Հայաստանի ազգային հավաքական | Էջ - 5

26.03.2017

Արսեն Բեգլարյան. «Երբ նման աջակցություն կա տրիբունայից, ոչ մի վայրկյան չես կտրվում խաղից»

Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանի մեկնաբանել է Ղազախստանի նկատմամբ տարած 2-0 հաշվով հաղթանակը.
26.03.2017

ՀՐԱՏԱՊ. Գևորգ Ղազարյանը լուրջ վնասվածք է ստացել

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը Ղազախստանի ընտրանու դեմ խաղի առաջին րոպեին ծանր վնասվածք ստացավ։ Ինչպես հայտնի դարձավ Vivaro News-ին, Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է։ Ըստ նախնական հետազոտության արդյունքների՝ Գևորգի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև մկանների մասնակի պատռվածք և միջօդային աճառի (մենիսկ) վնասվածք։ Ավելի խորը հետազոտությունների համար Ղազարյանը շուտով կմեկնի Գերմանիա։
26.03.2017

Հենրիխ Մխիթարյան. «Ղազարյանի առողջությունն ավելի կարևոր է, քան այս հաղթանակը» (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ամփոփել է Ղազախստանի հավաքականի նկատմամբ հաղթանակը.
26.03.2017

Արթուր Պետրոսյան. «Կարմիր քարտը ճիշտ ժամանակին եղավ»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Ղազախստանի նկատմամբ 2-0 հաշվով հաղթանակից հետո պատասխանել է լրագրողների հարցերին. - Ի՞նչ վիճակում է հիմա Գևորգ Ղազարյանը։  Գևորգը այժմ հիվանդանոցում է, բուժզննություն է անցնում։ Սա այս խաղի ամենավատ մասն էր, որովհետև թե որպես մարդ, թե որպես ֆուտբոլիստ նա մեզ պետք է։ - Ինչպե՞ս կգնահատեք խաղը։ - Առաջին կեսում շատ լավ խաղացինք, շատ լավ պրեսինգ էինք անում, հակառակորդին չէինք թողնում իր կիսադաշտից դուրս գալ։ Հարձակողական ֆուտբոլ էինք խաղում։ Երկրորդ կեսում մի փոքր խաղի թելը կորցրեցինք, ու երևի կարմիր քարտը ճիշտ ժամանակին եղավ ու մենք կարողացանք կրկին վերգտնել մեր խաղը։ - Հարձակման գծում սպասված սրությունը չկար։ - Շատ պահեր ստեղծեցինք, ու իմ կարծիքով սրությունը կար, բայց գրոհի եզրափակիչ հատվածը չէր ստացվում։ Ինչպես ավելի վաղ ասել էի՝ դեռ շատ տեղեր ունենք աշխատելու։ Վերջին խաղը 4 ամիս ու կես առաջ էր եղել, ու մեկ շաբաթը շատ քիչ էր նախապատրաստվելու համար։ - Բացահայտ հարձակողական ֆուտբոլ խաղացիք, մյուս մրցակիցների հետ էլ ե՞ք նույն մարտավարությամբ խաղալու։ - Համարձակությունը գործի կեսն է, ինչպես ասում են։ Այսօր, տանը, Մոնտենեգրոյին հաղթելուց հետո պարտավոր էինք հարձակողական ֆուտբոլ խաղալ։ Ունեինք ընդգծված հարձակվող՝ Արթուր Սարկիսովը, որին միանում էին շատերը՝ Մարկոսը, Հովհաննիսյանը, Մխիթարյանը, Բարսեղյանը։ Բայց մենք անսխալ չենք։ Ավելի հեշտ կլիներ, եթե առաջին կեսի գոլային պահերը օգտագործեինք։ Բայց ինձ համար շատ կարևոր է, որ այսօր գոլ չընդունեցինք։ - Ինչպե՞ս կմեկնաբանեք Սարկիսովի և Մխիթարյանի խաղը։ - Խաղում էինք 4-1-4-1 մարտավարությամբ, որպեսզի Հենրիխը և Մարկոսը կառուցեին թիմի հարձակողական խաղը, կարծում եմ՝ արեցին ամեն ինչ, ինչ իրենց ուժերի սահմաններում էր։ Ինչ վերաբերում է Սարկիսովին, շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց, ես գոհ եմ։ Վերջում հոգնեց, դրա համար փոխարինեցինք։ - Ի՞նչ սխալներ կային, որ նկատեցիք, ու հետագայում շտկելու կարիք կա։ - Սխալներ կային պաշտպանության դիրքային խաղում։ Ինչպես արդեն նշեցի՝ եզրափակման հարցում խնդիրներ կային։ Գնդակի խաղարկումը ևս կարող է ավելի լավ լինել։ - Խաղակցվածության խնդիրներ կայի՞ն։ - Անշուշտ, բայց ի տարբերություն Ղազախստանի մեր ֆուտբոլիստները տարբեր առաջնություններում են խաղում, ու մեզ դժվար է նորմալ նախապատրաստվել խաղին։ Ես չէի ցանկանա, որ տղաները չորեքշաբթի հոգնած վիճակով խաղ խաղային։ Իսկ ինչ վերաբերում է ընկերական խաղին, արդեն պլանավորել ենք Մոնտենեգրոյի խաղից առաջ։ - Համարո՞ւմ եք կարմիր քարտը խաղի առանցքային պահ։  - Այո, որովհետև հենց այդ պահին, երբ Ղազախստանը կարմիր քարտ ստացավ, խաղը նրանց ձեռքում էր։ - Ի՞նչ ասեցիք Ձեր սաներին ընդմիջման ժամանակ։ - Տղաներին ընդամենը ասացի, որ պետք է շարունակել նույն տեմպով։ - Ի՞նչ կարող է տալ հավաքականին պլանավորված հանդիպումը Սենթ Քիթս ընդ Նևիսի հավաքականի հետ, արդյո՞ք հնարավոր չէր ավելի հարմար մրցակից ընտրել։ - Բանակցել ենք Հյուսիսային Իռլանդիայի հետ, համաձայնեցին, հետո հրաժարվեցին, Նոր Զելանդիայի հետ ևս փորձեցինք համաձայնության գալ, բայց կրկին չստացվեց։ Մեզ պետք էր գտնել այնպիսի հավաքական, որ համաձայներ շատ վաղ ընկերական հանդիպում անցկացնել, որովհետև մեր տղաները առաջնությունները ավարտում են մայիսի 21-22-ին, ու պետք էր արագ խաղ կազմակերպել։ - Ինչպե՞ս կմեկնաբանեք Արաս Օզբիլիսի խաղը։ - Արասը լավագույն մարզավիճակում չէր, նրան պահել էինք հենց խաղը ուժեղացնելու համար, ու նրա մոտ ստացվեց։ Միշտ չէ, որ ստացվում է, բայց այս անգամ շատ լավ եղավ։ Ավելին, ասեմ որ փոխարինման մտած բոլոր ֆուտբոլիստների խաղից էլ գոհ եմ։ - Ավելի ճիշտ չէ՞ր կարմիր քարտից հետո հարձակողական ֆուտբոլիստի դուրս հանել պաշտպանի փոխարեն։ - Տիգրան Բարսեղյանին տեղափոխեցինք առջևի գիծ, որովհետև Սարկիսովն արդեն հոգնել էր։ Փոխարինման մտած բոլոր ֆուտբոլիստները հարձակման ոճի էին։ Բայց մեծ ռիսկ կար, որովհետև ամեն ինչ կարող էր շրջվել։ - Արդյո՞ք Տիգրան Բարսեղյանին հաջողվեց անել այն, ինչ պլանավորվել էր Գևորգ Ղազարյանի հետ կապված։ - Իհարկե, ամեն դեպքում դժվար է երկրորդ րոպեին փոխարինել ֆուտբոլիստ, որովհետև այն ինչ կառուցել էինք, կարծես փուլ եկավ։ Բայց, կարծում եմ Տիգրանը շատ հաջող մտավ խաղի մեջ ու մինչև 75-րդ րոպեն, մինչև հոգնելը, շատ լավ խաղ ցուցադրեց։ Նա դեռ երիտասարդ է ու ժամանակի հետ ավելի լավ հանդես կգա։
26.03.2017

Ղազարյանի վնասվածքը և անդորրը՝ փոթորկից առաջ. Առաջին կեսի ֆոտոշարքը

Հայաստանի հավաքականի Աշխարհի առաջնության որակավորման փուլում ընդունել էր Ղազախստանի ընտրանուն։ Ներկայացնում ենք լուսանկարներ առաջին կեսից. Date: 26.03.2017 Լուսանկարները՝ Հրաչյա Խաչատրյան  Photos by: Hrachya Khachatryan
26.03.2017

Հայաստանի հավաքականը հաղթում է ղազախներին և շրջանցում Ռումինիայի ընտրանուն (տեսանյութ)

ԱԱ 2018-ի որակավորման մրցաշարի E խմբի շրջանակում Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում ուժերը չափեց Ղազախստանի ընտրանու հետ: Հենրիխ Մխիթարյանի ու Արաս Օզբիլիսի՝ 73-րդ և 75-րդ րոպեին խփած գնդակների շնորհիվ մեր ընտրանին վստահ հաղթանակ տարավ: Հայաստանի հավաքականն անցկացրած 5 խաղերից հետո իր ակտիվում 6 միավոր ունի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: Այս պարտությունից հետո ղազախները 2 միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը: Նշենք, որ Հայաստանի ընտրանուն 1 միավոր է զիջում Ռումինիայի հավաքականը, որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Առաջատարը լեհերն են 10 միավորով, որոնց հաջորդում են Չեռնոգորիայի ու Դանիայի հավաքականները, որոնք համապատասխանաբար վաստակել են 7 և 6 միավոր: Ավելացնենք, որ Երևանի ժամանակով 22:45-ին տեղի կունենան այս խմբի մյուս երկու խաղերը: Ռումինիայի հավաքականը կընդունի Դանիայի ընտրանուն, իսկ Չեռնոգորիայի հավաքականը՝ Լեհաստանի ընտրանուն: ԱԱ 2018, որակավորման մրցաշար, E խումբ, 5-րդ տուր Հայաստան 2-0 Ղազախստան Գոլերը՝ Մխիթարյան 73՛, Օզբիլիս 75՛ Հեռացում՝ Մալի 64՛(Ղազախստանի հավաքական) «Հանրապետական» մարզադաշտ, Երևան Հենրիխ Մխիթարյանի գոլը. Արաս Օզբիլիսի գոլը.
26.03.2017

Հայաստան – Ղազախստան. 2 գոլ՝ 2 րոպեում. Հայաստանի հավաքականն առջևում է (տեսանյութ)

73-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը բացում է հաշիվը, իսկ 75-րդ րոպեին Օզբիլիսը կրկնապատկում այն: Մխիթարյանն իր 20-րդ գոլն է խփում Հայաստանի հավաքականում, Օզբիլիսը՝ 5-րդ: Մխիթարյանի գոլը. Օզբիլիսի գոլը.
26.03.2017

Հայաստան – Ղազախստան. Հյուրերը 10 հոգով են, Մանուչարյանն ու Օզբիլիսը՝ խաղադաշտում (տեսանյութ)

Հայաստան - Ղազախստան հանդիպման երկրորդ կեսն է ընթանում: 65-րդ րոպեին Ղազախստանի հավաքականը մնում է 10 հոգով. խաղադաշտից հեռացվել է կենտրոնական պաշտպան Մալին: 65-րդ րոպեին Մարկոս Պիզելիի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Էդգար Մանուչարյանը: 70-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել նաև Արաս Օզբիլիսը՝ փոխարինելով Արթուր Սարկիսովին: Մալիի հեռացումը.
26.03.2017

Հայաստան – Ղազախստան. Առաջին կեսից հետո (տեսանյութ)

ԱԱ 2018-ի որակավորման մրցաշարի E խմբում Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է Ղազախստանի ընտրանուն: Առաջին խաղակեսն ավարտվել է: Հաշիվը չի բացվել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խաղասկզբին վնասվածք է ստացել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, որին փոխարինել է Տիգրան Բարսեղյանը: Առաջին խաղակեսի վերջնամասում Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մեն-մենակ դուրս եկավ մրցակցի դարպասապահի դիմաց, սակայն գնդակն աննշան շեղությամբ անցավ դարպասի կողքով: Ղազարյանի վնասվածքը. Մխիթարյանի հարվածը. Պիզելիի հարվածն առաջին կեսի վերջին վայրկյաններին.
26.03.2017

ՖԱՖ-ի պաստառը, Արցախի դրոշը և լեփ-լեցուն Հանրապետականը՝ ՀՀ օրհներգի ժամանակ (տեսանյութ)

Հայաստան - Ղազախստան խաղին Հանրապետական մարզադաշտի տրիբունաները լիքն էին, մթնոլորտը՝ թեժ։ Ահա թե ինչ էր կատարվում ՀՀ օրհներգի հնչյունների ներքո.
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: