Հայաստանի ազգային հավաքական | Էջ - 2

27.01.2017

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Շկոդա Կսանտին». Ծանոթանում ենք Մարկոս Պիզելիի նոր ակումբի հետ

Երեկ պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին պայմանագիր է կնքել հունական «Շկոդա Կսանտիի»հետ: Երկրպագուներից շատերը գուցե առաջին անգամ են լսում այս ակումբի մասին: Փորձենք պարզել, թե որտեղ է հանդես գալու մեր ազգային հավաքականի առաջատարներից մեկը: Ակումբը ստեղծվել է 1967թ հունական երկու նախկին ակումբներ «Ասպիդա Կսանտիի» և «Օրֆեասի» միավորումից: «Շկոդա Կսանտի» ակումբը իր անվանումը ստացել է 1991թ.: «Viamar S.A»-ն, որը ավտոմեքենաների դիլեր է Հունաստանում (Skoda մեքենաների), գնել էր ակումբը նախկին սեփականատերերից և փոխել անունը «Շկոդա Կսանտի Ատլետիկ»: 2016թ. երբ համագործակցությունը ավարտվեց, ակումբը նորից ստացավ իր նախկին օրիգինալ անվանումը: Իր պատմության ընթացքում «Շկոդա Կսանտին» 4 անգամ մասնակցել է ՈւԵՖԱ-ի գավաթին (այժմ Եվրոպա լիգա) ՝ 2001-02, 2005-06, 2006-07 և 2013-14: Ակումբի լավագույն արդյունքը հունական Սուպեր լիգայում եղել է 4-րդ հորիզոնականը(2004-05 մրցաշրջան): 2014-15 մրցաշրջանում «Շկոդա Կսանտին» հասել է Հունաստանի գավաթի եզրափակիչ: Ակումբը իր տնային խաղերը անցկացնում է «Կսանտի արենա» մարզադաշտում: Նշենք, որ ակումբն այս պահին զբաղեցնում է Հունաստանի առաջնության 2-րդ հորիզոնականը ու պայքարում է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգրի համար:
25.01.2017

Արտակ Եդիգարյանը կազմել է իր երազանքի 6-հոգանոց թիմը

Երևանի «Ալաշկերտի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը VivaroNews-ին տված հարցազրույցի վերջում ներկայացրել է նաև իր երազանքի թիմը՝ կազմված 6 ֆուտբոլիստներից: http://www.vivaronews.am/artak-yedigaryan-hetakhrkhir-klini-yura-movsisyani-thimi-dem-xaghaleh
21.01.2017

Թուրքիան «խափանեց» Հայաստանի հավաքականի ծրագրերը, իսկ «Բավարիան» կրկին երախտապարտ է իր գոլահարին. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 20-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության:   10. Խորխե Սամպաոլիի յուրօրինակ հայտարարությունը Լիոնել Մեսիի մասին  «Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլի. «Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ես միշտ ասել եմ՝ նրան ինչ-որ մեկի հետ համեմատելը նույնն է, ինչ հիանալի ոստիկանին համեմատես Բեթմենի հետ»:
20.01.2017

ՈՒՖՖ. Հայաստան – Ուզբեկստան ընկերական հանդիպումը չի կայանա

Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հաղորդում է, որ փետրվարի 12-ին Անթալիայում նախատեսված Հայաստան - Ուզբեկստան ընկերական հանդիպումը չեղյալ է հայտարարվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Աղբյուրի հաղորդմամբ` պատճառը քաղաքական անկայուն վիճակն է Թուրքիայում: Այնուամենայնիվ, Ուզբեկստանի հավաքականը կանցկացնի նախատեսված մարզական հավաքը: Նշենք, որ ՀՖՖ-ն առայժմ պաշտոնական հայտարարություն չի արել խաղի չկայանալու վերաբերյալ:
18.01.2017

UEFA.com. Շաբաթվա հրաշամանուկը՝ Արթուր Քարտաշյան

«Հայրս ասում էր, որ ինձանից ֆուտբոլիստ դուրս չի գա»: UEFA.com-ը ներկայացնում է «Փյունիկի» 20-ամյա պաշտպան Արթուր Քարտաշյանին, ով արդեն Հայաստանի ազգային հավաքականից հրավեր է ստացել։ Բոլորովին վերջերս Արթուր Քարտաշյանը խաղում էր Հայաստանի առաջին խմբի առաջնությունում, սակայն մի տարվա ընթացքում նա կտրուկ աճ գրանցեց  և դարձավ բարձրագույն խմբում հանդես եկող «Փյունիկի» առանցքային խաղացողը։ Անունը՝ Արթուր Քարտաշյան Ակումբը՝ «Փյունիկ» Նորամուտը`4 ապրիլի, 2015, ընդդեմ «Արարատի» Դիրքը՝ կենտրոնական պաշտպան Քաղաքացիությունը `Հայաստանի Հանրապետություն Ծննդյան ամսաթիվը՝ 8 հունվարի, 1997 Աշխատանքային ոտքը՝ Ձախ Հասակը՝ 188 սմ Նրա մասին խոսում են «Քարտաշյանի խաղային որակներից խոսելուց առաջ կցանկանայի ընդգծել նրա մարդկային որակները։ Նա շատ լավ տղա է։ Հենց սրա շնորհիվ է Արթուրը կտրուկ բարձրացրել իր խաղային որակները։ Նա շատ հասուն խաղ է ցուցադրում, փայլուն փոխանցումներ է կատարում։ Նա մարտիկ է։ Գլխով լավ է խաղում, սառնասիրտ է։ Բայց, միևնույն է, նա դեռ պիտի աշխատի իր վրա։ Եթե նա շարունակի այս տեմպով, նա շատ բանի կհասնի».«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյան «Շատ ուրախ եմ, որ մեր ֆուտբոլում այսպիսի խաղացող է հայտնվել։ Քչերն են իրենց սխալներից հետո այսպես արագ ուշքի գալիս, իսկ Քարտաշյանի մոտ ամեն սխալն իրեն ավելի ուժեղ է դարձնում։ Նա ևս մեկ հատկանիշով է տարբերվում՝ աշխատասիրությամբ։ Եվ, ամենակարևորը, Արթուրը միշտ լսում է մարզչին և անում է այն, ինչ իրենից պահանջվում է։ Իհարկե, նա դեռ շատ սովորելու բան ունի, սակայն նա դա շատ արագ է անում, և իր աճը նկատելի է ամեն խաղում». Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Արթուր Ոսկանյան Կարիերայի պատմությունը Քարտաշյանը սկսել է ֆուտբոլ խաղալ ինը տարեկանում: Սկզբում «Փյունիկում» նրան չէին վստահում, սակայն ստուգողական խաղում հնարավորություն տվեցին դրսևորել իրեն։ Խաղալով ձախ կիսապաշտպանի դիրքում՝ նա երկու գոլի հեղինակ դարձավ և մնաց ակումբում։ Նա երկար ժամանակ ձախ պաշտպանի դիրքում էր, սակայն հետագայում մարզիչները 188 սմ հասակով պաշտպանին տեղափոխեցին կենտրոն։ Հենց այս դիրքում Քարտաշյանը նշանակալի աճ գրանցեց։ 2014 թ-ին Քարտաշյանն իրեն փայլուն դրսևորեց «Փյունիկի» երկրորդ թիմում և մեկ տարի անց հայտնվեց առաջին թիմում: 19 տարեկանում Քարտաշյանը միանգամից երկու հավաքականների առանցքային խաղացող էր՝ պատանեկան (մինչև 19 տարեկանների) և երիտասարդական։ Խաղային ոճը Քարտաշյանի հաղթաթուղթը պայքարելու ունակությունն է։ Ինչպես ներքևում, այնպես էլ «երկրորդ հարկում» նա մարտնչում է մինչև վերջ։ Նա առաջին փոխանցմամբ կարող է խաղը սկսել, և 20 տարեկանի համար շատ սառնարյուն է։ Ո՞ւմ է նման Երիտասարդ ֆուտբոլիստը երկու կուռք ունի՝ Սերխիո Ռամոսն ու Ջորջիո Կիելինին։ Նախկինում Քարտաշյանը խաղում էր ձախ պաշտպանի դիրքում, ինչպես իտալացին, սակայն նա ավելի նման է իսպանացուն։ Քարտաշյանը հստակ պահում է իր դիրքը և շատ վտանգավոր է «ստանդարտների» ժամանակ։ Նա կարող է դրվագին վերջակետ դնել գլխով հարվածով։ Բեկումը 2015 թ. ապրիլ 4-ին «Արարատի» դեմ խաղում Քարտաշյանը դուրս եկավ փոխարինման և ձախ պաշտպանի դիրքում խաղաց 20 րոպե։ Երկու պաշտպանների՝ թիմից հեռանալուց հետո նա դարձավ հիմնական կազմի խաղացող։ 2015 թվականին նա «Փյունիկի»՝ բոլոր խաղերն առանց փոխարինման անցկացրած միակ ֆուտբոլիստն էր։ Իդեալական սցենարը Ռոբերտ Արզումանյանի՝ Հայաստանի հավաքականից հեռանալուց հետո պաշտպանության կենտրոնում խնդիրներ առաջ եկան։ Քարտաշյանը մեծ արագությամբ աճում է և արդեն երկրի գլխավոր թիմից հրավեր է ստացել։ Ներքին առաջնությունում նրա վստահ խաղը գրավել է հավաքականի մարզիչների ուշադրությունը, սակայն նա դեռ միջազգային փորձի պակաս ունի։  Հաշվի առնելով «Պորտուի» հետաքրքրվածության մասին շրջանառվող լուրերը՝ երիտասարդ ֆուտբոլիստը պիտի անի ավելին։ Ավելի ուժեղ առաջնությունում հանդես գալը, միանշանակ, օգտակար կլինի։ Ի՞նչ է ասում նա «Անցնող տարին ինձ համար հաջող էր: Անընդհատ խաղում էի, զգում էի մարզիչների վստահությունը։ Ես միշտ մոտիվացված եմ, որովհետև փոքր տարիքում ոչ-ոք չէր հավատում, որ կկարողանամ լավ ֆուտբոլիստ դառնալ։ Հատկապես հայրս ասում էր, որ ինձանից ֆուտբոլիստ դուրս չի գա։ Ստացվում է՝ դա ինձ մոտիվացնում է ամբողջ կյանքիս ընթացքում»: «Չեմ պատրաստվում բավարարվել ձեռք բերածով։ Պետք է ապացուցեմ, որ հավաքական հրավիրվելս պատահականություն չէր։ Մինչ այդ պիտի զարգացնեմ հմտություններս «Փյունիկում» և արդարացնեմ ակումբի մարզիչների վստահությունը։ Շատ կարևոր է երիտասարդական հավաքականը։ Այնտեղ նույնպես պետք է բարձր մակարդակի խաղ ցուցադրեմ, և հետո նոր մտածեմ ազգային հավաքականի մասին»։
15.01.2017

Արաս Օզբիլիսի որդին սովորում է ֆուտբոլ խաղալ (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը սոցցանցում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է իր որդին սովորում ֆուտբոլ խաղալ:
15.01.2017

Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի հետ կապված միջադեպը (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Բարի լույս, հայեր» հաղորդման ժամանակ մեկնաբանել է Հայաստանի հավաքականի հետ կապված միջադեպը:
12.01.2017

Հայաստանի հավաքականը պահպանել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ մնացել է նույն՝ 86-րդ հորիզոնականում: Աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Լեհաստանի հավաքականը շարունակում է մնալ 15-րդ տեղում, Ռումինիան 38-րդն է, Դանիան՝ 47-րդը, Չեռնոգորիան՝ 63-րդը, իսկ Ղազախստանը՝ 98-րդը: Առաջին 30 հորիզոնականներում փոփոխություններ չեն գրանցվել.
11.01.2017

Եկել է նրանց ժամանակը. 11 ֆուտբոլիստներ, ովքեր արժանի են հրավիրվելու Հայաստանի հավաքական

Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 12-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Ուզբեկստանի ընտրանու հետ: Մեր երկրի գլխավոր թիմը ղեկավարող Արթուր Պետրոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այս մրցավեճում մտադիր է իրենց դրսևորելու հնարավորություն տալ Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին, ովքեր հաջող հանդես գալու դեպքում հետագայում նույնպես կարժանանան մարզչական շտաբի ուշադրությանը: Անխոս, սա ճիշտ մտահղացում է, քանի որ, թեև մեր առաջնության մակարդակը բարձր չես անվանի, բայց այստեղ նույնպես կան ֆուտբոլիստներ, ովքեր իրապես կարող են ուժեղացնել հավաքականը: Ընտրանի հրավիրվելն ու այնտեղ լավ դրսևորելը մեծ շարժառիթ է բոլոր խաղացողների համար, քանի որ այդպես կարող են ուշագրություն գրավել և հրավեր ստանալ արտասահմանյան ակումբներից: Նմանատիպ վերջին ընկերական խաղը տեղի է ունեցել նախորդ տարվա մարտին, երբ ազգային հավաքականը ստուգողական հանդիպում էր անցկացրել երիտասարդականի հետ: Դա Վարուժան Սուքիասյանի օրոք էր, իսկ նա շատ լավ էր ճանաչում տեղացի ֆուտբոլիստներին և գիտեր նրանց կարողությունները, իսկ Արթուր Պետրոսյանի համար այժմ ընտրություն կատարելը կարող է մի փոքր ավելի բարդ լինել: VivaroNews.am-ը ներկայացնում է 10 ֆուտբոլիստների, ովքեր ընթացիկ մրցաշրջանում իրենց ելույթներով արժանի են հրավիրվելու հավաքական և ցուցադրելու իրենց կարողությունները: Ցանկում ընդգրկված են նաև այնպիսի խաղացողներ, ովքեր պարբերաբար ընդգրկվել են ընտրանու հայտացուցակում, բայց դեռևս խաղադաշտ դուրս գալու հնարավորություն չեն ստացել: Հակոբ Հակոբյան («Բանանց») Թեև «Բանանցն» ընթացիկ առաջնությունում անհաջող է հանդես գալիս, թիմի մի քանի ֆուտբոլիստներ լավ տպավորություն են թողնում մյուսների ֆոնին: Առաջին հերթին, խոսքը Հակոբ Հակոբյանի մասին է: Երիտասարդ ֆուտբոլիստը, ով մարտի 29-ին կդառնա 20 տարեկան, արդեն բավականին հասուն ֆուտբոլ է ցուցադրում: Նա կիսապաշտպանությունում իրեն շատ վստահ է զգում, ունի դիսպետչերին բնորոշ հատկանիշներ, փոխանցումների կուլտուրան բավականին բարձր է: Նա վնասվածքի պատճառով բաց թողեց առաջնության վերջին մի քանի հանդիպումները, բայց այժմ ապաքինվել է և պատրաստ է վերադարձնելու նախկին մարզավիճակը: Անատոլի Այվազով («Շիրակ») Նա արդեն իսկ հավաքականի անդամ է, բայց առայժմ բոլոր հանդիպումներում մնացել է պահեստայինների թվում, քանի որ խաղադաշտ է դուրս եկել Արսեն Բեգլարյանը: Վերջինիս հաջող ելույթը Դանիայի հավաքականի հետ մրցավեճում Այվազովին այդպես էլ թույլ չտվեց ստանալու հնարավորություն, բայց հիմա, կարծում ենք, դրա իսկական ժամանակն է: Ամռանը «Փյունիկից» տեղափոխվելով «Շիրակ»՝ Այվազովն իրապես կատարելագործել է իր խաղը, ինչի մասին խոսում են նաև փաստերը: «Շիրակն» առաջնության մեկնարկային 17 տուրերից հետո բաց է թողել բոլորից քիչ՝ 8 գոլ: Դա մեծամասամբ հենց Այվազովի վստահ խաղի արդյունքն է, և նա այդ վստահությունը կարողանում է փոխանցել թիմի պաշտպաններին: Հանձինս Այվազովի՝ Արսեն Բեգլարյանն իրական մրցակից ունի հավաքականի հիմնական դարպասապահի տեղի համար պայքարում: http://www.vivaronews.am/anatoli-ayvazoveh-gerazancec-karen-babayani-19-tarva-vaghemuthyan-tarikhayin-rekordeh Պետրոս Ավետիսյան («Բանանց») Ֆուտբոլիստն ընթացիկ առաջնության առաջին հատվածը վարձավճարով անցկացրեց «Փյունիկում», իսկ այժմ վերադարձել է այն ակումբ, որին պատկանում են նրա իրավունքները՝ «Բանանց»: 21-ամյա խաղացողը Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումներում ընդգրկվում էր ընտրանու ընդլայնված կազմում, բայց դեռևս չի ստացել խաղադաշտում հայտնվելու հնարավորություն: Պետրոսն այս առաջնությունում «Փյունիկի» անփոխարինելի խաղացողներից մեկն էր, թեև պետք է նշել, որ նրանից սպասելիքներն ավելի մեծ էին: Հաջող մեկնարկից հետո նա վերջին 1-2 ամիսներին արդեն չէր ցուցադրում նախկին խաղամակարդակը: Բայց նրա տաղանդն ու ունակությունները կասկածի ենթակա չեն: Միակ խնդիրն այն է, որ Ավետիսյանը վերջերս վիրահատության է ենթարկվել Մյունխենում, և առայժմ հստակ չէ, թե կհասցնի արդյոք լիարժեք ապաքինվել մինչ ընտրանու հավաքը: Հավաքականում հանդես գալը նոր խթան կարող է հանդիսանալ նրա կարիերայի զարգացման համար:
11.01.2017

Եզրափակիչ քվեարկություն. Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Համլետ Մխիթարյան vs Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի լավագույն գոլը նախագծում եզրափակիչ քվեարկության ժամանակն է: Դիտում ենք գոլերը, նրանց անցած ճանապարհը և որոշում լավագույնին: Գնացինք.
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: