆերները

Հեղինակավոր Transfermarkt կայքը հրապարակել է հուլիս ամսվա թոփ 11 թանկարժեք տրանսֆերները: Լավագույնների շարքում է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով նախորդ ամիս 42 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:
02.08.2016

«Ռոման» հաղթեց Կլոպի «Լիվերպուլին» (տեսանյութ)

Ընկերական հանդիպում «Լիվերպուլ» 1-2 «Ռոմա» Գոլեր ՝  Է. Ջեկո 0-1 29՛, Օջո 1-1 45+1՛, Սալահ 1-2 62՛ Liverpool FC 1-2 AS Roma - All Goals & Full... by fantasticfootball
02.08.2016

Ի՞նչ կլիներ, եթե ֆուտբոլային աստղերը վերադառնային դպրոց

Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հետաքրքիր անդրադարձը:
02.08.2016

«Նապոլիի» նախագահ. «Բարի գալո՛ւստ, Միլի՛կ»

Լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը «Նապոլիի» ֆուտբոլիստ է՝ չնայած նրան, որ նեապոլյան ակումբը դեռևս չի հաստատել տեղափոխությունը: «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ ողջունելով Միլիկին նոր ակումբում: «Բարի գալո՛ւստ, Միլի՛կ»,- գրել է թիմի նախագահը:
01.08.2016

Պաշտոնական. «Միլանի» հարձակվողը տեղափոխվեց «Բորդո»

«Միլանի» հարձակվող Ժերեմի Մենեսը մարզական կարիերան կշարունակի «Բորդոյում»՝ հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը հաջողությամբ բուժզննում է անցել ու կնքել է եռամյա պայմանագիր: Ավելի վաղ Մենեսը հրաժարվել էր տեղափոխվել «Գենգամ»:
01.08.2016

Ռունի. «Պոգբան «ՄՅՈՒ»-ում անավարտ գործեր ունի»

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին կիսվել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ համատեղ մարզումների հիշողություններով: Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը մոտ է «Կարմիր սատանաների» կազմը համալրելուն: Թուրինյան ակումբի և «Ման Յունայթեդի» միջև բանակցություններ են ընթանում: «Իմ հիշողությունները Պոգբայի հետ մարզումների՞ց: Կապտուկներ: Նա այն ֆուտբոլիստներից էր, ով մարզումների ժամանակ ցավեցնում էր: Չեմ կարծում, որ նա դա դիտավորյալ էր անում, այդպես էր ստացվում: Պետք չէր նա հետ պայքարի մեջ մտնել: Նա հմտություններ ուներ և հիմա դրանք ավելի են աճել: Հույս ունեմ, որ նա կցանկանա վերադառնալ «Յունայթեդ» և ապացուցել բոլորին, որ նա թոփ մակարդակի ֆուտբոլիստ է: Եթե նա ցանկանում է վերադառնալ, մենք կընդունենք Պոլին մեծ հաճույքով: Վստահ եմ, որ նա գիտի այստեղ անավարտ գործեր ունենալու մասին»,-նշել է հարձակվողը:
01.08.2016

«Յուվենտուսը» փոխարինող է գտել Պոլ Պոգբային

Պոլ Պոգբան մոտ ժամանակներս կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ: Իտալական ակումբը արդեն փոխարինող է փնտրում ֆրանսիացուն: Ըստ La Gazetta dello Sport-ի, Իտալիայի չեմպիոնները արդեն բանակցություններ են սկսել ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի տեղափոխության համար: Իտալացու տրանսֆերը գնահատվում է 50 մլն եվրո:
01.08.2016

Ռոբերտո Ֆիրմինոյի անչափ գեղեցիկ հնարքը «Միլանի» դեմ խաղում (տեսանյութ)

01.08.2016

Շվայնշտայգերը կարող է կարիերան շարունակել իտալական գրանդի կազմում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, ով հայտարարեց Գերմանիայի հավաքականում ելույթներն ավարտելու մասին, կարող է մարզական կարիերան շարունակել «Միլանում»: Ինչպես տեղեկացնում է TMW-ն, իտալական ակումբը Շվայնշտայգերի տրանսֆերային պայքարի հիմնական ֆավորիտն է: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետագա ծրագրերում աշխարհի գործող չեմպիոնին չի տեսնում:
31.07.2016

«Չելսիի» կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս»

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս»: Սերբիայի ազգային հավաքականի կիսապաշտպանը չի ուզում մնալ լոնդոնյան թիմում՝ գրում է Football Italia-ն: Չնայած նրա ցանկությանը՝ Անտոնիո Կոնտեն ուզում է, որ Մատիչը կարիերան շարունակի «Չելսիում»:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: