Հայաստանի ազգային հավաքական | Էջ - 4

21.12.2016

Յուրգեն Կլոպ. «Հայ ազգը շատ խելացի է, աշխատասեր,նպատակասլաց, ինչպես Մխիթարյանը»

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ  Յուրգեն Կլոպը իր «Կարդալով խաղը» գրքում անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Որևէ կասկած չունեմ, որ Մխիթարյանը համարվում է աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը: Նա կարողանում է համադրել տեխնիկան և արագությունը: Այդպիսի բան կարող ես ասել շատ քիչ ֆուտբոլիստների մասին: Կան գործոններ, որոնց շնորհիվ լավագույն շախմատիստները Հայաստանից են: Իհարկե մյուս երկրներում նույնպես լավ շախմատիստներ կան, բայց Հայաստանում նրանք շատ են:  Հայ ազգը շատ խելացի է, աշխատասեր,նպատակասլաց, ինչպես Մխիթարյանը»,- ասել է Կլոպը:
19.12.2016

Քվեարկություն. Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Հարություն Վարդանյան vs Արթուր Պետրոսյան

VivaroNews.am-ում շարունակվում են Հայաստանի հավաքականի լավագույն գոլը նախագծի 1/4 եզրափակչի դիմակայությունները: Դիտեք տեսանյութը և քվեարկեք:
17.12.2016

Մխիթարյանը, Ղազարյանը, Պիզելին և հավաքականի մյուս ֆուտբոլիստները շնորհավորում են Արթուր Պետրոսյանին ծննդյան օրվա կապակցությամբ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները տեսաուղերձ են հղել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին՝ շնորհավորելով վերջինիս 45 ամյակի կապակցությամբ: https://www.youtube.com/watch?v=4dtVxc5R0nY
16.12.2016

Քվեարկություն. Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Կառլեն Մկրտչյան vs Համլետ Մխիթարյան

Որն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. 1/4 եզրափակիչ երկրորդ զույգում մրցում են Կառլեն Մկրտչյանն ու Համլետ Մխիթարյանը: Դիտում ենք և քվեարկում.
14.12.2016

Մխիթարյանը հետևեց նրանց օրինակին. հայ 5 ֆուտբոլիստներ, ովքեր ևս արդյունավետ են եղել արտերկրում

VivaroNews.am-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գրանցած տպավորիչ ցուցանիշը: Նա, «Տոտենհեմի» հետ խաղում դառնալով միակ և հաղթական գոլի հեղինակը, առաջին անգամ է հաջողության հասել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Վերջինս 4-րդ առաջնությունն է, որում աչքի է ընկել Հայաստանի հավաքականի ավագը: Նա ավելի վաղ արդյունավետություն էր դրսևորել նաև Հայաստանում, Ուկրաինայում և Գերմանիայում: http://www.vivaronews.am/articles/na-ishxum-e-yevropayum-henrix-mxitharyaneh%D5%9D-tpavorich-cucanishi-heghinak Անշուշտ, ֆուտբոլասերներին կհետաքրքրի, թե, բացի Հենրիխ Մխիթարյանից, ովքեր են առավել աչքի ընկել տարբեր երկրների ազգային առաջնություններում: Այդ առումով յուրօրինակ ռեկորդակիրներն են Համլետ Մխիթարյանն ու Մարկոս Պիզելին, որոնք գոլերի հեղինակ են դարձել ազգային 5 առաջնություններում: Նշենք, որ հաշվի են առնվում միայն այդ երկրների բարձրագույն խմբում խփված գոլերը: Հիշեցնենք, որ բրազիլական «Սան Կառլուշը», որի կազմում է սկսել ֆուտբոլային կարիերան Մարկոս Պիզելին, երկրի բարձրագույն խմբում հանդես չի եկել: Ներկայումս էլ Մարկոսը խաղում է Արաբական Միացյալ Էմիրությունների առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Ալ Ֆուջեյրայում»: VivaroNews.am-ը ներկայացնում է 4 և ավելի ազգային առաջնություններում գոլերի հեղինակ դարձած ֆուտբոլիստների ցուցանիշները: Մարկոս Պիզելի - 5 առաջնություն, 105 գոլ Երկիր Ակումբ Գոլ Մրցաշրջան Հայաստան «Արարատ» 44 2006-2008 Հայաստան «Փյունիկ» 31 2009-2011 Ուկրաինա «Մետալուրգ» Դոնեցկ 4 2011/12 Ռուսաստան «Կուբան» 8 2011/12-2012/13 Ղազախստան «Ակտոբե» 13 2014-2015 Սաուդյան Արաբիա «Ալ Ռահեդ» 5 2015/16 Համլետ Մխիթարյան - 5 առաջնություն, 56 գոլ Երկիր Ակումբ Գոլ Մրցաշրջան Հայաստան «Արարատ» 23 1992-1995/96, 2000-2001 Հայաստան «Փյունիկ» 13 1995/96-1998, 2007 Լիբանան ՀՄՄ 3 2001/02 Լիբանան «Թադամոն» 1 2002/03 Ղազախստան «Վոստոկ» 3 2004 Բելառուս ՄՏԶ-ՌԻՊՕ 10 2004-2006 Իրան ՊԱՍ 1 2006/07 Իրան «Ռահ Ահան» 2 2007/08-2008/09 Արա Հակոբյան - 4 առաջնություն, 149 գոլ Երկիր Ակումբ Գոլ Մրցաշրջան Հայաստան «Դվին» 25 1997-1999 Հայաստան «Ցեմենտ» 23 1999-2000 Հայաստան «Սպարտակ» 21 2001-2002 Հայաստան «Բանանց» 49 2003, 2007 Հայաստան «Միկա» 7 2009 Հայաստան «Ուլիս» 2 2010 Հայաստան «Արարատ» 4 2011-2012/13 Ուկրաինա «Մետալուրգ» Դոնեցկ 3 2003/04, 2005/06 Ուկրաինա «Ստալ» Ալչևսկ 10 2005/06-2006/07 Մոլդովա «Զիմբրու» 2 2007/08 Բելառուս «Գոմել» 3 2008/09 Գևորգ Ղազարյան - 4 առաջնություն, 60 գոլ Երկիր Ակումբ Գոլ Մրցաշրջան Հայաստան «Փյունիկ» 43 2005-2011 Հայաստան «Բանանց» 6 2007 Ուկրաինա «Մետալուրգ» Դոնեցկ 6 2011/12-2013/14 Հունաստան «Կերկիրա» 1 2014/15 Պորտուգալիա «Մարիտիմու» 4 2015/16-2016/17 Արթուր Եդիգարյան - 4 առաջնություն, 24 գոլ Երկիր Ակումբ Գոլ Մրցաշրջան Հայաստան «Փյունիկ» 10 2006-2009, 2012/13 Հայաստան «Բանանց» 4 2011 Հայաստան «Ալաշկերտ» 4 2015/16-2016/17 Իրան ՊԱՍ 4 2009/10-2010/11 Ղազախստան «Կայրաթ» 1 2013/14 Բելառուս «Դինամո» Մինսկ 1 2015 Աշոտ Հայրապետյան
14.12.2016

Քվեարկություն. Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Մարկոս Պիզելի vs Կարեն Դոխոյան

VivaroNews.am-ի Հայաստանի հավաքականի լավագույն գոլը նախագծում մեկնարկում է 1/4 եզրափակիչը: Այս փուլում յուրաքանչյուր դիմակայություն կտևի 2 օր: Դիտում ենք դիմակայությունը և քվեարկում մինչև դեկտեմբերի 16-ը, 13:00-ն:
13.12.2016

Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Հայտնի են 1/4 եզրափակչի բոլոր զույգերը

Այսօր Հայաստանի հավաքականի լավագույն գոլը նախագծում ավարտվեց 1/8 եզրափակիչ փուլը: Արաս Օզբիլիս - Անդրեյ Մովսիսյան զույգում գրանցվեցին հետևյալ արդյունքները. Այսպիսով, 1/4 եզրափակչում կպայքարեն հետևյալ զույգերը: Հանդիպումները կսկսվեն դեկտեմբերի 14-ից:
12.12.2016

Ո՞ր թիմերի դարպասն է գրավել Հենրիխ Մխիթարյանը. Վիկտորինա

Հենրիխ Մխիթարյանը երեկ բացեց իր գոլերի հաշիվը նաև Անգլիայի Պրեմիեր լիգայում: VivaroNews.am-ը երկրպագուներին առաջարկում է վերհիշել, թե իր հավաքականի և միջազգային ակումբային կարիերայի ընթացքում որ թիմերի դարպասն է գրավել Հենրիխ Մխիթարյանը: Վիկտորինային մասնակցելու համար անհրաժեշտ է սեղմել Play, իսկ ապա տվյալ դաշտում հայերեն լրացնել թիմերի անունները: Ձախ սյունակում կարող եք ժամանակային հերթականությամբ տեսնել, թե որ մրցաշարում է տեղի ունեցել դարպասի գրավումը, եթե դա վերաբերում է ակումբային խաղերին, և «Հավաքական» գրառումը, եթե գոլը խփվել է Հայաստանի ազգային հավաքականում: Ունեք 10 րոպե: http://www.vivaronews.am/articles/viktorina-thvarke%D5%9Bkh-bolor-futbolistnerin-um-varuzhan-sukhiasyaneh-hravirel-er-azgayin-havakhakan
12.12.2016

Քվեարկություն. Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Արաս Օզբիլիս vs Անդրեյ Մովսիսյան

Հայաստանի հավաքականի լավագույն գոլը նախագծում այսօր հայտնի կդառնան 1/8 եզրափակչի փուլը հաղթած բոլոր գոլերը: Վերջին զույգում մրցում են Արաս Օզբիլիսն ու Անդրեյ Մովսիսյանը: Դիտում ենք ու քվեարկում.
12.12.2016

Հայաստանի 2016թ. լավագույն մարզչի կոչմանը հավակնում են 8 մասնագետներ

ՀՖՖ-ն ներկայացրել է այն մարզիչների ցանկը, ովքեր հավակնում են տարվա լավագույնի կոչմանը. ՀՖՖ-ի կողմից առաջադրված թեկնածուների ցանկը 1. Կարեն Բարսեղյան, Հայաստանի Մ-21 հավաքական, «Ալաշկերտ» 2. Արամ Ոսկանյան Հայաստանի Մ-19 հավաքական, 3. Արթուր Ոսկանյան, Հայաստանի Մ-17, Մ-16 հավաքական, «Բանանց» 4. Աբրահամ Խաշմանյան, «Ալաշկերտ» 5. Վարդան Բիչախչյան, «Շիրակ» 6. Արտակ Օսեյան, «Փյունիկ» 7. Աշոտ Բարսեղյան, «Գանձասար-Կապան» 8. Արկադի Անդրեասյան «Արարատ»
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: