Իտալիա

24.02.2017

Թոփ 10 ամենաեկամտաբեր մարզաշապիկները (ֆոտո)

«Բարսելոնայի» մարզաշապիկը շարունակում է համարվել ամենաեկամտաբերը աշխարհում:  Անցյալ տարի կատալոնական ակումբը նոր պայմանագիր էր ստորագել մարզական հագուստ արտադրող Nike ընկերության հետ և ըստ նոր պայմանագրի իսպանական գրանդը տարեկան ստանում է 105 մլն եվրո : Լավագույն տասնյակում փոփոխություններ կան: Ավելի վաղ հայտնել էինք, «Չելսին» պայմանագիր է ստորագրել Nike-ի և հաջորդ մրցաշրջանից սկսած կսկի կրել ամերիկյան ընկերության մարզաշապիկները: ՊՍԺ – 23 մլն եվրո  (Nike)
24.02.2017

«Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» հետ

Առաջիկա մրցաշրջանից առաջ «Ռեալն» ու «Բարսելոնան» կհանդիպեն Չեմպիոնների գավաթում, որն ամեն տարի տեղի է ունենում ամռանը: Ինչպես տեղեկացնում է RAC1-ը, իսպանական գրանդ ակումբները միմյանց դեմ կխաղան հուլիսի 29-ին Մայամիում: Բացի այդ, մրցաշարին կմասնակցեն «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը»: Կատալոնացիները նրանց հետ կխաղան հուլիսի 22-ին և 25-ին: http://www.vivaronews.am/zhoze-mourinyon-ajakcel-e-klaudio-ranieriin-fvotvo
24.02.2017

Ֆուտբոլային դրամա Իտալիայում և «հեքիաթագիր» մարզչի հեռացումն Անգլիայում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews.am-ն առանձնացրել է փետրվարի 23-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: Մադրիդի «Ռեալը» նշանառության տակ է առել «Մոնակոյի» միանգամից երկու ֆուտբոլիստների՝ 18-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին և 22-ամյա կիսապաշտպան Բերնարդու Սիլվային: «Արքայական» ակումբին առաջնահերթ գրավել էին Սիլվայի ելույթները, բայց նրան դուր է եկել նաև Մբապեն, ում շատ են համեմատում Տիերի Անրիի հետ: «Լեսթերը» պաշտոնապես հաստատել է, որ պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիին: Թիմը նրա գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում դարձել էր Անգլիայի Պրեմիեր լիգայի հաղթող: Նրան փոխարինելու գլխավոր թեկնածուն մեկ այլ իտալացի՝ Ռոբերտ Մանչինին է:  Եվրալիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլում կայացել են հերթական պատասխան խաղերը: «Ռոման» սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվել է «Վիլյառեալին», իսկ Բիլբաոյի «Ատլետիկը» հյուրընկալվելիս 0-2 հաշվով զիջել է «ԱՊՕԵԼ»-ին: Իսպանական ակումբները լքել են պայքարը: «Զենիթը» պատասխան խաղում 3-1 հաշվով պարտության է մատնել «Անդերլեխտին», բայց առաջին մրցավեճում 0-2 հաշվով պարտվելու պատճառով լքել պայքարը, իսկ «Լիոնը» 7-1 հաշվով ջախջախել է «ԱԶ Ալկմարին» և ձեռք բերել հաջորդ փուլի ուղեգիր: Մյունխենգլադբախի «Բորուսիան», թեև 29-րդ րոպեի դրությամբ զիջում էր 0-2 հաշվով, վերջնական արդյունքում 4-2 հաշվով Ֆլորենցիայում հաղթել է «Ֆիորենտինային» ու նույնպես շարունակում է պայքարը: «Տոտենհեմը» երկուական գնդակ է փոխանակել «Գենտի» հետ, բայց, քանի որ առաջին խաղում զիջել էր 0-1 հաշվով, դուրս չի եկել հաջորդ փուլ: «Սելտան» մրցավարի ավելացրած ժամանակում գրավել է «Շախտյորի» դարպասը, իսկ արդեն լրացուցիչ ժամանակում հաշիվը դարձրել 2-0 և հայտնվել 1/8 եզրափակչում: Ռոնալդինյո. «Գրեթե ամեն տարի լինում եմ Չինաստանում և տեսնում եմ, որ ֆուտբոլն Ասիայում օրեցօր զարգանում է: Վստահ եմ, որ «Բարսելոնայից» եկող պրոֆեսիոնալները կնպաստեն դրան: Բոլորը գիտեն, թե «Բարսան» ինչպես է աշխատում երեխաների հետ»: Մինո Ռայոլա. «Ես որոշում եմ ընդունել, որպեսզի լուծեմ Բալոտելիի հետ կապված խնդիրները: Ցանկանում եմ կտրել նրա լեզուն: Այդ դեպքում նա պատճառաբանություններ գտնելու հնարավորություն այլևս չի ունենա»: Օլիվեր Կան. «Ներկա պահին չեմ ցանկանում դառնալ «Բավարիայի» մարզական տնօրենը: Ինձ դուր է գալիս ձեռնարկատիրական գործունեությունը, բացի այդ, մինչ 2018 թվականը պայմանագիր ունեմ  ZDF հեռուստաընկերության հետ: Ակումբային աշխատանքի մասին չեմ մտածում»:
23.02.2017

«Ռոմա» – «Վիլյառեալ». Ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր (տեսանյութ)

Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ «Ռոմա» - «Վիլյառեալ»(1-ին խաղը՝ 4-0) Մեկնարկը՝ 22:00 Ուղիղ հեռարձակումը՝ խաղից 1-2 րոպե առաջ «Օլիմպիկո» մարզադաշտ, Հռոմ «Ռոմայի» մեկնարկային կազմը՝ Ալիսոն, Ժուան, Մանոլաս, Վերմալեն, Ռույ, Դե Ռոսի, Պարեդես, Պերես, Էլ Շարավի, Տոտի, Պերոտի «Վիլյառեալի» մեկնարկային կազմը՝ Ֆերնանդես, Ռուկավինա, Ալվարո, Բոներա, Խոսե Անխել, Սորիանո, Էրնանդես, Բրունո, Չերիշև, Սոլդադո, Բորե
23.02.2017

«Ինտերի» դարպասապահը հետաքրքրել է անգլիական գրանդ ակումբին

Միլանի «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունների շրջանակում է: Գվարդիոլայի թիմը խնդիրներ ունի դարպասապահի դիրքում. Կլաուդիո Բրավոն անվստահ խաղ է ցուցադրում, որի պատճառով արդեն պահեստային է, իսկ Վիլի Կաբալյերոյի վրա հույս դնելն իրատեսական չէ «Սիթիի» ղեկավարության տեսանկյունից: Հաղորդվում է, որ Հանդանովիչը կապ ունի գործակալ Ֆալի Ռամադանիի հետ, որի շնորհիվ այն ժամանակ «Սիթի» տեղափոխվեցին Ստեֆան Յովետիչն ու Մատիա Նաստասիչը:
23.02.2017

«Յուվենտուսը» չի կարողանում մեկնել Իտալիա ինքնաթիռի հետ խնդիրների պատճառով

«Յուվենտուսը», որը երեկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում արտագնա հանդիպում է անցկարցել «Պորտուի» հետ (0-2), դեռևս չի կարողանում հեռանալ Պորտուգալիայից ինքնաթիռի տեխինկական խափանման պատճառով: Football italia-ի հաղորդմամբ, թիմը հաստատ կմնա Պորտուում մինչև 18:50, իսկ, թե երբ կկարողանա մեկնել Իտալիա դեռևս չի հաղորդվում: Թուրինյան ակումբը կիրակի հանդիպում ունի «Էմպոլիի» հետ, և այս քաոսը կարող է խնդիրներ առաջացնել ակումբի համար: Տեղեկացվում է, որ «Յուվենտուսի» ֆուտբոլիստները մարզում են անցկացրել հյուրանոցի մարզասրահում:
23.02.2017

«Յուվենտուսը» իսպանական գրանդի մարզչին դիտարկում է որպես Ալեգրիի փոխարինող

«Յուվենտուսի» ղեկավարությունը կապ է հաստատել Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեյի հետ՝ առաջարկելով նրան գլխավորել իտալական ակումբը Մասիմիլիանո Ալեգրիից հետո: Մամուլում լուրեր են տարածվում, որ Ալեգրին կլքի «Յուվենտուսը» այս մրցաշրջանից հետո և կփոխարինի Արսեն Վենգերին՝ «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում: «Յուվենտուսի» ղեկավարությունը խոսել է Սիմեոնեի հետ իտալական ակումբ տեղափոխվելու հավանականության մասին դեռ երեք շաբաթ առաջ: Տեղեկությունների համաձայն՝  Սիմեոնեն դեռ հստակ պատասխան չի տվել «Յուվենտուսին», բայց դատելով այն բանից, որ թուրինցիները կապ են հաստատել, կարելի է ենթադրել, որ արգենտինացին չի բացառել նման տարբերակը: Նախկինում Սիմեոնեն ասել է, որ ցանկանում է ղեկավարել «Ինտերը» կամ «Լացիոն», որից հետո հայտնի դարձավ, որ «Ինտերի» ղեկավարությունը ցանկանում է հրավիրել արգենտինացի մասնագետին «Ատլետիկոյի» հետ նրա պայմանագրի ավարտից հետո:
23.02.2017

Չեմպիոնների լիգայի գոլային հրավառությունը և «Ռեալի» մղձավանջը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews.am-ն առանձնացրել է փետրվարի 22-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: Ջամպիերո Վենտուրա. «Պետք է դեմ առ դեմ հանդիպեմ Բալոտելիի հետ, որպեսզի քննարկենք բոլոր հարցերը: Նրա վարքագծում առայժմ նշանակալից փոփոխություններ չեմ նկատել: Նա շատ տաղանդավոր է, բայց... Մարիոն պետք է փոխվի: Շատ ցավալի է, որ նա դուրս է մնում հավաքականից»: Ժորդի Ալբա. «Լուիս Էնրիկեն լավագույն մարզիչն է «Բարսելոնայի» համար: Նրան աջակցում եմ մինչ վերջ: Նա ինձ շատ բան է սովորեցրել՝ կապված խաղային տարբեր բաղադրիչների հետ, որոնք նախկինում անհայտ էին ինձ համար»: ՉԼ 1/8 եզրափակչում կայացել են վերջին 2 զույգերի առաջին հանդիպումները: «Պորտուն» սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտվել է «Յուվենտուսին»: Աչքի են ընկել փոխարինման դուրս եկած երկու ֆուտբոլիստները՝ Մարկո Պյացան և Դանի Ալվեսը: «Սևիլյան» հյուրընկալել էր Անգլիայի չեմպիոն «Լեսթերին»: Անդալուսյան թիմին հաշվի մեջ առավելություն են ապահովել Պաբլո Սարաբիան և Խոակին Կորեան, իսկ Կլաուդիո Ռանիերիի թիմից մեկ գոլով պատասխանել է Ջեյմի Վարդին: Իսպանիայի Լա Լիգայի 16-րդ տուրից հետաձգված մրցավեճում «Վալենսիան» սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության է մատնել Մադրիդի «Ռեալին»: Սիմոնե Ձաձայի և Ֆաբիան Օրելյանայի գոլերին մադրիդցիներից պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուն: Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի պատասխան մրցավեճում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության է հասել «Սենտ-Էտյենի» նկատմամբ: Միակ և հաղթական գոլը հեղինակել է Հենրիխ Մխիթարյանը: Երեկվա խաղերի արդյունքում հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել նաև «Կրասնոդարը» և «Շալկե-04»-ը: Իկեր Կասիլյաս. «Բուֆոնն ասաց ինձ, որ 27-րդ րոպեին մեր ֆուտբոլիստի հեռացումը հեշտացրեց «Յուվենտուսի» կյանքը: Մենք փորձում էինք լավ արդյունքի հասնել, բայց ամեն ինչ փոխվեց երկու րոպեի ընթացքում: Հակառակ դեպքում մենք կպայքարեինք «Յուվենտուսի» դեմ»: ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կոռուպցիայի մեջ մեղադրվելու և ֆուտբոլային գործունեությունից հեռացվելուց հետո առաջին անգամ այցելել է ֆուտբոլային հանդիպման: Նա ներկա է գտնվել իր հայրենիքում կայացած «Սենտ-Էտյեն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը:
22.02.2017

«Պորտու» – «Յուվենտուս». Ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, 1-ին հանդիպում «Պորտու» - «Յուվենտուս» Մեկնարկը՝ 23:45 Ուղիղ հեռարձակումը՝ խաղից 1-2 րոպե առաջ «Դրագաու» մարզադաշտ, Պորտու «Պորտուի» մեկնարկային կազմը՝ Կասիլյաս, Տելես, Մարկանո, Ֆելիպե, Դ. Պերեյրա, Մ. Պերեյրա, Բրաիմի, Նևեշ, Էրերա, Սոարես, Սիլվա «Յուվենտուսի» մեկնարկային կազմը՝ Բուֆոն, Լիխտշտայներ, Բարձալի, Կյելինի, Ալեքս Սանդրո, Խեդիրա, Պյանիչ, Կուադրադո, Դիբալա, Մանջուկիչ, Հիգուային
21.02.2017

Հիգուային. «Բուֆոնը բացառիկ է. նա հաղթել է ամեն ինչ, բայց մարզվում է երեխայի պես»

«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Հիգուայինը հայտարարել է, որ չի զղջում ամռանը «Ծեր Սինյորայի» շարքերը համալրելու համար: «Մենք կարող ենք հաղթել Չեմպիոնների լիգայի գավաթը, բայց պետք է հանգստություն պահպանել: Գիտեմ, որ հզոր թիմ ունենք, որը կարող է պայքարել բոլոր տիտղոսների համար: Եվ այդ ճանապարհորդությունը սկսվում է «Պորտուի» հետ դիմակայությունով: Երբ դուք մեկ թիմում եք խաղում լավագույնների հետ, ապա կատարելագործվելու լավ հնարավորություն ունեք: Նայե՛ք Բուֆոնին. նա բացառիկ ֆուտբոլիստ է, ով հաղթել է ամեն ինչ, բայց դեռ մարզվում է երեխայի պես: Դա վերաբերում է նաև մյուսներին: Մենք հաղթանակների քաղց ունենք: Գիտեմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել՝ տեղափոխվելով «Յուվենտուս», և որևէ ճնշում չեմ զգում: Ես արդեն 29 տարեկան եմ և վաղուց հասունացել եմ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: «Յուվենտուսի» մարզադաշտում խաղալը հաճույք է: Մինչ խաղադաշտ դուրս գալը դու տեսնում ես Պլատինիի, Բաջիոյի, Զիդանի և Դել Պիերոյի լուսանկարներն ու ինքդ քեզ հարցնում. «Ինչպե՞ս ես կարող եմ չզոհաբերել ամեն ինչ հանուն այս ամենի»»,- ասել է արգենտինացի հարձակվողը:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: