Հայաստանի ազգային հավաքական | Էջ - 6

23.03.2017

Հայաստան – Ղազախստան. Դիմակայության պատմությունը (Տեսանյութ)

Մարտի 26-ին Աշխարհի առաջնության որակավորման փուլի E խմբում կկայանա Հայաստան - Ղազախստան հանդիպումը: Ընկերական հանդիպում Փետրվարի 19, 2004թ. Պաֆոս, Կիպրոս «Պաֆիակո» մարզադաշտ Հայաստան - Ղազախստան ՝ 3:3 Գոլերը՝ Գալուստ Պետրոսյան (52), Նուրբոլ Ժումասկալիև (53, 75) Արտավազդ Քարամյան (73), Անդրեյ Ֆինոնչենկո (76), Արման Քարամյան (82) Եվրոպայի 2008 թ. առաջնության ընտրական փուլ Հունիսի 2, 2007թ. Ալմա Աթա, Ղազախստան, «Կենտրոնական» մարզադաշտ, 25000 հանդիսական Հայաստան - Ղազախստան ՝ 1:2 Գոլերը՝ Ռոբերտ Արզումանյան (31), Սարգիս Հովսեփյան (39, 11մ), Ռուսլան Բալտիև (88, 11 մ) Եվրոպայի 2008 թ. առաջնության ընտրական փուլ Նոյեմբերի 21, 2007թ. Ալմա Աթա, Ղազախստան, «Կենտրոնական» մարզադաշտ, 25000 հանդիսական Հայաստան - Ղազախստան ՝ 0:1 Գոլը՝ Սերգեյ Օստապենկո (64) Ընկերական հանդիպում Մարտի 26, 2008թ. Պերնիս, Հոլանդիա Հայաստան - Ղազախստան ՝ 1:0 Գոլը՝ էդգար Մանուչարյան (62) Ընկերական հանդիպում Հունիսի 5, 2012թ. Երևան, Հայաստան, «Հանրապետական» մարզադաշտ,8000 հանդիսական Հայաստան - Ղազախստան ՝3:0 Գոլերը՝ Գևորգ Ղազարյան (9,39), Յուրա Մովսիսյան (43)
23.03.2017

Հայաստանի հավաքականը՝ ոտքից գլուխ. Ո՞վ և ինչպե՞ս է միացել ընտրանուն 2017-ի առաջին խաղից առաջ

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին Երևանում ընտրական հանդիպում է անցկացնելու Ղազախստանի հավաքականի հետ: Ավելի վաղ արդեն անդրադարձել ենք հավաքականի հիմնական դարպասապահի հարցին, իսկ այժմ VivaroNews.am-ն անդրադառնում է խաղային մյուս դիրքերին՝ փորձելով հասկանալ, թե խաղային առանձին դիրքերում որ ֆուտբոլիստներն են գտնվում ավելի լավ մարզավիճակում և ունակ են մեծապես օգուտ տալու հավաքականին: Խաղային դիրք, որը միշտ եղել է հավաքականի «աքիլլեսյան գարշապարը» Հավաքականի պաշտպանական գիծը երբեք էլ չի փայլել իր անանցանելիությամբ, ուստի միշտ էլ լուրջ քննարկումներ են ընթանում այստեղ հանդես եկող ֆուտբոլիստների շուրջ: Կենտրոնական պաշտպանի դիրքի համար Արթուր Պետրոսյանը հրավիրել է 5 ֆուտբոլիստների՝ Վարազդատ Հարոյանին, Տարոն Ոսկանյանին, Հրայր Մկոյանին, Արթուր Քարտաշյանին և Գաել Անդոնյանին: Եթե արտառոց ոչինչ չպատահի, ապա Վարազդատ Հարոյանը կլինի մեկնարկային կազմում: Նա իրանական «Փադիդեի» կազմում (Իրանի Բարձրագույն խումբ, 11-րդ տեղ) մշտական խաղային պրակտիկա ունի (մասնակցել է իր թիմի 21 հանդիպման, 20-ը՝ հիմնական կազմում) և լավագույն մարզավիճակում է ներկայացել հավաքական: Բացի այդ, բոլորի հիշողություններում դեռ թարմ է նրա գերկարևոր գոլը Մոնտենեգրոյի հավաքականի դարպասը: Մարզչական շտաբին դժվար ընտրություն է սպասվում՝ Հարոյանի կողքին վստահել Հրայր Մկոյանի՞ն, թե՞ Տարոն Ոսկանյանին: Եթե հաշվի առնենք զուտ փաստերը, ապա վերջինս միանշանակ առավելություն ունի: Ոսկանյանը «Կարմիոտիսայում» (Կիպրոսի առաջնություն, հետնապահների պայքարում 3-րդ տեղ) մեկնարկային կազմում մասնակցել է բոլոր խաղերին, իսկ Մկոյանը 2017 թվականին իրանական «Էսթեղլալի» կազմում դեռ չի անցկացրել պաշտոնական ոչ մի հանդիպում: Նա նոր է ապաքինվել վնասվածքից և դեռ պարզ չէ, թե ինչպիսի մարզավիճակում է: Միաժամանակ, 30-ամյա Մկոյանը հավաքականում խաղալու շատ ավելի մեծ փորձ ունի, քան 24-ամյա Ոսկանյանը, և բազմիցս է ապացուցել, որ վատ մարզավիճակը  կարելի է փոխհատուցել նվիրվածությամբ: Հիմնական կազմում հայտնվելու ավելի քիչ հնարավորություններ ունեն Գաել Անդոնյանը և Արթուր Քարտաշյանը: Անդոնյանը ձմռանը «Վերիա» (Հունաստանի առաջնություն, 16-րդ տեղ) տեղափոխվելուց հետո վերջապես չունի խաղային պրակտիկայի խնդիր: Նա մասնակցել է իր թիմի 7 հանդիպումներից 6-ին (5-ը՝ մեկնարկային կազմում): «Մարսելի» նախկին ֆուտբոլիստը նոր թիմում սկզբնական շրջանում հանդես էր գալիս ձախ պաշտպանի դիրքում, իսկ այնուհետև վերադարձել էր կենտրոն: Անդոնյանը «Վերիյայի» վերջին խաղը բաց էր թողել որակազրկման պատճառով, քանի որ նախորդ մրցավեճում կարմիր քարտ էր ստացել: 20-ամյա Արթուր Քարտաշյանի համար հավաքականի ճամբարում գտնվելը փորձ ձեռք բերելու հնարավորություն է: Նա ազգային ընտրանու կազմում դեռ ոչ մի խաղ չի անցկացրել, ուստի դժվար է հավատալ, որ կմասնակցի ղազախների հետ խաղին, առավել ևս, որ հավաքականի մարզման ժամանակ թեթև վնասվածք է ստացել: Պաշտպանության ձախ թևում Լևոն Հայրապետյանը մրցակցությունից դուրս է, եթե հանկարծ Արթուր Պետրոսյանն անակնկալ չմատուցի՝ այնտեղ խաղացնելով բազմաֆունկցիոնալ Արտակ Եդիգարյանին: Լևոնը կփորձի ապացուցել, որ Մոնտենեգրոյի հավաքականի հետ խաղում իր չափազանց կոպիտ սխալը պարզապես պատահականություն էր: Լևոնը «Փեյքանում» (Իրանի առաջնություն, 8-րդ տեղ) կայուն խաղաժամանակ է ստանում (16 հանդիպում, 11-ը՝ մեկնարկային կազմում): Հետաքրքիր կլինի տեսնել, թե ով հանդես կգա պաշտպանության աջ եզրում՝ Կամո Հովհաննիսյա՞նը, թե՞ Հովհաննես Համբարձումյանը: Կամոն մեծ հաջողությամբ կարող է խաղալ նաև կիսապաշտպանության աջ եզրում: Նա նոր ակումբում՝ «Տորպեդո-Բելազում» մասնակցել է բոլոր ընկերական խաղերին, ինչպես նաև Սուպերգավաթին ու գավաթի խաղարկությանը, իսկ ներքին առաջնությունը դեռ չի մեկնարկել: Հովհաննիսյանն այդ խաղերից մեկում եղել է մեկնարկային կազմում, իսկ մյուս երկուսում դուրս եկել փոխարինման: Հովհաննես Համբարձումյանը գերազանց մարզավիճակում է: Նա «Վարդարի» կազմում (Մակեդոնիայի առաջնություն, 1-ին տեղ) մասնակցել է ձմեռային դադարից հետո կայացած բոլոր 6 հանդիպումներին, դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ, իսկ վերջին տուրի մրցավեճում էլ աչքի է ընկել գոլով:
23.03.2017

Ռուսաստանի առաջնության պատմության թոփ 10 հայ լեգեոներները

Դեռ մեկ ու կես տարի առաջ Ռուսաստանի առաջնությունը լի էր հայ լեգեոներներով: Հեղինակավոր Championat.com-ը կազմել է լավագույն հայ լեգեոներների տասնյակը. 10. Անդրեյ Մովսեսյան «ԲԿՄԱ » 1996-1997 24 խաղ, 3 գոլ «Սատուրն», 2000-2002, 76 խաղ, 15 գոլ «Մոսկվա» 2003-2005, 33 խաղ, 2 գոլ «Լուչ-Էներգիա», 2006, 1 խաղ Յուրա Մովսիսյանի՝ «Սպարտակ» տեղափոխությունից դեռ շատ առաջ «կարմիր-սպիտակների» համակարգում կար ֆուտբոլիստ նույն ազգանունով: Միայն թե Անդրեյ Մովսեսյանը «Սպարտակի» առաջին թիմի կազմում չկարողացավ ցույց տալ իրեն: «Սպարտակի» փոխարինողների կազմում մի քանի  տարի անցկացնելուց հետո Մովսեսյանը տեղափոխվեց ԲԿՄԱ, ապա «Սատուրն» և «Մոսկվա»: «Յարցևը փորձեց ինձ կանգնեցնել. «Մտածի՛ր, ապացուցի՛ր»: «Գեորգի Սանիչ ես մեծ ցանկություն ունեմ: Սակայն, ճշմարտությունը այսպիսին է՝ 3 խաղում 6 գնդակ ու ոչ մի հրավեր առաջին թիմ: Ես եզրակացրեցի, որ առաջին թիմին պետք չեմ»: Նա ըմբռնումով մոտեցավ  այդ  հարցին: Նա  մեղավոր չէր, նա ինձ ոչ մի բան խոսք չէր տվել»,-պատմում է Մովսեսյանը: Եթե դուք ստաժավոր երկրպագու եք, ապա կհիշեք Անդրեյի գոլը, որ նա խփեց «Սպարտակի» դարպասը «Սատուրնի» կազմում 2000թ.: Ռուսաստանի հավաքական հասնել նրան չհաջողվեց, և նա որոշում կայացրեց հանդես գալ Հայաստանի հավաքականում, որտեղ ծնվել էր իր պապը: 9.Մանուկ Կակոսյան «Ժեմչուժինա», 1997-1999, 64 խաղ, 3 գոլ «Չեռնոմորեց»,  2000-2001, 49 խաղ, 3 գոլ Մանուկ Կակոսյանը Ռուսաստանի առաջնության պատմության ամենացածրահասակ ֆուտբոլիստներից էր, նույնիսկ Վալբուենայից ցածրահասակ: Նրա հասակն ընդամենը 160 սմ էր: Սակայն ոչ այնքան բարենպաստ ֆիզիկական տվյալները չէին խանգարում, այլ ավելի շուտ օգնում էին նրան խաղադաշտում: Թվում էր, որ Մանուկը կարող էր գնդակը գլորել հակառակորդի ոտքերի արանքով և ինքն էլ անցնել նույն տեղով: Ճարպիկ Կակոսյանը ներխուժեց Սոչիի «Ժեմչուժինայի» առաջին թիմ, մի քանի լավ մրցաշրջան անցկացրեց այնտեղ, հասցրեց խաղալ նաև «Չեռնոմորեցում» և 3 խաղ անցկացրեց Հայաստանի հավաքականի կազմում... : Բայց ամբողջովին ինքնադրսևորել իրեն բարձրագույն լիգայում այդպես էլ չկարողացավ: Այնուամենայնիվ, այս ոչ ստանդարտ ֆուտբոլիստը տպավորել էր շատերին, ու Հենրիխ Մխիթարյանին՝ հատկապես: 2014 թ. Հենրիխ Մխիթարյանը միանգամից ճանաչեց Մանուկին Ռուսաստան - Հայաստան խաղին, նրա հետ ջերմ զրուցեց և Մանուկի տղային նվիրեց ինքնագիր:
23.03.2017

Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց կատարեց պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որի բարձր հովանու ներքո էլ արդիականացվել է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը: Հենրիխ Մխիթարյանը մեկ առ մեկ անցավ Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր այն երեխաների հիվանդասենյակներով, որոնք գտնվում էին անկողնային վիճակում, զրուցեց և լուսանկարվեց նրանց հետ, ֆուտբոլային գնդակներ, մարզաշապիկներ և իր ստորագրությամբ նկարներ նվիրաբերեց նրանց: Այնուհետև Հենրիխ Մխիթարյանն այցելեց կենտրոնի խաղասրահ, որտեղ հավաքվել էին տասնյակ երեխաներ: Հենրիխ Մխիթարյանը կլոր սեղանի շուրջ զրուցեց, խաղաց և լուսանկարվեց նրանցից յուրաքանչյուրի հետ, նրանց նույնպես հանձնեց նվերներ, իսկ երեխաները Մխիթարյանին նվիրեցին իրենց պատրաստած պաստառը և նրա համար կատարեցին իրենց իսկ մշակած երգը: Մխիթարյանը հույս հայտնեց, որ իր այցով կկարողանա փոքրիկ ներդրում ունենալ երեխաների հոգեբանական վիճակի բարելավման և ապաքինման հարցում: «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»: ՀՖՖ պաշտոնական կայք
22.03.2017

Հայ ֆուտբոլիստների՝ համացանցում հայտնված ամենահետաքրքիր լուսանկարները. Մաս 8-րդ (լուսանկարներ)

Գաղտնիք չէ, որ ֆուտբոլիստների համար ժամանցի ամենանախընտրելի և սիրելի վայրն այսօր հանդիսանում է համացանցը: Սոցիալական տարբեր կայքերում նրանք իրենց անձնական կյանքին առնչվող հրապարակումներով հաճախ կիսվում են երկրպագուների հետ: Այդ ամենից անմասն չեն նաև հայկական ֆուտբոլի ներկայացուցիչները: Մարտի 17-22-ին նրանց՝ Facebook և Instagram սոցիալական կայքերում հրապարակած ամենահետաքրքիր լուսանկարները և տեսանյութերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Գևորգ Ղազարյան  Էդգար Մանուչարյան Գևորգ Կասպարով («Ալաշկերտ») Մարկոս Պիզելի 
22.03.2017

Էդգար Մանուչարյան. «Միշտ շատ մեծ ուրախությամբ եմ գալիս հավաքական»

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին և ներկայացրել իր սպասելիքները Ղազախստանի ընտրանու հետ ընտրական առաջիկա հանդիպման վերաբերյալ: -Էդգար, Ղազախստանը պետք է որ առանձնահատուկ մրցակից լինի քեզ համար, քանի որ 13 տարի առաջ հենց նրանց դեմ խաղում ես նշել նորամուտդ Հայաստանի ազգային հավաքականում: Ի՞նչ հիշողություններ ունես այդ խաղից: -Այդ ժամանակ շատ երիտասարդ էի՝ ընդամենը 17 տարեկան, և շատ բաներ արդեն ջնջվել են հիշողությունիցս, բայց որոշ դրվագներ, իհարկե, հիշում եմ: Մինչ այդ խաղացել էի բոլոր տարիքային հավաքականներում, բայց ազգային հավաքականում խաղալն այլ պատասխանատվություն էր ու նաև մեծ պատիվ: Բավականին հետաքրքիր խաղ էր, որն ավարտվեց 3:3 հաշվով:  - Ի՞նչ զգացողություններ ունես կրկին հավաքական հրավիրվելու կապակցությամբ:  -Միշտ շատ մեծ ուրախությամբ եմ գալիս հավաքական: Կարոտել եմ խաղընկերներիս և այն մթնոլորտը, որ տիրում է հավաքականի խաղերի ժամանակ:  -Ի՞նչ սպասելիքներ ունես առաջիկա խաղից:  -Չեռնոգորիայի հետ խաղում տղաներն իսկական հրաշք գործեցին՝ խաղի վերջին վայրկյաններին կորզելով հաղթանակը: Հիմա պարտավոր ենք շարունակել այն, ինչ սկսել ենք այդ խաղի ժամանակ: Որքան էլ որ Ղազախստանի հավաքականի բավականին ուժեղ թիմ է, եթե մենք ցանկանում ենք դուրս գալ Աշխարհի առաջնուփյան եզրափակիչ փուլ, մենք պարտավոր ենք հաղթել և կրկին ուրախացնել մեր երկրպագուներին:
22.03.2017

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կստանա մարտի 24-ին

Ինչպես հայտնի է, Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ տեղում Գևորգ Ղազարյանն է, երրորդ տեղում՝ Մարկոս Պիզելլին: Հայաստանի 2016 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Վարդան Բիչախչյանը: Իրենց ակումբներում զբաղվածության պատճառով ֆուտբոլիստները մինչ օրս չէին կարողացել ժամանել Հայաստան՝ ստանալու իրենց մրցանակները: Այժմ նրանք բոլորն էլ գտնվում են Հայաստանի ազգային հավաքականի ճամբարում: Ինչպես հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը, լավագույն ֆուտբոլիստի և մարզչի մրցանակների հանձնման արարողությունը կկայանա մարտի 24-ին՝ ժամը 11:00-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Միջոցառմանը կարող են ներկա գտնվել միայն Հայաստան-Ղազախստան հանդիպմանը հավատարմագրված լրագրողները՝ ներկայացնելով Հայաստան-Ղազախստան հանդիպման հավատարմագրերը: ՀՖՖ Մամուլի քարտուղարությունը խնդրում է ներկայանալ միջոցառման մեկնարկից առնվազն 10 րոպե առաջ:
22.03.2017

Մարկոս Պիզելիի հայերեն կոչը երկրպագուներին (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին կոչով դիմել է հայ երկրպագուներին.  
22.03.2017

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախատապատրաստվել Ղազախստանի ընտրանու դեմ խաղին (տեսանյութ)

21.03.2017

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Հայաստանի հավաքականի այսօրվա մարզմանը (լուսանկար)

Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է Ղազախստանի ընտրանու հետ ընտրական հանդիպմանը, որը կայանալու է մարտի 26-ին: Ընտրանու ճամբարում է նաև հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով այսօր է միացել թիմակիցներին: Նա մասնակցել է Արթուր Պետրոսյանի գլխավորած հավաքականի այսօրվա մարզմանը: Ինչպես հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մարզմանը մասնակցել են 22 ֆուտբոլիստներ։ Արտյոմ Սիմոնյանը դեռ չի ժամանել հավաքականի ճամբար, իսկ Արթուր Քարտաշյանը բաց է թողել մարզումը վնասվածքի պատճառով։ Նախավարժանքից հետո ֆուտբոլիստները աշխատել են հարձակման գծում գոլային պահերի իրացման վրա՝ շեշտը դնելով մեկը մեկի և երկուսը երկուսի դեմ խաղի վրա։ Դրանից հետո մշակվել են ստանդարտ իրավիճակների խաղարկումներ, իսկ մարզումն ավարտվել է երկկողմանի խաղով։ Ավելի վաղ կային տեղեկություններ, թե Հենրիխ Մխիթարյանն իբր վնասվածք ունի, քանի որ բաց էր թողել «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին հանդիպումը, որում մանկունյական թիմը պարտության էր մատնել «Միդլսբրոյին» (3-1):
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: