Իտալիա | Էջ - 10

02.03.2017

Հռոմի դերբիում հաղթում է «Լացիոն» (տեսանյութ)

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ «Լացիո» 2-0 «Ռոմա» Գոլերը՝ 1-0՝ Միլինկովիչ-Սավիչ 29՛, 2-0՝ Իմոբիլե 78՛
01.03.2017

Հիգուաինի մարզաշապիկով տղան զբոսնում էր Նեապոլի փողոցներով և հանկարծ… (տեսանյութ, հայերեն թարգմանությամբ)

Նեապոլում այսպես են ընդունում «Յուվենտուսի» մարզաշապիկով ցանկացած երկրպագուի, ում թիկունքին գրված է «Հիգուաին»: Հ.Գ. Վանկարկումներն ու երկխոսությունները թարգմանված են գրեթե բառացի:
01.03.2017

«Միլանը» պատրաստ է «Ռեալի» 2 ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել 150 մլն եվրո

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Ալվարո Մորատան և Իսկոն կարող են կարիերան շարունակել «Միլանում»: Ինչպես հայտնում է AS-ը, իտալական գրանդը, որը առաջիկա օրերի ընթացքում կարող է նոր սեփականատերեր ունենալ, պատրաստվում է ամռանը մեծ տրանսֆերներ իրականացնել: Իսպանական ԶԼՄ-ն պնդում է, որ Իսկոն և Մորատան լինելու են գլխավոր թիրախները, որոնց համար «ռոսոնսերիները» պատրաստ են վճարել 150 մլն եվրո: Ավելացնենք, որ իսպանացիները «Ռեալի» կազմում գրեթե խաղային պրակտիկա չեն ստանում:
01.03.2017

Calciomercato. Մաքս Ալեգրին հայտնել է իր ընկերներին, թե որտեղ է պատրաստվում շարունակել մարզչական կարիերան

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է գլխավորել «Արսենալը»: Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, 49-ամյա իտալացին արդեն հայտնել է իր ընկերներին, որ մտադիր է մարզչական կարիերան շարունակել լոնդոնյան գրանդում: Իր հերթին, «Յուվենտուսի» ղեկավարությունը արդեն փոխարինող է գտել Ալեգրիին: Նշվում է, որ թուրինյան գրանդը մտադիր է թիմ հրավիրել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիին: .
01.03.2017

«Յուվենտուսը» հաղթեց «Նապոլիին», Հիգուայինը չտոնեց նախկին թիմի դարպասը խփած գնդակը (տեսանյութ)

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակի, 1-ին հանդիպում «Յուվենտուս» 3-1 «Նապոլի» Գոլերը՝ 0-1՝ Կալյեխոն 36՛, 1-1՝ Դիբալա 47՛(11մ), 2-1՝ Հիգուային 64՛, 3-1՝ Դիբալա 69՛(11մ) «Յուվենտուս» մարզադաշտ, Թուրին
28.02.2017

«Յուվենտուս» – «Նապոլի». Մեկնարկային կազմեր

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, 1-ին հանդիպում «Յուվենտուս» - «Նապոլի» Մեկնարկը՝ 23:45 «Յուվենտուս» մարզադաշտ, Թուրին «Յուվենտուսի» մեկնարկային կազմը՝ Նետո, Բարձալի, Բոնուչի, Կյելինի, Լիխտշտայներ, Պյանիչ, Խեդիրա, Ասամոա, Դիբալա, Հիգուային, Մանջուկիչ «Նապոլիի» մեկնարկային կազմը՝ Ռեյնա, Մաջիո, Ալբիոլ, Կուլիբալի, Ստրինիչ, Ռոգ, Դիավարա, Համշիկ, Կալյեխոն, Միլիկ, Ինսինյե
28.02.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան շաբաթվա միջնամասում

Շաբաթվա միջնամասը նույնպես հագեցած կլինի ֆուտբոլային հետաքրքիր իրադարձություններով: Եվրոպական առաջատար ֆուտբոլային երկրներում կկայանան ազգային առաջնությունների և գավաթի խաղարկությունների հանդիպումներ: VivaroNews.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ամենաուշագրավ 5 մրցավեճերը: «Յուվենտուս» - «Նապոլի» Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ փուլ, 28-ը փետրվարի, մեկնարկը՝ 23:45-ին «Յուվենտուսը» բոլոր մրցաշարերում իր վերջին 5 հանդիպումներում տոնել է նույնքան հաղթանակ «Նապոլին» բոլոր մրցաշարերում իր վերջին 5 հանդիպումներում տոնել է 3 հաղթանակ, կրել 2 պարտություն Կողմերի վերջին 5 դիմակայություններում «Յուվենտուսը» տոնել է 4 հաղթանակ, կրել մեկ պարտություն
28.02.2017

«Ֆիորենտինան» ձեռքից բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Ա Սերիա, 26-րդ տուր «Ֆիորենտինա» 2-2 «Տորինո» Գոլերը՝ 1-0՝ Սապոնարա 8՛, 2-0՝ Կալինիչ 38՛, 2-1՝ Բելոտի 65՛, 2-2՝ Բելոտի 85՛ Չիրացված 11-մետրանոց՝ 62՛ Բելոտի(«Տորինո») «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտ, Ֆլորենցիա
28.02.2017

Ֆուտբոլային «Օսկարի» մրցանակակիրները

Հեղինակավոր Squawka վիճակագրական ռեսուրսը սեփական «Օսկարի» մրցանակաբաշխությունն է անցկացրել՝ հաղթողների անվանացուցակ կազմելով տարբեր անվանակարգերում: «Ամենադրամատիկ ելույթ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ջանլուիջի Բուֆոնը, «Լավագույն սանրվածք» անվանակարգում Պոգբան առաջատարն է, «Երկրորդ պլանի հերոս» անվանակարգում հաղթել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Էդերը, «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Զինեդին Զիդանը՝ արժանանալով «Ճաղատները կարող են մարզել» մեկնաբանությանը: «Տեխնոլոգիական նորարարություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Կլաուդիո Ռանիերին: Լավագույն դերասան է ճանաչվել Կրիշտիանու Ռոնալդուն, լավագույն ֆիլմ՝ «Լեսթերի» չեմպիոնությունը:
27.02.2017

Միլանյան գրանդը ցանկանում է թիմ հրավիրել Անտոնիո Կոնտեին

«Յուվենտուսի» ու Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի համար մեկնարկային մրցաշրջանն Անգլիայի Պրեմիեր լիգայում գերազանց է: «Չելսին» գրեթե ապահովել է չեմպիոնությունը, իսկ թիմի բարձր խաղամակարդակի ֆոնին այլ ակումբների կողմից հետաքրքրություններ են առաջացել Անտոնիո Կոնտեի նկատմամբ: TalkSport-ը հաղորդում է, որ Միլանի «Ինտերը» հավատացած է, որ կարող է համոզել իտալացի մասնագետին հայրենիք վերադառնալ: Ինչպես երևում է, «Ինտերը» հույսը դրել է նրա վրա, որ Կոնտեն կարող է կարոտած լինել հայրենիքը, սակայն արդյոք մասնագետը ցանկանո՞ւմ է «Չելսի» տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Իտալիա վերադառնալ, թե՞ ոչ՝ պարզ կլինի հետագայում:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: