Հայաստանի ազգային հավաքական | Էջ - 3

29.03.2017

Գևորգ Ղազարյանի բոլոր 10 գոլերը Հայաստանի հավաքականում (տեսանյութ)

Գևորգ Ղազարյանը, ինչպես և Հենրիխ Մխիթարյանը, Հայաստանի հավաքականում իր նորամուտը նշել է ուղիղ 9 տարի առաջ՝ Էստոնիայի հետ խաղում: Այս ընթացքում նա հասցրել է խփել 10 գոլ, որից վերջինը Չեռնոգորիայի դեմ խաղում գոլն էր: Ներկայացնում ենք կիսապաշտպանի բոլոր գոլերը ազգային թիմում.
29.03.2017

Ժերար Պիկե. «Ռեալը» հաղթեց Չեմպիոնների լիգան խաղից դուրս վիճակից խփված գոլով, բայց այդ մասին բոլորը լռում են»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է այն մեղադրանքներին, թե մրցավարները օգնել են կատալոնական թիմին հաղթելու ՊՍԺ-ին: «Ե՞րբ են մրցավարները բարեհաճ եղել մեր նկատմամբ: Չեմպիոնների լիգայո՞ւմ: Իսկ ես մտածեցի Իսպանիայի առաջնության մասին է: Լա Լիգայում դա արդեն վաղուց չկա: Մենք պատմական վերադարձ արեցինք «ՊՍԺ»-ի հետ, իսկ դուք խոսում եք մրցավարության մասին: «Ռեալը» հաղթեց Չեմպիոնների լիգան Ռամոսի՝ խաղից դուրս վիճակից խփված գոլով, բայց այդ մասին բոլորը լռում են»,-ասել է Պիկեն:
29.03.2017

Գևորգ Ղազարյանը բժշկական հետազոտություն է անցնում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն այժմ գտնվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքում, հայտնում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջը: Այստեղ ֆուտբոլիստը մասնագիտացված կլինիկաներից մեկում անցնում է բժշկական հետազոտություն: Գևորգ Ղազարյանը վնասվածք ստացավ Հայաստան - Ղազախստան հանդիպման հենց առաջին րոպեին: Ազգային ընտրանու 10 համարի մոտ գրանցվել էր ծնկի խաչաձև կապանների մասնակի կտրվածք և աճառի վնասվածք: Ղազարյանին, հավանաբար, կպահանջվի վիրահատություն: http://www.vivaronews.am/articles/gevorg-ghazaryan-yerkar-dadaric-heto-luys-em-tesnum-thuneli-verjum
28.03.2017

Հենրիխ Մխիթարյանի գործողությունները Ղազախստանի հետ խաղում (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը Ղազախստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի գլխավոր կերտողներից մեկն էր: Տեսանյութում ներկայացված է նրա անհատական գործողություններն այդ խաղում.
28.03.2017

Հենրիխ Մխիթարյանի բոլոր 20 գոլերը Հայաստանի հավաքականի կազմում (տեսանյութ)

«Ֆուտբոլ +» շաբաթաթերթն իր յութուբյան ալիքում տեղադրել է տեսանյութ, որում հավաքել է Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը՝ խփված Հայաստանի հավաքականի կազմում. http://www.vivaronews.am/articles/henrix-mxitharyani-nor-nvatchumeh-orin-der-och-okh-cher-hasel  
28.03.2017

Արաս Օզբիլիսի 5 գոլերը Հայաստանի հավաքականում (տեսանյութ)

Ղազախստանի հավաքականը խփած գոլը 5-րդն էր Արաս Օզբիլիսի համար Հայաստանի հավաքականում.  
27.03.2017

Ղազարյանի վնասվածքը, Մխիթարյանի նվաճումը և «Բանանցի» նոր մարզիչները. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ: Ձեր ուշադրությանն ենք մարտի 27-ի իրադարձությունների քրոնիկոնը:  Գևորգ Ղազարյանը, ով վնասվածք էր ստացել Հայաստան - Ղազախստան ընտրական հանդիպման առաջին րոպեին, շարքից դուրս է մնացել բավական երկար ժամանակով: Գևորգի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք: Գերմանիայում կհետևի հետազոտություն, և նա, ամենայն հավանականությամբ, վիրահատության կենթարկվի: Գոռ Մալաքյան. «Գրանցված 2-0 արդյունքը լիովին արդարացի է: Մենք խաղային առավելություն ունեինք, իսկ կարմիր քարտից հետո օգտագործեցինք մեր պահերը: Մենք շատ կենտրոնացած էինք գործում և մրցակցին թույլ չտվեցինք որևէ պահ ստեղծել մեր դարպասի մոտ: Հաղթանակը նվիրում ենք Գևորգ Ղազարյանին»: Տարոն Ոսկանյան. «Մի փոքր դժվարություններ կային սկզբնամասում աջ պաշտպանի դիրքում: Փորձեցի որքան հնարավոր է կենտրոնացած գործել:  Երկրպագուների աջակցությունը թիմին երկրորդ շնչառություն է հաղորդում: Իսկ կարմիր քարտը նրանք ստացան մեր ջանքերի շնորհիվ: Մեծ ուժերով փորձեցինք գրոհել, այդ պատճառով էլ մրցակիցը տեղի տվեց»: Գաել Անդոնյան. «Շատ ուրախ ենք հաղթանակի համար: Այո, նախորդ խաղերում պաշտպանությանն այնքան էլ բարձր մակարդակի վրա չէր, բայց չեմ ցանկանում խոսել անցյալի վատ պահերի մասին, առջևում պայծառ ապագան է: Կարմիր քարտս ակումբո՞ւմ. ես պաշտպան եմ, նորմալ է՝ պետք է հաճախ խաղամ կոշտ և ագրեսիվ»: Էդգար Մանուչարյան. «Կարմիր քարտը չորոշեց խաղի ճակատագիրը: Եթե լավ չխաղայինք, պարզ է՝ չէինք հաղթի: Արթուր Պետրոսյանի օրոք ավելի հարձակվողական ֆուտբոլ ենք խաղում: Հիշարժան շատ խաղեր եմ ունեցել, բայս վստահ եմ, որ ամենահիշարժանները դեռ առջևում են»: Հենրիխ Մխիթարյանի՝ Ղազախստանի հավաքականի դարպասն ուղարկած գոլը նրա համար 20-րդն էր Հայաստանի ընտրանու կազմում: Գործող ֆուտբոլիստներից նրան ամենամոտը Գևորգ Ղազարյանն է (10 գոլ): http://www.vivaronews.am/articles/henrix-mxitharyani-nor-nvatchumeh-orin-der-och-okh-cher-hasel «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը գլխավորել է «Բանանցն» իր օգնականների՝ Մանուկ Սարգսյանի և Տիգրան Ասլանյանի հետ միասին: Արթուր Ոսկանյանի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ:
27.03.2017

Ինչպես է ողջ Հանրապետականը բացականչում «ՀԵՆՈ» (տեսանյութ)

Երեկ Հայաստանի հավաքականը Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում 2-0 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն: Ահա թե ինչ կատարվեց լեփ-լեցուն մարզադաշտում, երբ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բացեց հանդիպման հաշիվը: https://twitter.com/NikoYeganian/status/846067290986741763  
27.03.2017

Սերգեյ Մալիյ. «Միայն ես եմ մեղավոր Հայաստանի հավաքականից կրած պարտության համար»

Ղազախստանի հավաքականի պաշտպան Սերգեյ Մալիյը, ով Հայաստանի ընտրանու հետ ընտրական հանդիպման երկրորդ խաղակեսում հեռացվել էր խաղադաշտից (0-2), խոսել է իր տպավորությունների մասին: «Շատ բարդ հանդիպում ստացվեց, և մեր թիմն արեց ամեն հնարավորը, որպեսզի լավ արդյունքի հասնի, բայց թույլ տված սխալները հանգեցրին պարտության: Հասկանում եմ՝ գրանցված արդյունքը հիասթափեցրել է ղազախ երկրպագուներին, ովքեր միշտ երկրպագում և անհանգստանում են հավաքականի համար: Կարծում եմ՝ միայն ես եմ մեղավոր Հայաստանի հավաքականից կրած պարտության համար, չպետք է մեղադրել մյուս տղաներին: Ես՝ որպես հասուն մարդ, հասկանում եմ, թե ինչպիսի սխալ եմ թույլ տվել և արդարացումներ չեմ փնտրում: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մի դիպչեք մյուս տղաներին... Ամբողջ կոլեկտիվը, մարզիչներն ու տղաները ներդրեցին իրենց ամբողջ ուժերը հաղթանակի համար: Ամբողջ քննադատությունը վերցնում եմ ինձ վրա, և պատրաստ եմ այն ընդունել երես առ երես՝ որպես տղամարդ»,- Մալիյի խոսքերը մեջբերում է Sport.kz-ը: http://www.vivaronews.am/articles/henrix-mxitharyani-nor-nvatchumeh-orin-der-och-okh-cher-hasel
27.03.2017

Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը, որին դեռ ոչ ոք չէր հասել

Հայաստանի հավաքականի ավագ և լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը ղազախների հետ մրցավեճում խփեց իր հոբելյանական՝ 20-րդ գնդակը մեր ընտրանու կազմում: Հենրիխը դարձավ հավաքականում 20 գոլի սահմանագիծը հատած առաջին ֆուտբոլիստը: Դժվար է գուշակել, թե հայկական ֆուտբոլում մոտ ապագայում արդյոք կհայտնվի՞ ռմբարկուի հատկանիշներով օժտված տաղանդավոր մեկ այլ ֆուտբոլիստ, ում կհաջողվի  հավաքականում կրկնելու Մխիթարյանի ներկայիս արդյունքը: Իսկ ահա հավաքականի ներկայիս կազմի ֆուտբոլիստների մասին կարելի է հաստատ ասել, որ որևէ մեկին դա չի հաջողվի, քանի որ նրանցից ամենաարդյունավետը՝ Գևորգ Ղազարյանը 10 գնդակով հետ է մնում Մխիթարյանից: Հիշեցնենք, որ ազգային հավաքականում Հենրիխ Մխիթարյանը գոլերի հաշիվը բացել էր 8 տարի առաջ՝ 2009թ. մարտի 28-ին Երևանում Էստոնիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում՝ բացելով հանդիպման հաշիվը: Այդ խաղն ավարտվեց ոչ-ոքի (2:2), ընդ որում խաղավարտից 3 րոպե առաջ Գևորգ Ղազարյանը հավաքականին փրկեց պարտությունից: http://www.vivaronews.am/articles/arthur-petrosyaneh-bacarik-ardyunkh-grancec-havakhakaneh-glxavoratc-marzichneri-mej Հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանից հետո Հենրիխ Մխիթարյանն առաջինն էր, որին հաջողվեց հատել 10 գոլի սահմանագիծը: Այդ հոբելյանը նա նշեց 2012թ. նոյեմբերի 14-ին Երևանում լիտվացիների հետ կայացած Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղում: Ավելորդ չէ հիշեցնել, որ Մխիթարյանն իր ելույթները հավաքականում սկսել է այն ժամանակ, երբ Արթուր Պետրոսյանը վաղուց արդեն ավարտել էր կարիերան ազգային թիմում: Հարկ է նշել, որ առաջին 10 գոլերը խփելու համար Մխիթարյանից 35 խաղ պահանջվեց: Իսկ ահա երկրորդ տասնյակը նա ավելի արագ հաղթահարեց՝ 27 խաղում: Հիշեցնենք նաև, որ Մխիթարյանն Արթուր Պետրոսյանին շրջանցել և հավաքականի լավագույն ռմբարկու էր  դարձել  2013թ. հոկտեմբերի 15-ին իտալացիների հետ Նեապոլում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում խփած գոլի շնորհիվ, որը 12-րդն էր: Ղազախների դարպասը Մխիթարյանի խփած գնդակը 5-րդն էր աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում: Այդ ցուցանիշով Հենրիխը գերազանցեց Արթուր Պետրոսյանին ու Յուրա Մովսիսյանին և դարձավ հավաքականի լավագույն ռմբարկուն նաև աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում: Իսկ Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցախաղերում Հենրիխը վաղուց ամենաարդյունավետն է: Նրա հաշվին 7 գոլ է գրանցված: Մինչ ղազախների հետ հանդիպումը, Մխիթարյանն ընտրական մրցաշարերում վերջին անգամ աչքի էր ընկել 2014թ. սեպտեմբերի  7-ին դանիացիների հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում: Vivaronews.am-ը ներկայացնում է ազգային հավաքականում 2 և ավելի գոլ խփած ֆուտբոլիստների ցանկը: Ֆուտբոլիստներ Գոլ Առաջին գոլը 1.Հենրիխ Մխիթարյան 20 28.03.2009 Էստոնիա՝ 2:2 (ԱԱ) 2.Արթուր Պետրոսյան 11 15.11.1995 Դանիա՝ 1:3 (ԵԱ) 3.Գևորգ Ղազարյան 10 28.03.2009 Էստոնիա՝ 2:2 (ԱԱ) 4.Էդգար Մանուչարյան 9 04.06.2005 Մակեդոնիա՝ 1:2 (ԱԱ) 5.Մարկոս Պիզելի 9 28.05.2008 Մոլդովա՝ 2:2 (Ը) 6.Յուրա Մովսիսյան 9 07.09.2010 Մակեդոնիա՝ 2:2 (ԵԱ) 7.Արա Հակոբյան 7 28.04.2004 Թուրքմենստան՝ 1:0 (Ը) 8.Արմեն Շահգելդյան 6 10.05.1995 Մակեդոնիա՝ 2:2 (ԵԱ) 9.Արման Քարամյան 5 04.02.2000 Կիպրոս՝ 2:3 (Ը) 10.Ռոբերտ Արզումանյան 5 02.06.2007 Ղազախստան՝ 2:1 (ԵԱ) 11.Արթուր Սարկիսով 5 06.09.2011 Սլովակիա՝ 4:0 (ԵԱ) 12.Արաս Օզբիլիս 5 29.02.2012 Կանադա՝ 3:1 (Ը) 13.Տիգրան Եսայան 4 25.06.1996 Պարագվայ՝ 2:1 (Ը) 14.Էրիկ Ասադուրյան 3 05.10.1996 Հս. Իռլանդիա՝ 1:1 (ԱԱ) 15.Ալբերտ Սարգսյան 3 07.09.2002 Ուկրաինա՝ 2:2 (ԵԱ) 16.Ռազմիկ Գրիգորյան 2 10.05.1995 Մակեդոնիա՝ 2:2 (ԵԱ) 17.Կարապետ Միքայելյան 2 09.10.1996 Գերմանիա՝  1:5 (ԱԱ) 18.Գառնիկ Ավալյան 2 06.09.1997 Ալբանիա՝  3:0 (ԱԱ) 19.Կարեն Դոխոյան 2 02.02.2000 Մոլդովա՝ 2:1 (Ը) 20.Անդրեյ Մովսիսյան 2 03.06.2000 Լիտվա՝ 2:1 (Ը) 21.Արտակ Մինասյան 2 12.02.2001 Ուզբեկստան՝ 2:0 (Ը) 22.Արտավազդ Քարամյան 2 19.02.2004 Ղազախստան՝ 3:3 (Ը) 23.Համլետ Վ. Մխիթարյան 2 18.03.2005 Քուվեյթ՝ 1:3 (Ը) 24.Սարգիս Հովսեփյան 2 02.06.2007 Ղազախստան՝ 2:1 (ԵԱ) 25.Արարատ Առաքելյան 2 04.02.2008 Բելառուս՝ 2:1 (Ը) 26.Լևոն Փաչաջյան 2 28.05.2008 Մոլդովա՝ 2:2 (Ը) 27.Կառլեն Մկրտչյան 2 14.11.2012 Լիտվա՝ 4:2 (Ը) 28.Գեղամ Կադիմյան 2 28.05.2016 Գվատեմալա՝ 7:1 (Ը) Աշոտ Հայրապետյան
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: