Հայաստանի ազգային հավաքական | Էջ - 7

13.11.2016

Վերջին 4 մրցաշրջաններում ՀՀ հավաքականն իր լավագույն արդյունքը գրանցեց

Չեռնոգորիայի հավաքականի հետ ընտրական մրցախաղով Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթները մրցաշրջան-2016-ում: Եթե զուտ գրանցված ընդհանուր արդյունքները (8 խաղ, +3=1-4, 15:14) հաշվի առնենք, ապա վերջին 4 տարիներին սա հավաքականի համար լավագույն մրցաշրջանն էր: Սակայն հավաքականի ցուցադրած խաղի և ընտրական մրցաշարում ցույց տված արդյունքների առումով մրցաշրջան-2016-ը բնավ էլ հաջողված չի կարելի համարել: Ազգային հավաքականը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ մրցաշրջանը սկսեց մարտին բելառուսների հետ երևանյան ընկերական խաղում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիով: Ապա հետևեցին ամերիկյան շրջագայության ժամանակ խոշոր հաշվով տարած հաղթանակները Գվատեմալայի (7:1) և Սալվադորի (4:0) հավաքականների նկատմամբ, որոնք ֆուտբոլասերներին լավատեսորեն տրամադրեցին: Սակայն ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ ընկերական խաղում չեխերից 0:3 հաշվով կրած պարտությունը խիստ մտահոգության առիթ տվեց, որն անհիմն չէր: Մեր ֆուտբոլիստները պարզապես ձախողեցին ընտրական մրցաշարի մեկնարկը՝ պարտությոններ կրելով Դանիայի (0:1), Ռումինիայի (0:5) և Լեհաստանի (1:2) ընտրանիների հետ կայացած հանդիպումներում: Բարեբախտաբար, հավաքականը մրցաշրջանն ավարտեց հաղթական նոտայով: Փառք ու պատիվ հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին և նրա գլխավորած մարզչական շտաբին ու ֆուտբոլիստներին, որոնք վերադարձրին երկրպագուների սերն ու հավատն ազգային ընտրանու նկատմամբ, կրկին լավատեսորեն տրամադրեցին նրանց: Հայաստանի ազգային հավաքականը 10-րդ անգամ մրցաշրջանն ավարտեց նոյեմբերին: Մեր ֆուտբոլիստները բավական անհաջող են խաղացել աշնան վերջին ամսին՝ 11 հանդիպումներում տոնելով ընդամենը 3 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 6 պարտություն: ՀՀ հավաքականը խփել է 12 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 16 գնդակ: Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակն առաջինն է նոյեմբերին անցկացրած ընտրական 9 հանդիպումներում: Հետաքրքիր է, որ դրանցից 6-ը կայացել են Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում և բոլորում էլ մեր ֆուտբոլիստները պարտվել են: Իսկ ահա աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերի նոյեմբերյան նախորդ 2 հանդիպումներն էլ ավարտվել են ոչ-ոքի: Նոյեմբերին տարած նախորդ 2 հաղթանակներն էլ մեր հավաքականի օգտին գրանցվել են ընկերական հանդիպումներում: Առաջին հաղթանակը մեր ընտրանին տոնել է 1998թ.՝  Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ Աբովյանում 2:1 հաշվով պարտության մատնելով էստոնացիներին: Այդ խաղում ազգային հավաքականում իրենց նորամուտը նշեցին միանգամից 10 ֆուտբոլիստներ, որոնցից Կարեն Բարսեղյանն ու Կարեն Սիմոնյանը դարձան գոլերի հեղինակներ: 2-րդ հաղթանակը նոյեմբերին մեր հավաքականը տոնել է 2012թ.՝ Երևանում 4:2 հաշվով պարտության մատնելով լիտվացիներին: Դա հավաքականում Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղն էր: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 8 հանդիպումներում հավաքականի կազմում ընդհանուր առմամբ խաղադաշտ են դուրս եկել 32 ֆուտբոլիստներ, որոնցից Արսեն Բեգլարյանը, Գոռ Մալաքյանը, Գեղամ Կադիմյանը, Տիգրան Բարսեղյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Սերգեյ Ավագիմյանը, Դավիթ Հակոբյանը, Գևորգ Հովհաննիսյանը և Դավիթ Արշակյանը նորամուտն են նշել ազգային թիմում: Հավաքականի խփած 15 գոլերից 3-ն իր օգտին է գրանցել Հենրիխ Մխիթարյանը, 2-ը՝ Գեղամ Կադիմյանը: Մեկական գոլի հեղինակ են դարձել Էդգար Մանուչարյանը, Արթուր Սարկիսովը, Զավեն Բադոյանը, Հովհաննես Համբարձումյանը, Տիգրան Բարսեղյանը, Մարկոս Պիզելին, Արտակ Գրիգորյանը, Վարազդատ Հարոյանն  ու Գևորգ Ղազարյանը, ինչպես նաև Սալվադորի հավաքականի պաշտպան Խավիեր Գարսիան՝ գրավելով սեփական դարպասը: VivaroNews.am-ը ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականի ցուցանիշները տարբեր մրցաշրջաններում: Թ Խ Հ Ո Պ Գ Մ % Ռմբարկուն Գոլ 1992 1 0 1 0 0:0 1 33,3 - - 1994 5 1 1 3 1:5 4 26,6 - - 1995 7 1 1 5 5:13 4 19 Ռազմիկ Գրիգորյան Արմեն Շահգելդյան 2 2 1996 9 1 3 5 5:23 6 22,2 - - 1997 9 1 2 6 5:26 5 18,5 Էրիկ Ասադուրյան 2 1998 5 3 1 1 6:4 10 66,6 Տիգրան Եսայան 2 1999 9 1 1 7 5:15 4 14,8 Արմեն Շահգելդյան 2 2000 9 2 3 4 11:13 9 33,3 Արթուր Պետրոսյան 4 2001 8 1 4 3 6:14 7 29,1 - - 2002 3 1 1 1 4:4 4 44,4 - - 2003 7 2 0 5 5:14 6 28,5 Արթուր Պետրոսյան Ալբերտ Սարգսյան 2 2 2004 9 2 2 5 8:17 8 29,6 Արման Քարամյան Արտավազդ Քարամյան 2 2 2005 9 2 1 6 8:16 7 25,9 Արա Հակոբյան 3 2006 6 0 1 5 0:9 1 5,55 - - 2007 12 3 4 5 7:12 13 36,1 Ռոբերտ Արզումանյան 3 2008 10 3 2 5 7:17 11 36,6 Արա Հակոբյան 2 2009 8 1 2 5 6:14 5 20,8 - - 2010 7 3 1 3 14:11 10 47,6 Հենրիխ Մխիթարյան Էդգար Մանուչարյան Յուրա Մովսիսյան 3 3 3 2011 8 3 1 4 14:11 10 41,6 Հենրիխ Մխիթարյան 4 2012 9 4 0 5 13:12 12 44,4 Մարկոս Պիզելի Գևորգ Ղազարյան Հենրիխ Մխիթարյան Արաս Օզբիլիս 2 2 2 2 2013 9 3 2 4 11:12 11 40,7 Յուրա Մովսիսյան 4 2014 9 1 1 7 8:23 4 14,8 Հենրիխ Մխիթարյան 4 2015 6 0 1 5 3:14 1 5,55 - - 2016 8 3 1 4 15:14 10 41,6 Հենրիխ Մխիթարյան 3 Աշոտ Հայրապետյան
12.11.2016

Ինչպիսին կլինի Արթուր Պետրոսյանի նոր` Հայաստանի հավաքականը

Արթուր Պետրոսյանի վերադարձը հայկական ֆուտբոլ նման էր Ձմեռ Պապի այցի. նա եկավ ու բարություն սփռեց շուրջբոլորը, ու վերջում չմոռացավ նաև բոլորին նվերներ հանձնել` ֆուտբոլիստներին, երկրպագուներին և նույնիսկ լրագրողներին, ովքեր արդեն վաղուց չէին հավատում Ձմեռ Պապի գոյությանը: Այս մեծ ցնծությունից ուշքի գալով` պետք է բացել տուփերը և լավ զննել նվերները, տեսնել, թե իրականում ինչ է տվել Արթուր Պետրոսյանը հավաքականին: Առաջին խաղից հետո հետևություններ անելը միանշանակ սխալ է ֆուտբոլային վերլուծության տեսանկյունից: Ուստի իմ բոլոր դիտարկումները փորձել եմ նախ կառուցել զուտ չոր թվային փաստերի վրա, իսկ երկրորդ` խնդրում եմ այս ամենը ընդունել որպես հում հիպոթեզներ, որոնք դեռ 1-2 խաղ եփվելու կարիք ունեն: Ինչպես Արթուր Պետրոսյանն է նշում` պետք է համեստ մնալ ու քայլ առ քայլ առաջ շարժվել: Փաստ 1. Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ միայն 2-րդ պաշտոնական խաղում է երկրորդ խաղակեսում 3 գոլ խփում: Փաստ 2. Մեր հավաքականը մինչ այս միայն 1 անգամ է կամային հաղթանակ տոնել պաշտոնական խաղում` 1-2 հաշվով: Դա եղել է ԵՎՐՈ-1996-ի ընտրական փուլում, Մակեդոնիայի դեմ արտագնա խաղում, երբ Արթուր Պետրոսյանը խաղադաշտում էր, իսկ նրա այժմյան օգնականներից Սարգիս Հովհաննիսյանը թիմի ավագն էր, իսկ Ռազմիկ Գրիգորյանը` գոլերից մեկի հեղինակը: 3 տարվա անհաջող շարքից հետո 2 գնդակ ընդունել, բայց չկորցնել հավատը` փառահեղ նվաճում է: Հայաստանի հավաքականի համար դա ոչ միայն փառահեղ նվաճում է, այլև լրիվ նոր բան: Մեր տղաները հավաքականի գոյության 24 տարվա ընթացքում դեռ երբեք չեն կարողացել հետ գալ ու հաղթել 2 գոլի տարբերությունից: Չեռնոգորիայի հավաքականի մարզիչը խաղից հետո նշեց` Հայաստանի թիմի ֆուտբոլիստները մինչև վերջին րոպեն գիտեին, թե իրենք ինչ են ուզում: Այդպես էլ կար: Մեր թիմը երբեք նման նվիրված չէր կառչել արդյունքից ու չէր պայքարել մինչև վերջ: Դա չի նշանակում, թե տղաները նախկինում նվիրված չեն եղել: Ուղղակի, խաղալ արդյունքի համար, դա այլ է, քան խաղալ սեփական պատվի, հայրենիքի կամ հանդիսատեսի համար: Երբ հավատը թույլ է, 0-2-ից հետո կարող ես պայքարել 1 գնդակի համար, կարող ես ուղղակի լավ խաղ ցույց տալ հանդիսականների աչքերին, բայց առավելագույնը` կարող ես ոչ-ոքիի հասնել ու բավարարվել դրանով: Նման խաղերում հաղթելու համար պետք է հավատ: Արթուր Պետրոսյանը տվել էր տղաներին այդ հավատը: Փաստը այն է, որ մեր հավաքականը նախկինում միայն մեկ անգամ էր երկրորդ կեսում 3 գոլ խփել, ավելի ճիշտ` 4: Դա Սլովակիայում կայացած հայտնի հանդիպումն էր: Սակայն, այնտեղ մեր տղաները ուղղակի բռնեցին ալիքը, ու առաջին գոլից հետո հաջորդ ցանկացած գոլ տպավորիչ էր, բայց ոչ որոշիչ: Երեկ Հայաստանի հավաքականը խփեց 3 տպավորիչ ու միաժամանակ որոշիչ գոլեր: Մեր հավաքականը միշտ խաղի ելքը կանխորոշում էր ի սկզբանե` կամ առաջին գոլով բացում էր մրցակցին, խփում էլի ու հաղթում, կամ ընդունում առաջինը, ու պարտվում, իսկ առավելագույնը` ոչ-ոքի կորզում: Մեր տղաները երբեք չեն եղել խաղի ընթացք բեկող թիմ, հատկապես` վերջին տարիների հավաքականը: Իսկ երեկ... Հուսանք, Արթուր Պետրոսյանի մեր նոր հավաքականը միշտ կխաղա ու կհավատա 90+3 րոպե: Կարեն Ռաֆայելյան
12.11.2016

Արթուր Պետրոսյանի մարզական սխրանքը հաջողվել էր միայն Միխայ Ստոյկիցային

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանի ազգային հավաքականի ղեկը ստանձնած Արթուր Պետրոսյանին հաջողվեց իր սաների հետ առաջին 3 միավորը վաստակել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Պետրոսյանը կրկնեց ռումինացի Միխայ Ստոյկիցայի արդյունքը, ով 2003թ. մարտին փոխարինելով արգենտինացի Օսկար Լոպեսին, ընդամենը մեկ շաբաթ անց հաղթանակով նշեց նորամուտն ընտրական մրցախաղում: Մարտի 29-ին ՀՀ հավաքականը Ստոյկիցայի գլխավորությամբ «Հանրապետական» մարզադաշտում Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում հաղթեց Հս. Իռլանդիայի ընտրանուն: Հետաքրքիր է, որ մեր հավաքականին հաղթանակ պարգևեց ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի՝ խաղավարտից 4 րոպե առաջ խփած միակ գոլը: Մինչ այդ հավաքականն ընտրական մրցաշարի 2 հանդիպումներում ընդամենը 1 միավոր էր վաստակել: Ի տարբերություն Ստոյկիցայի, Արթուր Պետրոսյանը հավաքականի ղեկը ստանձնել էր ավելի բարդ իրավիճակում, քանի որ Վարուժան Սուքիասյանի օրոք հավաքականը պարտվել էր մեկնարկային 3 հանդիպումներում էլ: Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական 12 մրցաշարերից միայն 5-ում է Հայաստանի հավաքականը մեկնարկից մինչև վերջնագիծ հանդիպումներն անցկացրել միևնույն մարզչի գլխավորությամբ: Նման բախտի են արժանացել Խորեն Հովհաննիսյանը(1998թ. ԱԱ), Սուրեն Բարսեղյանը (2000թ. ԵԱ), Վարուժան Սուքիասյանը (2002թ. ԱԱ) և Վարդան Մինասյանը (2012թ. ԵԱ, 2014թ. ԱԱ): Իսկ ահա ընտրական մյուս 7 մրցաշարերի ընթացքում հավաքականի մարզիչը փոխվել է: Ընտրական մրցաշարերի մեկնարկում բոլորից կարճ ժամանակահատված է հավաքականը գլխավորել արգենտինացի Օսկար Լոպեսը: 2004թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում նրա օրոք հավաքականը 2002թ. երկու հանդիպում է անցկացրել: Մեկնարկային խաղում մեր ընտրանին Երևանում ոչ-ոքի է (2:2) խաղացել ուկրաինացիների հետ, ապա հյուրընկալվելիս 0:2 հաշվով զիջել է հույներին: 2002թ. մրցաշրջանի ավարտից հետո Լոպեսը հեռացավ Հայաստանի հավաքականից և «Փյունիկից», որին արժանացրել էր ՀՀ չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսներին: Հատուկ պետք է նշել շոտլանդացի Իան Պորտերֆիլդին: Եթե անբուժելի հիվանդությունը չընդհատեր նրա կյանքը, ապա Պորտերֆիլդը մինչև 2008թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը կգլխավորեր հավաքականը: Ցավոք, ընտրական մրցաշարի 8-րդ տուրում 2007թ. օգոստոսի 22-ին պորտուգալացիների հետ Երևանում կայացած մրցախաղը, որում գրանցվեց ոչ-ոքի (1:1), Պորտերֆիլդի համար վերջինն էր ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Պորտերֆիլդը լավ ժառանգություն էր թողել իր օգնական Թոմ Ջոնսին: Շոտլանդացի մասնագետի գլխավորությամբ ազգային հավաքականը վերջին 3 հանդիպումներում վերելքով էր հանդես եկել՝ վաստակելով 7 միավոր: Ուստի պատահական չէր, որ Թոմ Ջոնսի գլխավորությամբ մեր հավաքականն ընտրական հաջորդ խաղում գոլազուրկ ոչ-ոքի ավարտեց մրցավեճը սերբերի հետ: Որքան էլ որ զարմանալի է, սակայն 2006թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը ձախողած ֆրանսիացի Բեռնար Կազոնին բավական երկար մնաց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Միայն ընտրական մրցաշարի 7-րդ տուրից հետո նա պաշտոնանկ արվեց: VivaroNews.am-ը ներկայացնում է ընտրական մրցաշարի ընթացքում կատարված մարզչական փոփոխության ժամանակ նախկին մարզիչների ցուցանիշներն ու նոր մարզիչների գրանցած արդյունքներն ընտրական մրցաշարի իրենց առաջին խաղում: ԸՄ Նախկին մարզիչ Խ Հ Ո Պ Գ Մ Նոր մարզիչ 1-ին խաղը Մրց. 1996 Էդուարդ Մարգարով 3 0 1 2 0:4 1 Սամվել Դարբինյան Իսպանիա՝ 0:2 ԵԱ 2004 Օսկար Լոպես 2 0 1 1 2:4 1 Միխայ Ստոյկիցա Հս. Իռլանդիա՝ 1:0 ԵԱ 2006 Բեռնար Կազոնի 7 1 1 5 4:15 4 Հենկ Վիսման Մակեդոնիա՝ 1:2 ԱԱ 2008 Իան Պորտերֆիլդ 8 2 2 4 4:8 8 Թոմ Ջոնս Սերբիա՝ 0:0 ԵԱ 2010 Յան Պոուլսեն 5 0 1 4 3:14 1 Վարդան Մինասյան Էստոնիա՝ 0:1 ԱԱ 2016 Բեռնարդ Շալանդ 4 0 1 3 3:6 1 Սարգիս Հովսեփյան Պորտուգալիա՝ 2:3 ԵԱ 2018 Վարուժան Սուքիասյան 3 0 0 3 1:8 0 Արթուր Պետրոսյան Չեռնոգորիա՝  3:2 ԱԱ ՀՀ հավաքականը կրկնեց աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերի մեկնարկային 4 հանդիպումներում ցույց տված իր լավագույն արդյունքը: Մեր ընտրանին 4 խաղում 3 միավոր էր վաստակել նաև 1998 և 2014թթ. ընտրական մրցաշարերում: 1998թ. ընտրական մրցաշարում հավաքականը Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ մեկնարկային երկու հանդիպումներում ոչ-ոքի էր խաղացել պորտուգալացիների (0:0) և հյուսիսիռլանդացիների (1:1) հետ, այնուհետև պարտվել էր Գերմանիայի ընտրանուն (1:5) և կրկին ոչ-ոքի խաղացել ալբանացիների հետ (1:1): 2014թ. ընտրական մրցաշարը հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ սկսել էր հյուրընկալվելիս Մալթայի ընտրանու նկատմամբ տոնած նվազագույն հաշվով հաղթանակով, որին հաջորդել էին պարտությունները բուլղարացիների (0:1), իտալացիների (1:3) և չեխերի (0:3) հետ մրցախաղերում: VivaroNews.am-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի ցուցանիշներն աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերի մեկնարկային 4 հանդիպումներում: ԸՄ Խ Հ Ո Պ Գ Մ 1998 4 0 3 1 3:7 3 2002 4 0 2 2 5:7 2 2006 4 0 0 4 1:11 0 2010 4 0 0 4 1:12 0 2014 4 1 0 3 2:7 3 2018 4 1 0 3 4:10 3 Աշոտ Հայրապետյան
12.11.2016

Հայաստանի Մ-19 -Իտալիայի Մ-19. Մերոնք վերջին պահին բաց են թողնում միավորը

Եվրոպայի Մ-19 առաջնություն, տուր 2 Հայաստան Մ-19 1- 2 Իտալիա Մ-19 Երևան, «Բանանց» մարզադաշտ Գոլեր՝Կուտրոնե 13՛, 0-1, Պետրոսյան 81՛, 1-1, Մարկիցա 90՛+3՛ 1-2 (11 մետրանոց)
12.11.2016

Հայաստան Մ-19-Իտալիա Մ-19. Ուղիղ եթեր + մեկնարկային կազմեր

Եվրոպայի Մ-19 առաջնություն, տուր 2 Հայաստան Մ-19-Իտալիա Մ-19 Երևան, «Բանանց» մարզադաշտ Նոյեմբերի 12, ժամը՝ 15:00 Ներկայացնում ենք մեկնարկային կազմերը: Հայաստան Մ-19 12. Նիկոլաս Մելիքյան 2. Էդգար Գրիգորյան 3. Հայկ Սարգսյան 4. Հովհաննես Նազարյան 5. Էմիլ Ղուկասյան 6. Էրիկ Վարդանյան 7. Հայկ Գալստյան 9. Էրիկ Պետրոսյան 11. Հովհաննես Հարությունյան 13. Պետրոս Տեր-Պետրոսյան 18. Վահան Բիչախչյան Պահեստայիններ՝ 1. Մարկ Գրիգորյան 8. Արթուր Նադիրյան 14. Իշխան Մանուկյան 15. Էդգար Մովսիսյան 16. Ալբերտ Մնացականյան 17.Դավիթ Բաղդասարյան Գլխավոր մարզիչ՝ Արամ Ոսկանյան
12.11.2016

«ՄՅՈՒ»-ի երկրպագուները Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը դիտելուց հետո, հորդորել են Ժոզե Մոուրինյոյին շանս տալ Հենրիխին

Պարզվում է, որ Հայաստան-Ձեռնոգորիա հանդիպմանը(3-2) հետևել են աշխարհի տարբեր անկյուններում սփռված «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն, որի գույներն է պաշտպանում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Այսպիսով, ներկայացնում ենք երկրպագուների ամենաուշագրավ գրառումները: https://twitter.com/ClintonSpel/status/797352281566023680 «Մխիթարյանը լավ խաղ անցկացրեց այսօր: Ցանկանում եմ, որ Ժոզեն ամեն ինչ լուծի և այդ տաղանդին գործի մեջ դնի»: https://twitter.com/AdamIlyasa1/status/797344240556589057 «Մխիթարյանը 90 րոպե խաղաց այսօր: Ուրախ եմ նրա համար և կցանկանամ տեսնել նրան աջ կիսապաշտպանի դիրքում «Արսենալի» հետ խաղում, բայց ցավոք չեմ կարծում, որ Ժոզեն այդպես կվարվի»: https://twitter.com/DexterUnited/status/797334510341853185 «Չգիտեմ` ինչու է Մոուրինյոն այս տաղանդին պահում պահեստայինների նստարանին»: https://twitter.com/P_OkwonkwoH/status/797329628050444288 «Մխիթարյանը կարող է դառնալ մեր սեփական Կոուտինյոն: Բայց Մոուրինյոն թույլ չի տալիս, որ դա իրականանա»: https://twitter.com/kazceltic/status/797152352218316800 «Մխիթարյանը հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր: Վերադարձի՛ր, որդի»: Հիշեցնենք, որ 27-ամյա կիսապաշտպանը գրեթե խաղաժամանակ չի ստանում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմում:
12.11.2016

Ի՞նչ կատարվեց ՖԱՖ-ի տրիբունայում Հարոյանի գոլից հետո (լուսանկարներ)

Հայաստան - Չեռնոգորիա խաղում Վարազդատ Հարոյանի կողմից հաշիվը հավասարեցնելուց հետո երկրպագուների ՖԱՖ շարժման մի շարք անդամներ հանեցին վերին հագուստը:
12.11.2016

Միջազգային մամուլի արձագանքը Հայաստանի հավաքականի հաղթանակին և Մխիթարյանի խաղին

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը ցույց տված բարձր կամային որակների շնորհիվ ապշեցուցիչ հաղթանակ տոնեց ԱԱ 2018-ի խմբային փուլում 7 միավոր գրպանում ունեցող Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ: Արթուր Պետրոսյանի սաները իրենց օրինակելի խաղով ոչ միայն զարմացրին հյուրերին, այլ նաև մեծ աղմուկ բարձրացրին միջազգային մամուլում: Այս ամենից անմասն չմնաց նաև  «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղը 90 րոպեի ընթացքում: Daily Mail «Հենրիխ Մխիթարյանի Հայաստանի հավաքականը էպիկ քամբեք է տոնում Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ: 2-0 հաշվով պարտվելիս հայերը պայքար են տալիս և սենսիացիոն գոլ են խփում  94-րդ րոպեին: Հայաստանի հավաքականը գտնվելով Group E-ի վերջին տեղում՝ առանց միավորի, զարմացնում է բոլորին և խմբի առաջատարից նրան բաժանում է 4 միավոր: Դու տեսնո՞ւմ ես սա Մոուրինյո»: Mirror «Մանչեսթեր Յունայթեդի» կորած ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մասնկացում է իր հավաքականի ֆենոմենալ քամբեքին Չեռնոգորիայի ընտրանու դեմ: 27-ամյա կիսապաշտպանը խաղաց 90 րոպե և մեծ հույս ունի, որ բարելավել է մարզավիճակը, որպեսզի վերջապես ընդգրկվի մանչեսթերյան թիմի հայտացուցակում»: Metro «Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Հենրիխ Մխիթարյանը մեծ դեր է տանում իր հավաքականի դրամատիկ հաղթանակում և յուրօրինակ հաղորդագրություն ուղարկում Ժոզե Մոուրինյոյին: Գևորգ Ղազարյանի անհավանական կրակոցը հանդիպման վերջին րոպեին փոխում է իրերի դասավորվածությունը և Հայաստանի հավաքականին պարգևում ԱԱ 2018-ի ընտրական փուլի առաջին հաղթանակը: Չնայած Հենրիխ Մխիթարյանը չփայլեց առաջին կեսին, քանի որ երկար ժամանակ արհամարվում էր Ժոզե Մոուրինյոյի կողմից և խաղային պրակտիկա չէր ստանում, բայց նա սկսեց նկատելիորեն բարելավել խաղը 45 րոպեից հետո և ապացուցեց պորտուգալացի մասնագետին, որ լավ մարզավիճակում է: Վտանգավոր տուգանային հարվածը, 2 պաշտպանի միջով թիմի պաշտպանությունը կոտրելով և վերջին րոպեներին դարպասին կատարած հարվածը ցույց թվեցին երկրպագուներին, թե ինչ կարող է տալ Ժոզե Մոուրինյոյի թիմին «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստը»: Givemesport «Հենրիխ Մխիթարյանի հզոր հաղորդագրությունը Ժոզե Մոուրինյոյին: Միայն Ժոզե Մոուրինյոն կարող է 26 մլն. ֆունտ ծախսել բարձրակարգ ֆուտբոլիստ ձեռք բերելու համար և չօգտագործել նրան:»
12.11.2016

Գևորգ Ղազարյանը մտավ հավաքականի լավագույն ռմբարկուների եռյակ

Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպման ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին հեռահար հարվածով Գևորգ Ղազարյանի խփած տպավորիչ գոլը ոչ միայն կամային հաղթանակ պարգևեց ՀՀ հավաքականին, այլև դարձավ 28-ամյա ֆուտբոլիստի հոբելյանական՝ 10-րդ գնդակը: Ղազարյանը դարձավ ազգային հավաքականում 10 գոլի սահմանագիծը հատած ընդամենը 3-րդ ֆուտբոլիստը: Այդ ցուցանիշին Գևորգը հասավ հավաքականում անցկացրած 52-րդ խաղում: Ազգային հավաքականում առաջինը 10 գոլի սահմանագիծը հատել է մեր ընտրանու ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը՝ հոբելյանը նշելով 2003թ. մարտի 29-ին Երևանում Հս. Իռլանդիայի հավաքականի հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում: Դա հավաքականում Արթուր Պետրոսյանի անցկացրած 60-րդ հանդիպումն էր: Ավելի արագ ազգային հավաքականում 10 գոլ է խփել մեր ընտրանու լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը: Նման արդյունքի հասնելու համար նրանից 35 խաղ է պահանջվել: Հենրիխն իր 10-րդ գնդակը խփել է 2012թ. նոյեմբերի 14-ին Երևանում Լիտվայի հավաքականի հետ կայացած ընկերական մրցախաղում: Գևորգ Ղազարյանն ազգային հավաքականում 3 տարի գոլի հեղինակ չէր դարձել: Վերջին անգամ նա խփած գոլի բերկրանքը վայելել էր 2013թ. սեպտեմբերի 6-ին Պրահայում չեխերի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: Ի դեպ, այդ խաղում էլ Գևորգը մրցակցի դարպասը գրավել էր ավելացված ժամանակում՝ 2:1 հաշվով հաղթանակ պարգևելով Հայաստանի հավաքականին: Իսկ գոլերի հաշիվը հավաքականում Ղազարյանը բացել է 2009թ. մարտի 28-ին Երևանում էստոնացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: 87-րդ րոպեին նա գրավեց Սերգեյ Պարեյկոյի պաշտպանած դարպասը՝ մեր հավաքականին փրկելով պարտությունից (2:2): Դա ազգային հավաքականում 21-ամյա ֆուտբոլիստի 10-րդ խաղն էր: 2010թ. Ղազարյանը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մեկական անգամ գրավել է Սլովակիայի և Անդորրայի հավաքականների դարպասը, հաջորդ տարի կրկին աչքի է ընկել նույն մրցակիցների, ինչպես նաև մակեդոնացիների հետ կայացած ընտրական խաղերում: 2012թ. Գևորգը դուբլի հեղինակ է դարձել ղազախների հետ կայացած ընկերական խաղում: Գոլերից 8-ը Գևորգ Ղազարյանը խփել է ընտրական մրցախաղերում՝ այդ ցուցանիշով հավասարվելով Յուրա Մովսիսյանին: Ավելի շատ գոլեր ընտրական հանդիպումներում խփել են միայն Հենրիխ Մխիթարյանը (11) և Արթուր Պետրոսյանը (9): Նշենք նաև, որ ազգային հավաքականում գոլերի հաշիվը բացեցին Արտակ Գրիգորյանն ու Վարազդատ Հարոյանը: Անցկացրած 182 հանդիպումներում ՀՀ հավաքականը 167 գոլ է խփել: Դրանցում իրենց ներդրումն են ունեցել մեր հավաքականի 56 ֆուտբոլիստներ, ինչպես նաև սեփական դարպասը գրաված մրցակցի 4 խաղացողներ: Vivaronews.am-ը ներկայացնում է ազգային հավաքականում 2 և ավելի գոլ խփած ֆուտբոլիստների ցանկը: Ֆուտբոլիստներ Գոլ Առաջին գոլը 1.Հենրիխ Մխիթարյան 19 28.03.2009 Էստոնիա՝ 2:2 (ԱԱ) 2.Արթուր Պետրոսյան 11 15.11.1995 Դանիա՝ 1:3 (ԵԱ) 3.Գևորգ Ղազարյան 10 28.03.2009 Էստոնիա՝ 2:2 (ԱԱ) 4.Էդգար Մանուչարյան 9 04.06.2005 Մակեդոնիա՝ 1:2 (ԱԱ) 5.Մարկոս Պիզելի 9 28.05.2008 Մոլդովա՝ 2:2 (Ը) 6.Յուրա Մովսիսյան 9 07.09.2010 Մակեդոնիա՝ 2:2 (ԵԱ) 7.Արա Հակոբյան 7 28.04.2004 Թուրքմենստան՝ 1:0 (Ը) 8.Արմեն Շահգելդյան 6 10.05.1995 Մակեդոնիա՝ 2:2 (ԵԱ) 9.Արման Քարամյան 5 04.02.2000 Կիպրոս՝ 2:3 (Ը) 10.Ռոբերտ Արզումանյան 5 02.06.2007 Ղազախստան՝ 2:1 (ԵԱ) 11.Արթուր Սարկիսով 5 06.09.2011 Սլովակիա՝ 4:0 (ԵԱ) 12.Տիգրան Եսայան 4 25.06.1996 Պարագվայ՝ 2:1 (Ը) 13.Արաս Օզբիլիս 4 29.02.2012 Կանադա՝ 3:1 (Ը) 14.Էրիկ Ասադուրյան 3 05.10.1996 Հս. Իռլանդիա՝ 1:1 (ԱԱ) 15.Ալբերտ Սարգսյան 3 07.09.2002 Ուկրաինա՝ 2:2 (ԵԱ) 16.Ռազմիկ Գրիգորյան 2 10.05.1995 Մակեդոնիա՝ 2:2 (ԵԱ) 17.Կարապետ Միքայելյան 2 09.10.1996 Գերմանիա՝  1:5 (ԱԱ) 18.Գառնիկ Ավալյան 2 06.09.1997 Ալբանիա՝  3:0 (ԱԱ) 19.Կարեն Դոխոյան 2 02.02.2000 Մոլդովա՝ 2:1 (Ը) 20.Անդրեյ Մովսիսյան 2 03.06.2000 Լիտվա՝ 2:1 (Ը) 21.Արտակ Մինասյան 2 12.02.2001 Ուզբեկստան՝ 2:0 (Ը) 22.Արտավազդ Քարամյան 2 19.02.2004 Ղազախստան՝ 3:3 (Ը) 23.Համլետ Վ. Մխիթարյան 2 18.03.2005 Քուվեյթ՝ 1:3 (Ը) 24.Սարգիս Հովսեփյան 2 02.06.2007 Ղազախստան՝ 2:1 (ԵԱ) 25.Արարատ Առաքելյան 2 04.02.2008 Բելառուս՝ 2:1 (Ը) 26.Լևոն Փաչաջյան 2 28.05.2008 Մոլդովա՝ 2:2 (Ը) 27.Կառլեն Մկրտչյան 2 14.11.2012 Լիտվա՝ 4:2 (Ը) 28.Գեղամ Կադիմյան 2 28.05.2016 Գվատեմալա՝ 7:1 (Ը) Աշոտ Հայրապետյան http://www.vivaronews.am/articles/arthur-petrosyani-pharahegh-noramuteh-vitchakagruthyun
12.11.2016

Արթուր Պետրոսյանի փառահեղ նորամուտը. Վիճակագրություն

Արթուր Պետրոսյանի նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իրոք շատ փառահեղ ստացվեց: Առաջին խաղակեսում 0:2 հաշվով զիջելով Չեռնոգորիայի հավաքականին, մեր ֆուտբոլիստներն իրենց մեջ ուժ գտան բեկելու մրցակցության ընթացքը և ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ կամային հաղթանակ տոնեցին: Նման բան ՀՀ հավաքականի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցավ: Հավաքականի անցկացրած 182 հանդիպումներում սա մեր ընտրանու կամային ընդամենը 5-րդ հաղթանակն էր: Այս հաղթանակը նաև առաջինն էր վերջին 3 տարիների ընթացքում անցկացրած ընտրական 13 հանդիպումներում, որոնցից 9-ում մեր հավաքականը պարտվել էր: Մինչ այդ վերջին անգամ մեր ֆուտբոլիստներին հաջողությունն ուղեկցել էր 2013թ. հոկտեմբերի 11-ին Երևանում բուլղարացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում (2:1): http://www.vivaronews.am/hayastan-chernogoria-fantastik-handipumeh-%D5%9D-lusankarnerov-fvotvosharkh Արթուր Պետրոսյանը դարձավ ՀՀ հավաքականում նորամուտը հաղթանակով նշած 6-րդ մարզիչը: Նախկինում նման բախտի էին արժանացել Սուրեն Բարսեղյանը, Անդրանիկ Ադամյանը, Միխայ Ստոյկիցան, Յան Պոուլսենը և Բեռնար Շալանդը: Առավել հաջողակ է գտնվել Սուրեն Բարսեղյանը, որին առաջինն է հաջողվել նորամուտը հաղթանակով նշել: Նրա գլխավորությամբ մեր հավաքականն Աբովյանում կայացած ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է Լիբանանի հավաքականին: Հաջորդ 2 հանդիպումներում ևս Սուրեն Բարսեղյանն իր սաների հետ դրական արդյունքի է հասել: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկում մեր հավաքականը Երևանում նախ 3:1 հաշվով հաղթեց Անդորրայի ընտրանուն, ապա գոլազուրկ ոչ-ոքի խաղաց իսլանդացիների հետ: Եվ միայն 4-րդ խաղում Բարսեղյանի սաներն ընտրական մրցախաղում՝ Կիևում 0:2 հաշվով պարտվեցին ուկրաինացիներին: Յան Պոուլսենը ևս նորամուտը հավաքականում նշել է 2 անընդմեջ հաղթանակով: Նրա գլխավորությամբ մեր ֆուտբոլիստները Մալթայի մրցաշարում հաղթել են տանտերերին (1:0) և բելառուսներին (2:1): Սակայն մրցաշարի ավարտական խաղում ՀՀ հավաքականը 0:2 հաշվով պարտվել է իսլանդացիներին: VivaroNews.am-ը ներկայացնում է,  թե ինչպես են իրենց նորամուտը նշել Հայաստանի ազգային հավաքականը գլխավորած մարզիչները: Մարզիչներ Ամսաթիվ Մրցակից Հաշիվ Մրցավայր Խաղ 1.Էդուարդ Մարգարով 14.10.1992 Մոլդովա 0:0 Երևան Ը 2.Սամվել Դարբինյան 26.04.1995 Իսպանիա 0:2 Երևան ԵԱ 3.Խորեն Հովհաննիսյան 20.06.1996 Պերու 0:4 Լիմա Ը 4.Սուրեն Բարսեղյան 18.08.1998 Լիբանան 1:0 Աբովյան Ը 5.Վարուժան Սուքիասյան 09.01.2000 Գվատեմալա 1:1 Լոս Անջելես Ը 6.Անդրանիկ Ադամյան 07.06.2002 Անդորրա 2:0 Անդորրա լա Վիլա Ը 7.Օսկար Լոպես 07.09.2002 Ուկրաինա 2:2 Երևան ԵԱ 8.Միխայ Ստոյկիցա 29.03.2003 Հս. Իռլանդիա 1:0 Երևան ԵԱ 9.Բեռնար Կազոնի 18.08.2004 Մակեդոնիա 0:3 Սկոպիե ԱԱ 10.Հենկ Վիսման 04.06.2005 Մակեդոնիա 1:2 Երևան ԱԱ 11.Իան Պորտերֆիլդ 06.09.2006 Բելգիա 0:1 Երևան ԵԱ 12.Թոմ Ջոնս 08.09.2007 Կիպրոս 1:3 Ախնա Ը 13.Վարդան Մինասյան 17.11.2007 Պորտուգալիա 0:1 Լեյրիա ԵԱ 14.Յան Պոուլսեն 02.02.2008 Մալթա 1:0 Ատարդ Ը 15.Բեռնար Շալանդ 27.05.2014 ԱՄԷ 4:3 Ժնև Ը 16.Սարգիս Հովսեփյան 13.06.2015 Պորտուգալիա 2:3 Երևան ԵԱ 17.Արթուր Պետրոսյան 11.11.2016 Չեռնոգորիա 3:2 Երևան ԱԱ Աշոտ Հայրապետյան
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: