Հայաստանի ազգային հավաքական | Էջ - 38

29.05.2016

Հայաստանի հավաքականը ջախջախեց Գվատեմալային 7-1 հաշվով (տեսանյութ)

Այսօր Լոս-Անջելես քաղաքի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշում կայացավ Հայաստան-Գվատեմալա ընկերական հանդիպումը։ Մեր ընտրանին ջախջախեց Գվատեմալային 7-1 հաշվով և տարավ իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը: Ваш браузер не поддерживает iframe. 0-1` Կառլոս Ռուիս, 7 1-1` Հենրիխ Մխիթարյան, 39 2-1` Էդգար Մանուչարյան, 45 3-1` Գեղամ Կադիմյան, 50 4-1` Հենրիխ Մխիթարյան, 60 5-1` Հենրիխ Մխիթարյան, 70 6-1` Արթուր Սարկիսով, 73 7-1` Զավեն Բադոյան, 84 Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 1․ Արսեն Բեգլարյան 3, Վարազդատ Հարոյան 5․ Գաել Անդոնյան 8․ Մարկոս Պիզելլի (11. Արթուր Սարկիսով, 66) 9, Գոռ Մալաքյան (15. Բենիկ Հովհաննիսյան, 74) 10, Տիգրան Բարսեղյան 18․ Հենրիխ Մխիթարյան 19, Հովհաննես Համբարձումյան 20, Լևոն Հայրապետյան 22․ Էդգար Մանուչարյան (17. Արտակ Եդիգարյան, 62) 24, Գեղամ Կադիմյան (23. Արաս Օզբիլիս, 62)
28.05.2016

Մարկոս Պիզելին միացավ Հայաստանի հավաքականին

Հայստանաի հավաքականի և «Ալ Ռաեդի» կիսապաշտպան Մարկոա Պիզելիին միացավ հավաքականին Լոս-Անջելեսում: Մարկոսը ուշ միացավ թիմին, քանի որ մայիսի 26-ին իր  թիմի՝ «Ալ-Ռաեդի» կազմում մասնակցեց Սաուդյան Արաբիայի առաջնության անցումային պատասխան խաղին: Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը մայսիսի 29-ին առավոտյան ժամը 7-ին «Ստաբհաբ սենթեր» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Գվատեմալայի հավաքականի հետ: Իսկ հունիսի 1-ին մեր հավաքականը կմրցի  Էլ-Սալվադորի հավաքականի հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արսեն Բեգլարյան  «Միկա» Անատոլի Այվազով  «Փյունիկ» Գոռ Մանուկյան  «Փյունիկ» Պաշտպաններ Գաել Անդոնյան «Դիժոն» (Ֆրանսիա) Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա) Վարազդատ Հարոյան «Փյունիկ» Տարոն Ոսկանյան  «Փյունիկ» Կամո Հովհաննիսյան  «Փյունիկ» Լևոն Հայրապետյան  «Փյունիկ» Սերգեյ Ավագիմյան  «Արարատ» Արտակ Եդիգարյան   «Ալաշկերտ» Կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) Մարկոս Պիզելլի «Ալ-Ռաեդ» (Սաուդյան Արաբիա) Արաս Օզբիլիս «Ռայո Վալեկանո» (Իսպանիա) Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա) Դավիթ Մանոյան  «Փյունիկ» Դավիթ Հակոբյան «Շիրակ» Տիգրան Բարսեղյան    «Գանձասար-Կապան» Բենիկ Հովհաննիսյան  «Արարատ» Զավեն Բադոյան  «Բանանց» Հարձակվողներ Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան) Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան) Գեղամ Կադիմյան «Կարպատի» (Ուկրաինա) Վարդան Պողոսյան «Փյունիկ»
27.05.2016

Հայաստանի հավաքականը երկու մարզում է անցկացրել մայիսի 26-ին

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել առաջիկա ընկերական հանդիպումներին: Այսօր Լոս-Անջելես քաղաքի «Նանսեն-Ֆիլդ» մարզադաշում Վարուժան Սուքիասյանի թիմը անցկացրեց 2 մարզում։ Առավոտյան նախավարժանքից հետո ֆուտբոլիստները կատարեցին գնդակով վարժություններ, այնուհետեև հետևեցին հարվածներ դարպասին, մշակվեցին ստանդարտ իրավիճակներում խաղարկումների և դարպասին ուղիղ հարվածների տարբերակներ։ Երեկոյան մարզումը կրում էր ավելի ինտենսիվ բնույթ։ Տակտիկական որոշ մտահղացումների վրա աշխատելուց հետո՝ մարզիչները մեծ ուշադրություն դարձրեցին նաև առանձին օղակների միջև համագործակցությանը։ Վաղը մեր հավաքականն առաջին մարզումը կանցկացնի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշում, որտեղ մայիսի 28-ին և հունիսի 1-ին կմրցի համապատասխանաբար Գվատեմալայի և Էլ-Սալվադորի հավաքականների հետ։
26.05.2016

Հայաստանի ազգային հավաքականը մարզվեց «Նանսեն ֆիլդ» մարզադաշտում (լուսանկարներ)

Այսօր Լոս-Անջելես քաղաքի «Նանսեն-Ֆիլդ» մարզադաշում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի առաջին լիարժեք մարզումը։ Նախավարժանքից հետո ֆուտբոլիստները կատարեցին գնդակով վարժություններ, այնուհետեև հետևեցին հարվածներ դարպասին, իսկ մարզման վերջում տեղի ունեցավ երկկողմանի խաղ։ Վաղը մեր հավաքականը կանցկացնի 2 մարզում։  
26.05.2016

Հենրիխ Մխիթարյան. «Ունենք այնպիսի հավաքական, որը դեռ նոր է կազմավորվում»

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են լրագրողների հետ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Սկզբից Վարուժան Սուքիասյանը և Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն են հայտնել ընկերական հանդիպումների կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ խաղերի ժամանակ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի հանդիսականներով, այնուհետև լրագրողները հարցերն ուղղել են Հենրիխ Մխիթարյանին։ - Ձեր կարծիքը Գվատեմալայի հավաքականի մասին - Ճիշտն ասած՝ դեռ չենք ուսումնասիրել մրցակիցներին, բայց գիտենք, որ բավականին ուժեղ թիմերի դեմ ենք խաղալու։ Մեզ համար լավ փորձ կլինի խաղալ լատինամերիկյան թիմերի դեմ։ Սա կարևոր է մեզ համար, որովհետև, հնարավոր է, շատ փորձարկումներ լինեն։ Այդ պատճառով կփորձենք լավագույն կերպով ներկայանալ հանդիպումներին։ - Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները -  Այնպիսի խմբում ենք հանդիպել, որ բարդ կլինի լուծել այդ խնդիրը։ Սակայն կարծում եմ՝ պետք է փորձենք առաջ շարժվել քայլ առ քայլ։ Պետք է հաշվի առնել, որ ունենք այնպիսի հավաքական, որը դեռ նոր է կազմավորվում։ -  Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնք նոր են սկսում իրենց խաղային կարիերան։ -  Առաջին հերթին կարող եմ ասել, որ ցանկացած մարդ պետք է պայքարի՝ իր տեղը գտնելու համար։ Եթե փորձում ես ինչ-որ մի գործ անել, պետք է անես առավելագույնը։ Բոլորին խորհուրդ կտամ հավատալ իրենց ուժերին, կարողանալ սովորել և հաջողության հասնել։ Յուրաքանչյուրի հաջողությունը կախված է միմիայն իր աշխատանքից։ -  Ի՞նչ նորոթյուններ կան Ձեր՝ այլ թիմ տեղափոխվելու կապակցությամբ - Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ Հայաստանի հավաքականի խաղերի վրա, որից հետո միայն կմտածեմ ակումբային գործերիս մասին։ - Եվրոպական հավաքականներից ու ՞մ շանսերն եք ավելի բարձր գնահատում Եվրո-2016-ի ժամանակ։ - Եթե ընտրելու լինեմ բոլոր հավաքականներից, կպատասխանեմ՝ Գերմանիա, Անգլիա և Ֆրանսիա։ - Հնարա վ՞որ է երբևէ հանդես գաք Լոս-Անջելեսում։ - Շատ եմ մտածել այդ մասին։ Հնարավոր է՝ մի օր հանդես գամ այստեղ և վստահ եմ, որ մարզադաշտում կզգամ հայերի աջակցությունը։ - Ի՞նչ պատգամ ունեք Լոս-Անջելեսի հայությանը շաբաթ օրը կայանալիք խաղի համար։ - Մեզ համար շատ կարևոր է և հաճելի գտնվել այստեղ։ Առավել կարևորում եմ այն փաստը, որ հանդիպումները լինելու են բարեգործական բնույթի, իսկ հասույթը տրամադրվելու է զանազան հիվանդություններ ունեցող և անօթևան երեխաների հիմնադրամին Հայաստանում։ Վստահ եմ, որ մեր երկրպագուները կգան մարզադաշտ, իսկ մենք էլ կփորձենք նրանց ուրախացնել մեր լավ խաղով։
25.05.2016

Ինչպես են տեսնում Հայաստանի ազգային հավաքականը…

25.05.2016

Հայաստանի հավաքականը թեթև մարզում է անցկացրել ԱՄՆ-ում

Հայաստանի հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունն այսօր ժամանել են Լոս-Անջելես, որտեղ մայիսի 28-ին և հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի ընկերական 2 հանդիպում՝ մրցելով համապատասխանաբար Գվատեմալայի և Էլ-Սալվադորի հավաքականների հետ։ Հաշվի առնելով բավականին երկարատև թռիչքը՝ մարզչական շտաբը որոշեց այսօր անցկացնել թեթև մարզում առանց գնդակի՝ վերականգնողական վարժություններ, դանդաղ և միջին արագության վազք, սթրեչինգ  և այլն։ Վաղը Հայաստանի հավաքականն արդեն կանցկացնի լիարժեք մարզում։ Ավելացնենք, որ այսօրվա մարզմանը մասնակցում էին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Մարկոս Պիզելլիի, ով հավաքականին կմիանա մայիսի 27-ին։
24.05.2016

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց ԱՄՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում: Մայիսի 28-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով՝ մայիսի 29-ին՝ առավոտյան 7:00) մեր հավաքականը Լոս-Անջելեսի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում կմրցի Գվատեմալայի հավաքականի հետ, իսկ հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին՝ (Երևանի ժամանակով հունիսի 2-ին՝ առավոտյան 7:00)՝ նույն մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Էլ-Սալվադոր ընկերական հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականն այսօր մեկնեց ԱՄՆ՝ Երևան-Դոհա-Լոս-Անջելես չվերթով, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական էջը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.   Դարպասապահներ Արսեն Բեգլարյան  «Միկա» Անատոլի Այվազով  «Փյունիկ» Գոռ Մանուկյան  «Փյունիկ» Պաշտպաններ Գաել Անդոնյան «Դիժոն» (Ֆրանսիա) Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա) Վարազդատ Հարոյան «Փյունիկ» Տարոն Ոսկանյան  «Փյունիկ» Կամո Հովհաննիսյան  «Փյունիկ» Լևոն Հայրապետյան  «Փյունիկ» Սերգեյ Ավագիմյան  «Արարատ» Արտակ Եդիգարյան   «Ալաշկերտ» Կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) Մարկոս Պիզելլի «Ալ-Ռաեդ» (Սաուդյան Արաբիա) Արաս Օզբիլիս «Ռայո Վալեկանո» (Իսպանիա) Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա) Դավիթ Մանոյան  «Փյունիկ» Դավիթ Հակոբյան «Շիրակ» Տիգրան Բարսեղյան    «Գանձասար-Կապան» Բենիկ Հովհաննիսյան  «Արարատ» Զավեն Բադոյան  «Բանանց» Հարձակվողներ Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան) Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան) Գեղամ Կադիմյան «Կարպատի» (Ուկրաինա) Վարդան Պողոսյան «Փյունիկ» Մարկոս Պիզելլին թիմին կմիանա մայիսի 27-ին, քանի որ մայիսի 26-ին իր թիմի՝ «Ալ-Ռաեդի» կազմում մասնակցելու է Սաուդյան Արաբիայի առաջնության անցումային պատասխան խաղին: Արաս Օզբիլիսը և Հենրիխ Մխիթարյանը նույնպես հավաքականին կմիանան միանգամից Լոս-Անջելեսում:  Նախապես հրավիրված ֆուտբոլիստներից ԱՄՆ-ում կայանալիք խաղերին չեն մասնակցի Կառլեն Մկրտչյանը և Հրայր Մկոյանը: Մկրտչյանի թիմը՝ «Անժին» մայիսի 24-ին և 27-ին մասնակցելու է Ռուսաստանի առաջնության անցումային խաղերին, իսկ Հրայր Մկոյանի թիմը՝ «Էսթեղլալը», մայիսի 29-ին անցկացնելու է Իրանի գավաթի խաղարկության եզրափակիչը:
22.05.2016

Հայաստանի ազգային հավաքականի կազմում ԱՄՆ կմեկնեն 24 ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում: Մայիսի 28-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով՝ մայիսի 29-ին՝ առավոտյան 7:00) մեր հավաքականը Լոս-Անջելեսի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում կմրցի Գվատեմալայի հավաքականի հետ, իսկ հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով հունիսի 2-ին՝ առավոտյան 7:00), նույն մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Էլ-Սալվադոր ընկերական հանդիպումը: Հայաստանի հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ԱՄՆ կմեկնեն մայիսի 23-ի գիշերը Երևան-Դոհա-Լոս-Անջելես չվերթով՝ հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արսեն Բեգլարյան «Միկա» Անատոլի Այվազով «Փյունիկ» Գոռ Մանուկյան «Փյունիկ» Պաշտպաններ Գաել Անդոնյան «Դիժոն» (Ֆրանսիա) Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա) Վարազդատ Հարոյան «Փյունիկ» Տարոն Ոսկանյան «Փյունիկ» Կամո Հովհաննիսյան «Փյունիկ» Լևոն Հայրապետյան «Փյունիկ» Սերգեյ Ավագիմյան «Արարատ» Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ» Կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) Մարկոս Պիզելի «Ալ-Ռաեդ» (Սաուդյան Արաբիա) Արաս Օզբիլիս «Ռայո Վալեկանո» (Իսպանիա) Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա) Դավիթ Մանոյան «Փյունիկ» Դավիթ Հակոբյան «Շիրակ» Տիգրան Բարսեղյան «Գանձասար» Բենիկ Հովհաննիսյան «Արարատ» Զավեն Բադոյան «Բանանց» Հարձակվողներ Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան) Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան) Գեղամ Կադիմյան «Կարպատի» (Ուկրաինա) Վարդան Պողոսյան «Փյունիկ» Մարկոս Պիզելին թիմին կմիանա մայիսի 27-ին, քանի որ մայիսի 26-ին իր թիմի՝ «Ալ-Ռաեդի» կազմում մասնակցելու է Սաուդյան Արաբիայի առաջնության անցումային պատասխան խաղին: Արաս Օզբիլիսը և Հենրիխ Մխիթարյանը նույնպես հավաքականին կմիանան միանգամից Լոս-Անջելեսում: Նախապես հրավիրված ֆուտբոլիստներից ԱՄՆ-ում կայանալիք խաղերին չեն մասնակցի Կառլեն Մկրտչյանը և Հրայր Մկոյանը: Մկրտչյանի թիմը՝ «Անժին», մայիսի 24-ին և 27-ին մասնակցելու է Ռուսաստանի առաջնության անցումային խաղերին, իսկ Հրայր Մկոյանի թիմը՝ «Էսթեղլալը», մայիսի 29-ին անցկացնելու է Իրանի գավաթի խաղարկության եզրափակիչը:
18.05.2016

Հայաստանի Մ-14 հավաքականը պարտվեց ՆՀՀ Մակեդոնիայի Մ-14 ընտրանուն

ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և ՆՀՀ Մակեդոնիայի մինչև 14 տարեկանների հավաքականների միջև՝ հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի հավաքականը պարտվեց 1։4 հաշվով: Մեր թիմից գոլի հեղինակ դարձավ Ալբերտ Դարբինյանը։ Վերջին տուրում՝ մայիսի 20-ին, մեր ընտրանին ուժերը կչափի Վրաստանի հավաքականի հետ:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: