Հայաստանի ազգային հավաքական | Էջ - 11

29.12.2016

Քվեարկություն. Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Հարություն Վարդանյան vs Հենրիխ Մխիթարյան

Ո՞ր գոլն է եզրափակչում մրցելու Համլետ Մխիթարյանի գոլի հետ: Պարզ կդառնա քվեարկության արդյունքում. գնացինք.
27.12.2016

Քվեարկություն. Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Կարեն Դոխոյան vs Համլետ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի լավագույն գոլը նախագիծը հասավ մինչև կիսաեզրափակիչ փուլ: Ձեզ ենք ներկայացնում առաջին զույգը.
25.12.2016

Ռուբեն Հայրապետյան. «Մխիթարյանի նպաստը ֆուտբոլի ասպարեզում անուրանալի է»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ տարվա լավագույն մարզիկի թեկնածուների թվում չընդգրկվելուն: Պ-ն Հայրապետյան, ՀՖՖ-ն ամեն օր բազմաթիվ զանգեր և նամակներ է ստանում մեր մարզասերներից, ովքեր իրենց անհամաձայնությունն ու զայրույթն են արտահայտում լավագույն տասնյակից կրկին ֆուտբոլը դուրս թողնելու կապակցությամբ: Ձեր կարծիքն այս մասին: -Ավարտին է մոտենում հերթական մարզական տարին, որը լեցուն էր ինչպես փառահեղ հաղթանակներով և ձեռքբերումներով, այնպես էլ անհաջողություններով և բացթողումներով: Այս տարի ևս մեր լավագույն մարզիկներն էլ ավելի բարձրացրեցին մեր երկրի վարկանիշը, առավել ճանաչելի դարձրեցին մեր հայրենիքը, բազմիցս ստիպեցին հնչեցնել մեր օրհներգը, բարձր պահեցին մեր դրոշի պատիվը, միլիոններին «պարտադրեցին» արտասանել «հայ» և «Հայաստան» անունները, հետաքրքրվել Հայաստանով, ծանոթանալ և զարմանալ նրա պատմությամբ ու մշակույթով, իսկ շատերին անգամ՝ այցելել Հայաստան: Այսինքն արեցին այն, ինչի համար աշխարհի բոլոր երկրները պայքարում են միջազգային մարզական ասպարեզներում և ինչին հասնելու համար մեր մարզիկները քրտնաջան աշխատել են ոչ մեկ տարի: Բարձր գնահատականի և հարգանքի են արժանի նրանցից յուրաքանչյուրն՝ առանց խտրականության: Բայց և անուրանալի են Հենրիկ Մխիթարյանի նպաստն ու ձեռքբերումները «միլիարդների» մարզաձև ֆուտբոլի ասպարեզում, որոնց մասին գիտեն բոլորը, որոնց արժեքի և կարևորության մասին գիտեն նույնիսկ նրանք, ովքեր վասալային տրամաբանությամբ ջանացել են լավագույն մարզիկների ցուցակի կազմելու կարգի մասին հեքիաթներ հորինել: Սակայն այստեղ «վասալները» չեն, որ խնդիր են, նրանք միշտ էլ գտնվում են, այլ «ֆեոդալները», ովքեր զարմանալի համառությամբ և կուրությամբ չտեսնելու են տալիս ֆուտբոլը և ում թեթև ձեռքով իրականացվում է «լավագույն տասնյակում ոչ մի ֆուտբոլիստ» «հանճարեղ» օպերացիան: Սա զուրկ է բարոյականությունից, և հենց նույն «բարոյականոթյամբ» էլ նույն չինովնիկներն, ովքեր այսպես արհամարհում և ստորադասում են ֆուտբոլը, որևէ իրավունք չունեն ֆուտբոլի մասին բառ անգամ խոսել: Զուրկ է բարոյականությունից նաև այն, որ նույն քվեարկությանը մասնակցած մարզական լրագրողների գերակշիռ մեծամասնությունը իրենց պրոֆեսիոնալ «բիզնեսն» ամեն աստծո օր սկսում են ֆուտբոլով, Հենրիխ Մխիթարյանով և ավարտում ֆուտբոլով՝ նույն Հենրիխ Մխիթարյանով: Եվ հենց նույն «բարոյականությամբ» էլ նման լրագրողներն իրավունք չունեն պահանջելու ֆուտբոլային հավատարմագրում կամ հարցազրույց՝ նույն Հենրիխ Մխիթարյանից: Շնորհավորելով մեր մարզիկներին, նրանց ընտանիքներին, մարզական աշխարհի բոլոր ներկայացուցիչնեին գալիք տոների կապակցությամբ՝ ցանկանում եմ առողջ՝ առանց վնասվածքների, նոր հաղթանակների և հաջողությունների տարի և թող մեր սպորտային ձեռքբերումներով մեր հայրենիքն էլ ավելի հզոր ու ուժեղ դառնա:
24.12.2016

Հայտնի են 4 գնդակները, որոնք կպայքարեն Հայաստանի հավաքականի լավագույն գոլի կոչման համար

Հայաստանի հավաքականի լավագույն գոլը նախագծում ավարտվեց 1/4 եզրափակիչ փուլը: Վերջին մրցավեճում ազգային ընտրանու առաջատար Հենրիխ Մխիթարյանի գոլը պայքարից դուրս թողեց Արաս Օզբիլիսի գոլին. Այսպիսով, եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն հետևյալ զույգերը. Կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան դեկտեմբերի 27-30-ին:
23.12.2016

Ազգային հավաքականի տարեվերջյան հանգրվանը և Մեսիի խորհրդավոր ընկերը. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը: ՀԱՅԱՍՏԱՆ ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը, որը նոյեմբեր ամսին 38 հորիզոնականով բարձրացել էր աղյուսակում և հայտնվել 87-րդ տեղում, այժմ ևս մեկ աստիճանով բարձրացել է և հանգրվանել 86-րդ հորիզոնականում: Առաջին եռյակում տեղ են գտել Արգենտինայի, Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները: http://www.vivaronews.am/hayastani-azgayin-havakhakaneh-barelavel-e-dirkhereh-fifa-i-varkanishayin-aghyusakum The Guardian-ը Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է 2016 թվականի աշխարհի ուժեղագույն 100 ֆուտբոլիստների շարքում: Հայ կիսապաշտպանը տեղ է զբաղեցրել 57-րդ հորիզոնականում: http://www.vivaronews.am/the-guardian-henrix-mxitharyaneh-haytnvel-e-2016th-thoph-100-futbolistneri-thvum Տեղի է ունեցել միանգամից 2 ուշագրավ իրադարձություն՝ կապված Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» հետ: Նախ, թիմի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Արամ Ոսկանյանը, ով մինչ այս մոտ 2 ամիս ընդգրկված էր երևանյան ակումբի մարզչական շտաբում: http://www.vivaronews.am/alashkerti-herthakan-marzchakan-phophoxuthyuneh-aram-voskanyaneh%D5%9D-thimi-glxavor-marzich Մյուս նորությունն էլ առնչվում է կիսապաշտպան Զավեն Բադոյանին, ով բոլորովին վերջերս էր տեղափոխվել «Ալաշկերտ»: Այդուհանդերձ, ֆուտբոլիստը, ով երեկ նշում էր իր ծննդյան 27-րդ տարեդարձը, 2 տարվա պայմանագիր է ստորագրել բելառուսական «Գոմելի» հետ: Բադոյանն այդ ակումբի մարզական պատիվը պաշտպանել է նաև 2014 թվականին: http://www.vivaronews.am/zaven-badoyann-ir-tcnndyan-oreh-heracel-e-alashkertic-ev-teghaphoxvel-belarus
21.12.2016

«Մանչեսթեր Յունայթեդը» շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» սոցիալական ցանցերի միջոցով շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի ու անգլիական ակումբի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ: «Շնորհավորում ենք Հենրիխ Մխիթարյանին 6-րդ անգամ անընդմեջ և 7-րդ անգամ մարզական կարիերայում Հայաստանի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ»,- գրել է թիմի ֆեյսբուքյան էջը՝ տեղադրելով ստորև ներկայացված տեսանյութը:
21.12.2016

Մխիթարյանը՝ 7-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին

Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզական կարիերայում 7-րդ անգամ և 6-րդ անգամ անընդմեջ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: «Մեծ պատիվ է ինձ համար 7-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը: Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, իմ ակումբներին, երկրպագուներին ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որ հավատացել են ինձ: Ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ ֆուտբոլին ու հաջողություններ գրանցել: Հավատացած եմ, որ կարող եմ ավելի մեծ պատմություն կերտել «Մանչեսթեր Յունայթեդում» ու Հայաստանի հետ՝ մի երկրի, որը ես շատ եմ սիրում և միշտ իմ մտքում է»,- գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով ստորև ներկայացված տեսանյութը:
21.12.2016

Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Արաս Օզբիլիս vs Հենրիխ Մխիթարյան

Այսօր հայտնի կդառնան Հայաստանի հավաքականի լավագույն գոլը նախագծի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները: Վերջին ուղեգրի համար պայքարում են վերջին տարիների երկու ամենատաղանդավոր ֆուտբոլիստները: Դիտում ենք ու քվեարկում.
21.12.2016

Յուրգեն Կլոպ. «Հայ ազգը շատ խելացի է, աշխատասեր,նպատակասլաց, ինչպես Մխիթարյանը»

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ  Յուրգեն Կլոպը իր «Կարդալով խաղը» գրքում անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Որևէ կասկած չունեմ, որ Մխիթարյանը համարվում է աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը: Նա կարողանում է համադրել տեխնիկան և արագությունը: Այդպիսի բան կարող ես ասել շատ քիչ ֆուտբոլիստների մասին: Կան գործոններ, որոնց շնորհիվ լավագույն շախմատիստները Հայաստանից են: Իհարկե մյուս երկրներում նույնպես լավ շախմատիստներ կան, բայց Հայաստանում նրանք շատ են:  Հայ ազգը շատ խելացի է, աշխատասեր,նպատակասլաց, ինչպես Մխիթարյանը»,- ասել է Կլոպը:
19.12.2016

Քվեարկություն. Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Հարություն Վարդանյան vs Արթուր Պետրոսյան

VivaroNews.am-ում շարունակվում են Հայաստանի հավաքականի լավագույն գոլը նախագծի 1/4 եզրափակչի դիմակայությունները: Դիտեք տեսանյութը և քվեարկեք:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: